Պուշկինը թուրքերի մասին

Ինչպես հայտնի է, անդրկովկասյան թուրքերը մեծ տեղ են տալիս ռուս մեծ գրող Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ստեղծագործություններին: Պարզվում է`դա վերաբերում է նրա ոչ բոլոր ստեղծագործություններին, անգամ` մի մասին էլ չէ, այլ «Տազիտ» պոեմից ընդամենը մեկ արտահայտության, որը տաղանդավոր գրողը դրել է ստեղծագործության բացասական հերոս, ավազակ և մարդասպան Ղասուբի բերանում: Գրողի ստեղծագործական ժառանգության մնացյալ մասը նորահայտ «ադրբեջացիներին» քիչ է անհանգստացնում:

Այդ արտահայտությունն այնքան են հավանել օղուզյան քոչվոր ցեղերի սերունդները, որ Արցախյան շարժման սկզբնավորմանը զուգահեռ այդ արտահայտությունը գրոտել են «ինտերնացիոնալիստական» Բաքվի և «լայն քայլող» հանրապետության մյուս քաղաքների բոլոր ցանկապատերին: Կարո՞ղ եք պատկերացնել, ամբողջ աշխարհում ցանկապատերի վրա արված գրությունները, որպես կանոն, անպարկեշտ բովանդակություն ունեն, և միայն անդրկովկասյան թուրքերն են իրենց ցանկապատային խզբզոցի մեջ նման բարձր ինտելեկտուալ մոտիվներ դրել:

«Հայերը կարդում են Պուշկին, իսկ անդրկովկասյան թուրքերը մեջբերում են Ղասուբին»,-այսպես մի անգամ երջանկահիշատակ Լևոն Հրանտի Մելիք-Շահնազարյանը կարճ-կոնկրետ բնորոշել է անդրկովկասյան թուրքերի այդ անմարդկային «սերը» գրողի այդ եզակի արտահայտության հանդեպ:

Հավանաբար, Կասպից ծովի տարածաշրջանում կզարմանան, բայց տաղանդավոր գրողը, բացի նրանց կողմից սիրելի և շոյող տողերի, գրել է նաև բազմաթիվ այլ գեղեցիկ տողեր, նույնիսկ` ամբողջական ստեղծագործություններ: Նրանց ավելի շատ կզարմացնի այն փաստը, որ նրա ստեղծագործություններում հնարավոր է հիշատակում գտնել նաև… թուրքերի մասին: Իմիջիայլոց, ոչ թե բացասական հերոսի` ավազակ և մարդասպան Ղասուբի բերանով ասված, այլ իրենց սեփական, իրենց ցեղի հետ կապվածշատ հստակ դիտարկումները:

Այդ դիտարկումների մի մասը ներկայացված է, օրինակ, «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» ազգագրական հրաշալի աշխատության մեջ, որը բացահայտում է Փոքր Ասիայի և Կովկասի բազմաթիվ ժողովուրդների կենցաղն ու բարքերը` այդ թվում և` թուրքերի:

Турки, заметив его, тотчас исчезли, оставя на горе голый труп казака, обезглавленный и обрубленный. Турки отсеченные головы отсылают в Константинополь, а кисти рук, обмакнув в крови, отпечатлевают на своих знаменах».
«Это был мужчина с женской грудью, зачаточными половыми железами и органом маленьким и детским. Сия болезнь, по свидетельству путешественников, встречается часто у кочующих татар и у турков».
«Смотрите, каковы турки… никогда нельзя им доверяться» и т. д. и т. п.

Ընդհանրապես, երբ խորանում ես Պուշկինի ստեղծագործության մեջ, ոչ թե սահմանափակվում մեկ արտահայտությամբ, պարզվում է, որ թուրքական երկու ցեղատեսակների կողմից այդքան սիրելի գրողը մի խուրձ դանակ է խրել նրանց` վստահորեն բացված թիկունքը: Քիչ չէ, որ նրանց սիրելի արտահայտությունը դրել է չարագործ ու ավազակ Ղասուբի բերանում, այլ ոչ թե գեղեցիկ դեմքով ադրբեջանցի դյուցազնի, հետն էլ Ղասուբի համերկրկացիների հանդեպ այդքան հստակ է արտահայտվել.

Они редко нападают в равном числе на казаков, никогда на пехоту и бегут, завидя пушку. Зато никогда не пропустят случая напасть на слабый отряд или на беззащитного. Здешняя сторона полна молвой о их злодействах. Почти нет никакого способа их усмирить, пока их не обезоружат. У них убийство — простое телодвижение. Пленников они сохраняют в надежде на выкуп, но обходятся с ними с ужасным бесчеловечием, заставляют работать сверх сил, кормят сырым тестом, бьют, когда вздумается. Что делать с таковым народом?»

Բացի այդ, պատկերացրեք, որ ռուս գրողն իր ստեղծագործություններում պատմում է Հայաստանի մասին և, հավանաբար, երբեք ոչ մի ադրբեջանական խանության մասին չի էլ լսել:

«Я стал подыматься на Безобдал, гору, отделяющую Грузию от древней Армении. Я взглянул еще раз на опаленную Грузию и стал спускаться по отлогому склонению горы к свежим равнинам Армении».

Աստված իմ, իսկ ի՞նչ եղավ էպիկական վարկածն առ այն, որ այդ տարածաշրջանում հայեր չեն եղել, և այստեղ ապրել են բացառապես «ադրբեջանցիներ»`քարտաշներ, հողագործներ, Արևելքի առաջին ապագա ժողովրդավարները: Դատելով այդ ամենից` աշխարհի չարագուշակ հայությունը հասցրել է սերտ աշխատել ռուս հայտնի գրողի հետ: Եվ այդ համատեքստում բաքվեցի բարձր ինտելեկտով ջարդարար հոտին հարմար է փոխել իրենց սիրելի պուշկինյան արտահայտությունը մեկ այլ` գրողի ` իր մասին ասված տողով, որն ասել է իր ընկեր և գործընկեր Պյոտր Վյազեմսկուն ուղղված նամակում. «Այ դու Պուշկին, այ դու շան լակոտ…»:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր