Подпишитесь на наш канал в Telegram

Այն մասին` ինչպես ԱՄՆ-ն չի զինում Ադրբեջանին

Հայ արևմտամետները, ովքեր տեղի-անտեղի հիշատակում են Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու մասին, սիրում են օրինակ բերել ԱՄՆ-ին և Արևմտյան Եվրոպային, որոնք, իբր, այդ հարցում խստագույն չեզոքություն են պահպանում` լինելով ազնվության և անկանխակալության էտալոն:

Բայց արդյո՞ք դա այդպես է:

Այո, Ռուսաստանի՝ զենք վաճառելն ալիևյան ռեժիմին, որը մշտապես պատերազմով սպառնում է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակցին, հիրավի մի շարք հարցեր է առաջ բերում: Այդ ցավալի թեման մշտապես գտնվում է հայ հասարակության ուշադրության կենտրոնում: Այն պարբերաբար բարձրացնում են ռուս, արտասահմանցի և, իհարկե, հայ հեղինակները, այդ թվում և` ձեր խոնարհ ծառան: Բայց ադրբեջանական «լանդրոմատի» (փողերի լվացում) հետ կապված ներկայումս Արևմուտքում մոլեգնող սկանդալը միանշանակ ակնհայտ է դարձնում, որ որ նավթատերերի կպչուն թաթերը հասել են ապրիորի ժողովրդավարական երկրների բազմաթիվ քաղաքագետների և կազմակերպությունների: Իսկ զենքի բազմամիլիարդանոց անօրինական մատակարարումների և ահաբեկիչներին ուղարկված բեռների հետ կապված սկանդալը (որն, ըստ էության, լայնամասշտաբ հանցավոր դավադրություն է), որն իրականացվել է ադրբեջանական Silk Way պետական ավիաընկերության և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների միջոցով, որում, ինչպես պարզվել է, ներքաշված էին նաև ամերիկյան և եվրոպական զինագործական ընկերությունները, (այդ թվում և՝ Alliant Techsystems Operations – USA, Chemring Military Products, Purple Shovel, Orbital ATK, Culmen International LLC, որոնք պայմանագիր ունեն ԱՄՆ պաշտպանության նախարարության, ինչպես նաև ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարության հետ(USSOCOM)) վկայում է այն մասին, որ Արևմուտքի հայտարարած չեզոքությունն այս հարցում կեղծիք է։

Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի և Արևմտյան երկրների համագործակցությունը, այդ թվում և՝ ռազմա-քաղաքական ոլորտում, բարձր մակարդակի վրա է, բացի այդ ալիևյան ռեժիմին ցուցաբերվող ռազմական օգնությունն այս վերջին տարիներին ոչ մի օր չի դադարել` չնայած 1992թ. ընդունված Ազատության աջակցման մասին բանաձևի՝ 907-րդ ուղղման առկայությանը։ Բայց 2001թ. սեպտեմբեր 11-ի ահաբեկչությունից հետո, շրջանցելով հիշյալ ուղղումը, «ահաբեչկության դեմ պայքարելու համար» սկսեցին Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել՝ վերապահմամբ, որ այդ օգնությունը չպետք է անդրադառնա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վրա և չի օգտագործվելու Հայաստանի դեմ: Բացի ֆինանսական բաղադրիչից, օգնությունը դրսևորվում է նաև ամերիկյան ռազմա-ուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինծառայողներին կրթելու և վերապատրաստելու միջոցով։

Այդ համագործակցության վրա խաչ չի դրել ոչ ռասիստական հակահայկական փսիխոզը, որն այցեքարտ է դարձրել անդրկովկասյան թուրքերի պետական կազմավորումը, ոչ երկու հայկական պետությունների հետ ունեցած սահմանին ադրբեջանական զինվորականության պարբերական ելույթները, ոչ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում Բուդապեշտում գտնվող հայ սպա Գուրգեն Մարգարյանի ստոր սպանությունը Ռամիլ Սաֆարովի կողմից և ոչ անգամ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ իրականացված լայնամասշտաբ ագրեսիան։

Այդ մասին շատ քիչ է խոսվում, բայց այդ լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, որը պատմության մեջ է մտել Ապրիլյան կամ Քառօրյա պատերազմ անվամբ, ադրբեջանական զինվորականության ռազմական գործողությունները ղեկավարում էին անձամբ ամերիկյան հիշյալ ռազմա-ուսումնական կենտրոններում ամերիկա-ադրբեջանական համագործակցության շրջանակում ուսում ստացած սպաները։ Մեր զինվորականների կողմից Արցախի հանրապետության Թալիշ գյուղում ապրիլյան մարտերի ընթացքում ոչնչացված ադրբեջանցի սպաների շարքում էին, մասնավորապես, կադրային զինծառայողներ Վուղար Յուսիֆովը և Մուրադ Միրզաևը:

