Ուղղակի չխանգարել…

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Ինչպես երևում է մամուլում հրապարակված լուսանկարից, թե´ Նալբանդյանի, թե´ համանախագահների տրամադրությունը նորմալ է։ Ես կասեի՝ անգամ աշխույժ։

Իսկ այդ նույն ժամանակ հարևան պետմիավորման երկարաքիթ սուլթանը հազարերորդ անգամ հավակնություններ առաջ քաշեց ոչ թե բանակցային գործընթացի առարկա Արցախի, այլ Երևանի և ՀՀ-ի Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի նկատմամբ։

Բացի դրանից, նույն այն ժամանակ, երբ Նալբանդյանն ու միջնորդները կատակում և ժպտում էին, առաջապահ դիրքերից տուն էին բերում 19-ամյա հայ զինվոր Հայկ Քալանթարյանի սառող մարմինը՝ սպանված սահմանին՝ ադրբեջանցի դիպուկահարի կողմից, որոնց սահմանից հեռացնելու շուրջ արդեն տևական ժամանակ է՝ չեն կարողանում համաձայնության գալ նույն այդ միջնորդները։

Նալբանդյանի և միջնորդների հանդիպմանը ալիևյան լկտի նկրտումների մասին բառ անգամ չի ասվել, այլապես դա, որպես սենսացիոն լուր, ողողած կլիներ մամուլը։ Հերթական սպանված զինվորի մասին ասվել է հենց այնպես, հպանցիկ։

Այս պարագայում որևէ դատապարտող հայտարարության մասին անգամ չեմ էլ խոսում։

Հասկանալի է, որ արտասահմանցի ճանապարհորդը նման թեմաներ չի կարող բարձրացնել։ Բայց ոչ մի կերպ ուղեղիս մեջ չի տեղավորվում, , թե ինչպես կարող է շրջանցել այդ հարցերը մի երկրի արտգործնախարար, որի տարածքների հանդեպ բացահայտ հավակնոտ պահանջներ են հնչում, և որի զինվորները զոհվում են սահմանում։

Եվ այդ ամենից հետո արժե՞ արդյոք զարմանալ, որ ժողովուրդը, մեղմ ասած, ակնածանք չի տածում այս իշխանության հանդեպ…

Ապշերոնյան իմպոտենտի այս վերջին զավթողական հայտարարությունների լույսի ներքո ավելորդ չի լինի մեր համերկրացիներին հիշեցնել հետևյալը։

Ադրբեջանը որպես պանթյուրքական նախագիծ է ստեղծվել, որի նպատակը հայերի ցեղասպանությունն ու տարածաշրջանի մյուս ժողովուրդների թուրքացումն էր։ Ըստ այդմ՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունն իր ապշերոնյան վիժվածքի նույնանման քաղաքականությունից առանձնացնելը, ըստ իս, շատ սխալ է։

Հետևաբար, «Սումգայիթի հայերի ջարդեր», «Կիրովաբադի իրադարձություններ», «Բաքվի ջարդեր», «Ղարաբաղյան պատերազմ», «Ջուղայի խաչքարերի ոչնչացում» և այլն, դրանք բոլորն արտահայտում են ընդամենը անդրկովկասյան թուրքերի տեղային մեծ ու փոքր ցեղասպանությունները։ Ինչպես Թուրքիայում տեղի ունեցած տեղային գործողությունները, օրինակ՝ Հրանտ Դինքի և Սևակ Բալըկչիի սպանությունները, հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու յուրացումը կամ հայկական գերեզմանոցների տեղում զուգարանների կառուցումը, լրիվությամբ վերագրվում են Թուրքիայի ցեղասպան քաղաքականությանը։

Կրկնում եմ՝ այդ բոլորը մաս են կազմում թուրքական ցեղասպան քաղաքականութան, որը սկսվել է անցած դարում և շարունակվում է մինչև մեր օրեր։

Ըստ այդմ՝ մնացյալ բոլոր բնորոշումները, սահմանումներն ու կարծիքները՝ այդ թվում և հայ գործիչների, միայն ընդգծում և խեղաթյուրում են հիմնական խնդրի էությունը։ Նույնը վերաբերում է նաև, օրինակ, Արցախն ընդհանուր ցեղասպանության համատեքստից հանելու փորձերին։

Ըստ էության, հենց դրա համար էլ ձգձգում են արցախյան հարցի կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման գործընթացները։ Խնդիրը միայն մեկն է՝ թե´ անդրկովկասյան, թե´ անատոլական թուրքերի ցեղասպան քաղաքականությունը։ Ե´վ բանակցային գործընթացում ներգրավված, և´ իշխանության մաս կազմող թուրքերը երազում են Հայաստանի վերացման մասին։ Ի՞նչ կարգավորման մասին կարող է խոսք լինել։

Հենց դադարեց ցեղասպան քաղաքականությունը, տարածաշրջանային ցանկացած խնդիր հնարավոր կլինի լուծել բանակցային սեղանի շուրջ։

Բայց ստեղծված իրավիճակում Արևելյան Անդրկովկասում գտնվող արհեստական կազմավորման ապամոնտաժումն ու նրա բնակչության հարկադրական ապապանթուքրացումը միակ տեսանելի լուծումն է։ Առաջին հերթին՝ Քուռի ողջ աջափնյա մասի։ Պետք չէէ ինքնախաբեությամբ զբաղվել. առանց դրա, տեսանելի ապագայում խնդիրը չի լուծվի։ Մոտ հեռանկարում Կասպից ծովի ափին գտնվող պետմիավորման կազմալուծումը պետք է դառնա հայ ժողովրդի ստրատեգիական նպատակը։

Տեղին է հիշել, որ մեր ժողովուրդը թուրքական կազմավորումների ոչնչացման փորձ արդեն ունի։ Այն էլ՝ ոչ քիչ փորձ (նայեք՝ այստեղ և այստեղ)։ Եվ եթե քաղաքական գործիչները պատրաստ չեն լուծելու այս հարցը, ապա այն հանգիստ կարող է լուծել մեր բանակը։

Քաղաքական գործիչները, ինչպես և նախկինում, պետք է բանակին, ուղղակի, թույլ տան կատարել իրենց գործը։

Ինչպե՞ս։ Շատ հասարակ՝ ընդամենը չխանգարեն։

Իսկ դրա համար շատ քիչ բան է պետք. մինչև գործողության ավարտը չվերցնել հեռախոսի լսափողը, երբ ԱՅՆՏԵՂԻՑ կսկսեն զանգել՝ խնդրելով կանգնեցնել հայ զինվորի հաղթական երթը։

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր