Տավուշի դպրոցականները կրկին մասնակցեցին «Հարսանիք լեռներում» մրցումներին

«Ոսկանապատ» տեղեկատվա-վերլուծական կենտրոնը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի և «Ասպար» խանութների ցանցի հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպեց «Հարսանիք լեռներում» հրաձգության մրցությունը։ Ինչպես և անցած տարի, այս տարի ևս մրցումներն անցկացվեցին  Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից  Տավուշի մարզի բարձր դասարանցիների միջև։ «Գորգ» դուրս եկան Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի շրջանների տղաներն ու աղջիկները։ Երկու օր տևած մրցումներն անց են կացվել ՀՀ ԶՈՒ Երրորդ Բանակային կորպուսի հրաձգարանի տարածքում։ Ընդհանուր առմամբ, մրցությանը մասնակցեցին ավելի քան 150 դպրոցականներ։

Նման մրցություն անցկացնելու գաղափարը ծագել է մեր կենտրոնի լավագույն ընկերներից մեկի, ոսկանապատցի Հովհաննես Սահակյանի՝ Ֆիդելի մոտ։ Անձամբ իր և իր կնոջ՝ Նունե Մովսիսյանի ջանքերով մեզ հաջողվեց երկրորդ տարին անընդմեջ ամեն ինչ կազմակերպել բարձր մակարդակով։

Ես արդեն հնարավորություն եմ ունեցել գրելու, որ անցկացվող մրցության հիմնական գաղափարը ոչ այնքան մրցումներն են, որքան հնարավորությունը՝ աշխատելու մեր երկրի սահմանամերձ բնակավայրերի երեխաների հետ, նրանց սովորեցնելու հրաձգության արվեստը, նախապատրաստելու բանակում ծառայելուն։ Հենց դա է պատճառը, որ մեզ հետ Տավուշ էին եկել Հայաստանի լավագույն հրահանգիչները, ովքեր երեխաներին ծանոթացրին հրաձգային սպորտաձևերի նրբություններին։

Երեխաները փորձում էին լինել հնարավորինս անվրեպ։ Յուրաքանչյուր կրակոց մանրակրկտորեն նախապատրաստված էր, ինչն էլ մասնակիցների համար ապահովել է որակապես նոր արդյունքներ։ Բայց ամենակարևորն այն է, որ Տավուշի մարզի երեխաները հերթական անգամ համոզվեցին, որ չկա ավելի վեհ աշխատանք, քան հայրենիքի պաշտպանությունն է։ Մասնակիցների հենց այդ տրամադրվածությունն է, որ նրանց համար լավագույն արդյունք է ապահովել։ Այսպես, Բերդ քաղաքը ներկայացնող Մանե Եսայանը հինգ անգամ անընդմեջ կրակելով տասանոցի վրա և ցույց տալով բացարձակ արդյունք՝ դարձավ հաղթող՝ աղջիկների թիմում։ Գրեթե նույն արդյունքը ցույց տվեց Ժորա Փարսյանը՝ պատանիների թիմում։ Նշենք, որ այս տարի, բացի հաղթողներից, պարգևատրվեցին նաև նրանց զինղեկերը, ովքեր վերջին տարվա ընթացքում, հիրավի, բավականին մեծ աշխատանք կատարեցին, որպեսզի մասնակիցները լավագույն արդյունք ցույց տան։

Կապված նյութեր