Շամխորի շրջանի Շիշտեփե գյուղի բնակիչ, Թուրքիայի ԶՈՒ Բարձրագույն ռազմական ակադեմիայի շրջանավարտ գնդապետ Նուրեդդին Վուղար Յուսիֆովը 2007թ. (ՆԱՏՕ-ի կուրսերի ժամանակ Բուդապեշտում տեղի ուենցած ողբերգությունից երեք տարի անց) սովորել է ամերիկյան հեռտախուզական կենտրոնում՝ Ֆորտ–Ուաչուկում (Արիզոնա նահանգ): Անձամբ Յուսիֆովն է ղեկավարել 2016թ. ապրիլի 3-ի գիշերը Թալիշ մտած հատուկջոկատայինների ստորաբաժանումը:

 

Ասկյարներ Յուսիֆովն ու Միրզաևը, որոնց մեր զինվորականները ոչնչացրել են Թալիշում

Սաբիրաբադի շրջանի Մուգան Գյանջալի գյուղի բնակիչ, գնդապետ-լեյտենանտ Մուրադ Թելման օղլու Միրզաևը, ով ևս թուրքական ԶՈՒ Բարձրագույն ռազմական ակադեմիայի շրջանավարտ է, 2005-2006թթ. սովորել է ԱՄՆ պաշտպանության բանակի օտար լեզուների ռազմական ինստիտուտում (Սան-Անտոնիո): Բացի այդ, Միրզաևը Քվանտիկոյում (Վիրջինյա) և Ֆորտ-Լեժենում (Հյուսիսային Կարոլինա նահանգ) ծովային հետևազորի սպաների վերապատրաստման կուրս է անցել։

Առանձնապես ուշագրավ է այն փաստը, որ հենց այդ՝ ամերիկյան բանակում սովորած և վերապատրաստում անցած ադրբեջանցի սպաների գլխավորած ստորաբաժանումներն են Ապրիլյան պատերազմի ընթացքում ամենաաղմկահարույց ռազմական հանցագործությունները կատարել. գլխատել հայ զինվորներին (այդ թվում և՝ կենդանի), անդամատել և այլանդակել նրանց մարմինները, սպանել և այլանդակել թալիշցի ծերերի մարմինները և ԻԳԻԼ-ի ու ան-Նուսրայի ոգով այլ հանցագործություններ կատարել: Գործնականում, հայ զինվորականների կողմից ոչնչացված Յուսիֆովը և Միրզաևը, որոնք սովորել և վերապատրաստվել են ամերիկյան բանակում, հանդիսանում են Ադրբեջանի կողմից 907-րդ ուղղման պայմանի խախտման անհերքելի վկայություն։ Իսկ եթե հաշվի առնենք այն, որ ապրիլին հայկական դիրքերը գրոհած դրոն-կամիկաձեները ղեկավարարել են իսրայելցի մասնագետները՝ երկիր, որը համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցը՝ ՆԱՏՕ-ից դուրս (Major Non-NATO Ally), իսկ իսրայելական սպառազինության արտադրության մեջ, որն օգտագործում է Ադրբեջանը, կիրառվում են նաև ամերիկյան տեխնոլոգիաներ, տարօրինակ և անգամ հանցավոր է, որ Ազատության աջակցման բանաձևի 907-րդ ուղղման գործողության վերսկսման հարցը մինչև հիմա մեր համապատասխան կառույցների կողմից չի բարձրացվել ամերիկացի գործընկերի մոտ։

Ցնցված ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախում իրականացված հրեշավոր հանցագործությունների փաստից՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ու Ներկայացուցիչների պալատի անդամ, ռեյտինգային ընտրակարգով ընտրված դեմոկրատ Էնգելը կոչ են արել Լիխի օրենքի շրջանակում, որը Պետդեպարատմենտին և ԱՄՆ պաշտպանության նախարարությանն արգելում է ռազմական օգնություն ցուցաբերել այն օտարերկրյա զինված ստորաբաժանումներին, որոնք անպատիժ խախտում են մարդու իրավունքները, հետաքննել հիշյալ գործողությունները: Եթե արժանահավատորեն հաստատված է, որ կոնկրետ ռազմական ստորաբաժանումները կապ ունեն մարդու իրավունքների լուրջ խախտումների հետ, հրաժարվում են օգնել դրանց՝ քանի դեռ հիշյալ պետության կառավարությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել այդ խախտումների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Չնայած ԱՄՆ-ն օտարերկրյա զինված ուժերի ստորաբաժանումների մասին ինֆորմացիա չի հրապարակում, այնուամենայնիվ միջազգային մամուլում հայտնվել են Թուրքիայի, Բանգլադեշի, Բոլիվիայի, Ինդոնեզիայի, Կոլումբիայի, Լիբանանի, Մեքսիկայի, Նիգերիայի և Սենտ-Լյուսիի ԶՈՒ ստորաբաժանումներին և անվտանգության ուժերին Լիխի օրենքի համաձայն օգնությունից զրկելու մասին հրապարակումներ:

Վերադառնալով զենքի մատակարարումներին` հարկ է նշել, որ Ադրբեջանին Ռուսաստանի պայմանագրային մատակարարումները թափանցիկ են, դրանց հետևում և արձանագրում են համապատասխան ռեեստրներում։ Ալիևյան ինքնաթիռների միջոցով ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին հայտնի է դարձել ինֆորմացիայի արտահոսքի շնորհիվ՝ հրապարակված Anonymus Bulgaria-ի կողմից։ Համաձայն այդ հետաքննության` միայն ամերիկյան մասնավոր ընկերություններն ու զենք արտադրողները միայն վերջին երեք տարում ԱՄՆ կառավարության` զենքի մատակարարման հետ կապված հատուկ ծրագրի շրջանակում, որն, ի դեպ, չի համապատասխանում ամերիկյան չափորոշիչներին, տարբեր ահաբեկիչների ավելի քան 1 միլիարդի սպառազինություն են մատակարարել։ Բայց չէ որ բացի ամերիկացիներից, բուլղարական դոսյեում հանդես են գալիս նաև սաուդիտները, նույն Իսրայելն ու բալկանյան երկրները` այդ թվում և ԵՄ-ի «նոր» անդամները: Եվ ի՞նչ, որևէ մեկը կարո°ղ է երաշխավորել, որ այդ սպառազինությունից ալիևյան ռեժիմին ոչ մի բան չի հասել, որն, ինչպես ակնհայտ է, նույնքան ահաբեկչական է, ինչպես Սիրիայի և Իրաքի՝ նրանց կողմից վերահսկվող տարածքներում արմատականների և կրոնական մոլեռանդների կողմից ստեղծված ռեժիմները։

Իսկ նրանում, որ ալիևյան Ադրբեջանին սպառազինությունների այդ գաղտնի մատակարարումների ծավալները կրճատվել են, ոչ մի կասկած չկա: Արցախի հայության դեմ դրանց օգտագործման մասին բացեիբաց ասվում է «բուլղարական դոսյեում»: Բացի դրանից, այդ մասին վկայում են նաև սպիտակ ֆոսֆորի օգտագործման համար մեղադրանքները, որոնք Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական բանակի դեմ առաջ են քաշել անդրկովկասյան թուրքերը՝ այն դեպքում, երբ դրանից որոշ ժամանակ առաջ ադրբեջանական դիվանագիտական չվերթներով էլ հենց տեղափոխվել է սպիտակ ֆոսֆորը։

Հարկ է նաև նշել, որ համաձայն համապատասխան կառույցների պարբերական հաշվետվությունների, Ադրբեջանն ահաբեկչությունների «արտահանման» և Սիրիայում ու Իրաքում կռվող ահաբեկիչների թվով առաջնային տեղ է զբաղեցնում: Եվ դա այն դեպքում, երբ ի տարբերություն մնացյալ անդրկովկասյան թուրքերի, որոնք կռվում են, այսպես կոչված, «հանուն գաղափարի», լինելով անվանական շիաներ, կռվում են՝ ելնելով բացառապես շահադիտական նկրտումներից և թուրքական ինստինկտին ներհատուկ սպանելու ցանկությունից։ Եվ դա անում է ժամանակակից աշխարհում հիրավի հազվագյուտ երևույթ հանդիսացող ցեղը: Չմոռանանք, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ իրականացված ագրեսիային Ադրբեջանի կողմից ԻԳԻԼ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների անդամների, ինչպես նաև Թուրքիայի ԶՈՒ կադրային սպաների մասնակցության փաստը մեր զինվորականության կողմից բազմիցս հիշատակվել է առաջնագծի տարբեր հատվածներում։

Ամեն դեպքում մեր տեղացի գրանտակերները, ովքեր պարբերաբար հակառուսական հաչոց են սկսում, լավ կլինի՝ երբեմն ուշադրություն դարձնեն իրենց գլխավոր հովանավորի գործունեությանը։ Մոսկվային այդպես հանգիստ մեղադրել, լրիվ աչք փակելով իրենց ժողովրդավարական տերերի գործունեության վրա, ճիշտ չէ, քանի որ վերջինի համեմատ բացահայտ կերպով արվող ռուսական զենքի վաճառքը մանկական չարաճճիություն է թվում ընդամենը։

ՊԱՆԴՈՒԽՏ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան