Դժվար է ադրբեջանցի լինելը

Մեկն ասում է` դժվար է ռուս լինելը, մեկն էլ` որ դժվար է գերմանացի լինելը: Նաև ասում են, որ դժվար է սևամորթ լինելը:

Բայց դա դեռ ինչ է: Ամենադժվարը ադրբեջանցի լինելն է: Որովհետև Ադրբեջանի հետ կապված ամեն ինչ խենթանալու աստիճան սուտ է: Անվանումից սկսած. պատմական Ադրբեջանը, որը գտնվում է Իրանում, Ադրբեջանի հանրապետության հետ ոչ միայն աշխարհագրորեն չի համընկնում, այլև ոչ մի կերպ չի հատվում: «Ադրբեջանցի» անվանումը, ինչպես նաև «պաղեստինցի»-ն, նման են իրար. ինչպես հայտնի է բոլորին, պաղեստինցիները նույն արաբներ են, ադրբեջանցիները` թուրք-շիաները: Հետևաբար, պատմությունը, որը դասավանդում են Ադրբեջանում, ամբողջությամբ կեղծ է. դա կա´մ ուղղակի պերճաշուք երևակայություն է, կա´մ չարագուշակ դատարկաբանություն` կոչված հիմնավորելու հայերի պատմական տարածքների նկատմամբ ունեցած պահանջները:

Ես ավարտել եմ Բաքվի Նասիմինի շրջանի թիվ 1 դպրոցը: 50-ական թվականներին այդտեղ կար արտոնյալ ուսումնական հաստատություն` Բագիրովի ուսումնարան, որը 1953թ. Բագիրովին գնդակահարելուց հետո վերանվանվեց թիվ 1 դպրոց, որի տնօրենը մինչ իմ այնտեղ սովորելու տարիները եղել է Արոն Դավիդովիչ Վիզելը: Իսկ ահա նախքան հեղափոխությունը, հաստատությունը պատկանում էր Հայկական Մարդասեր հասարակությունը: Ես այդ մասին այն ժամանակ չեմ լսել: Ինչպես երևում է, այդ ինֆորմացիայի վրա անգամ խորհրդային տարիներին էր արգելք դրված: Այն մասին, որ թիվ 8 դպրոցը, որտեղ նույնպես սովորել եմ, սուրբ Նինայի գիմնազիան էր, որտեղ սովորում էին վրացի և հայ աղջիկները, պատմել է այնտեղ որպես ուսուցիչ աշխատած Համբարձում Արիևիչը. այլապես դա էլ չէի իմանա:

Բայց վերադառնանք Առաջին դպրոցին: Այդ շենքը կառուցվել է մեծահարուստ հայերի նվիրատվությունների միջոցով: «Կասպիյ» թերթը գրել է.

«Ապրեն մեր վաճառականները, որ նման մեծամասշտաբ գործի համար նվիրատվություններ են արել: Հսկայական տունը հիմա էլ, երբ ներքին հարդարման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, քաղաքի հսկայական և ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցներից մեկն է: Նոր նվիրատվությունների գումարը հասնում է 30 հազար ռուբլու. դրանից 10 հազար ռուբլին Ղուկասովն է տվել»:

1913թ. Հայկական Մարդասեր հասարակության շենքում` Գիմնազիայի 195 հասցեում էին (հետո փողոցը վերանվանվել է Լև Տոլստոյի 187) տեղակայված Բաքվի հայկական եկեղեցիների խնամակալության տակ գտնվող դպրոցները` տարրական` մեկը տղաների, մյուսը աղջիկների համար և երկու երկդասարանոց դպրոցները` աղքատների համար, որոնք անվճար էին:

Ահա թե ինչ է գրում այդ հաստատության մասին Բաքվի լրատվականներից մեկը` պատմելով Գլխավոր Ոչխարի` դպրոց կատարած այցի մասին.

«Նշվում էր, որ երկհարկանի դպրոցի շենքը կառուցվել է 1870թ.: 1897թ. շենքը գնել է բաքվեցի միլիոնատեր Գաջի Զեյնալաբդին Թագիևը և կանանց գիմնազիայի պես էր գործում»:

Ոչխարներն այդ ապատեղեկատվությունը տվել են պատմական հաստատության լուսանկարներով, որտեղ երևում է, որ շենքը ոչ թե երկու, այլ երեք հարկից է բաղկացած:
Ինչպե՜ս եմ ես հասկանում Ղարաբաղի հայությանը, ովքեր Ադրբեջանից կռվով են դուրս եկել:

Ամիրամ ԳՐԻԳՈՐՈՎ

Կապված նյութեր