Подпишитесь на наш канал в Telegram

Վերակենդանացնել հայկական վանքերը

Վրացական հասարակության մեջ շարունակվում է արծարծվել «հայ –մոնոֆիզիտների կողմից զավթված վրացական վանքերի» թեման։ Ոչ այնքան ակտիվ, որքան մի քանի տարի առաջ, բայց ամեն դեպքում։ Դրա վկայությունն է վերջերս Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց ազգայնականների անցկացրած ակցիան՝ կապված Խուճապի եկեղեցու հետ։

Համաշխարհային սարդոստայնի ընդարձակ տարածության մեջ հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, որոնցում Հայ Առաքելական եկեղեցին բնորոշվում է որպես մոնոֆիզիտական, իսկ նրա հետևրոդները հայտարարվում հերետիկոսներ։

Ենթադրվում է, որ դա անխիղճ սուտ է։ Հայ Առաքելական եկեղեցին միանշանակ մերժում է մոնոֆիզիտությունը այսինքն` Հիսուս Քրիստոսի միաբնակության՝ միայն աստվածային էության մասին ուսմունքը, ինչում նրան անամոթաբար մեղադրում են երկաբնակության եռանդուն ջատագովները։

Այդ կեղծ մեղադրանքները հիմնականում դուրս են գալիս վրացական և ռուսական ուղղղափառ եկեղեցիների ցածր ու միջին օղակների հետևորդներից, ինչպես նաև տարբեր լուսարարապետերի, զանազան կեղծ եկեղեցականների, եկեղեցուն հարողների և, իհարկե, էթնոկրոնական շովինիստների կողմից։ Հասկանալի է, թե ինչու են այդ հերետիկոսության մեջ մեղադրում հայերին հենց վրացական և ռուսական խավարամիտները։ Մի կողմից դա սեփական մատնության արդարացում է (վրացիների դեպքում), մեկ այլ դեպքում՝ հայկական եկեղեցու հաշվին ավելի երիտասարդ եկեղեցիների ինքնահաստատում և համեմատություն, որը կոչված է ամրապնդելու սեփական «ճշմարտացիությունը»։ Ծիծաղելի է, բայց հայերին «հերետիկոսության» մեջ անգամ ադրբեջանական քարոզչամեքենան երբևէ չի մեղադրել։

Կրկնում եմ. հայերը մոնոֆիզիտ չեն և երբեք այդպիսին չեն եղել։ Մարդիկ, ովքեր տարածում են այդ սուտը, կամ ծայրաստիճան հիմար են կամ էլ ավելի ճիշտ՝ դա դիտավորյալ են անում։

Հայկական և Վրացական եկեղեցիների փոխհարաբերությունները միշտ չէ, որ սովորական են եղել, հիմա էլ Վրացական Ուղղափառ եկեղեցին նկրտումներ ունի հայկական մի շարք վանքերի նկատմամբ, որոնք պատկանում են հայ-քաղկեդոնական մշակույթին։ Դրանց թվում են պատմական Հյաաստանի Տայքի նահանգի տարածքում և Գուգարքի արևմտյան մասում գտնվող վանքերը, որոնք ներկայացնում են տայքյան ճարտարապետությունը և ներկայումս գտնվում են թուրքական վերահսկողության տակ. Բանակի տաճարը, Իշխանի եեկղեցին, Օշկվանքը, Չորդվանքը, Տիգրան Հոնենց եկեղեցին Անիում և այլն։

Օշկվանք վանական համալիրի մայր տաճարը՝ ժամանակակից Թուրքիայի Էրզրումի վիլայեթում՝ տայքյան հայ-քաղկեդոնացիների գլխավոր տաճարը

Բացի այդ, վրացիների ախորժակը տարածվում է հայկական ոչ քիչ թվով եկեղեցիների վրա, որոնք գտնվում են ներկայիս ՀՀ Լոռու և Տավուշի շրջանում։ Խոսքը Բգգավոր, Կիրանց, Քոբայր, Ախթալա, Ռնեվանք, Խնեվանք, Խուճապ, Սեդվիվանք, Բգգավոր և այլ վանքերի մասին է։ Բոլոր այդ հավակնությունները հնչում են ոչ թե վրացի առանձին մոլի եկեղեցականների, այլ անմիջապես հարևան երկրի գլխավոր հոգևոր դեմքի՝ պատրիարք Իլյա 2-րդի շուրթերից, ով հայտնի է իր հայատյացությամբ։ Ընդհանրապես Հայաստանի Լոռու մարզը վրացիները վաղուց են անվանում ոչ այլ ինչ, քան «Լոռե-Տաշիրի» և անգամ հասցրել են իրենց մոտ ՎՈՒԵ-ի նույնանուն թեմ ստեղծել։

Հայկական վանքերի հանդեպ վրացական հակումները ողջունելով՝ իր նպատակների համար օգտագործում է նաև Վրաստանին «եղբայրակից» Թուրքիան, որի ժխտողական քաղաքականության պարտադիր ատրիբուտ է համարվում այսօր իր տիրապետության տակ գտնվող հայկական տարածքներում հայկական հետքերի վերացումը։ Հայկական ծագման մասին հիշեցնելու վախն ակնհայտ երևում է, օրինակ, հայկական միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակների վրա, որը, որպես ետսարժան վաիր, ներկայացվում է Թուրքիա ժամանած զբոսաշրջիկներին։ Բազմաթիվ ցուցանակների վրա չեք գտնի հայերի՝ այդ հիանալի քաղաքի շինարարների և տերերի մասին որևէ հիշատակում։ Ոչ մի բառ։ Հայ Բագրատունիները՝ այդ դարաշրջանում Անիի տիրակալները, սքողվել են նրանց կողմից հնարված «Բագդաղլը » կեղծ անվան տակ։

Հերքել հայ-քաղկեդոնացիների գոյությունը, ինչպես փորձում են անել Վրաստանում, այնքան էլ ազնիվ ու խելամիտ չէ։ Եվ դա՝ մեղմ ասած։ Առավելևս, երբ հայ քաղկեդոնացիները, լինելով ժամանակին Վրաց Ուղղափառ եկեղեցու հովանու տակ, վերջինիս կողմից ներկայացվում են որպես վրացիներ և դրանով իսկ յուրացվում է նրանց հարուստ պատմա-մշակութային ժառանգությունը: Ներկայիս ՀՀ ամբողջ հյուսիսը, ինչպես նաև Տայքի տարածաշրջանն ու Գուգարքի արևմտյան մասը, որ ներկայումս օկուպացված է Թուրքիայի կողմից, հնուց ի վեր բնակեցված էր հայերով։ Ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ պատմության տարբեր շրջաններում այդ հայկական հողերը մտել են վրացական եկեղեցիների կազմի մեջ։ Բնական է, որ հայերը կա´մ տնտեսական ճնշման ազդեցությամբ, կա´մ էլ «ինքնակամ» անցնելով քաղկեդոնականության, կառուցել են իրենց վանքերը։ Այդուհանդերձ, մասնագետներն, ամեն դեպքում, նշում են հայկական քաղկեդոնական ու վրացական եկեղեցիների ճարտարապետական ոճերի միջև եղած տարբերությունը։ Օրինակ՝ վրացական ուղղափառ եկեղեցիներում գերեզմանոցը գտնվում է եկեղեցու ներսում՝ այն դեպքում, երբ հայ-քաղկեդոնական եկեղեցիներում (օրինակ՝ Խուճապում) գերեզմանոցը եկեղեցու բակում է գտնվում։ Բացի դրանից, ահռելի տարբերություն է նկատվում նաև եկեղեցու սրահները զարդարող որմնանկարներում։ Մի շարք հայկական եկեղեցական համալիրներ (օրինակ Ախթալան) վրացական իշխանության հզորացման դարաշրջանում Հայ առաքելական եկեղեցուց հարկադրաբար վերցվել և հանձնվել էր քաղկեդոնացիներին, որի մասին պատմում է Կիրակոս Գանձակեցին։

Դա, ի դեպ, չեն ժխտում նաև վրացական պատմական աղբյուրները։ 

Հայ-քաղկեդոնական եկեղեցիների մասին այնքան է խոսվել, որ ուղղակի չեմ ուզում կրկնելով ձանձրացնել ընթերցողին։

Առհասարակ, մեր որոշ հարևանների սիրելի ավանդույթն է օտարել հայկական վանքերը և հայկական մշակութային, ռազմական ու քաղաքական գործիչներին ինչ ազգի ներկայացուցիչ ասես, ներկայացնել, բացի հայից։ Դա արդեն աբսուրդի է հասնում։ Օրինակ՝ ինչ-որ մեկը ամենայն լրջությամբ հայտարարում է, որ հայ զորավարը և հասարակական գործիչ Իվանե Զաքարյանը… քուրդ էր։

Բացի հայկական քաղկեդոնական վանքերից, չպիտի մոռանանք նաև, այսպես կոչված վիճելի կամ էլ ՎՈՒԵ-ի կողմից խլված, Վրաստանի տարածքում(առանձնապես Թբիլիսիի) գտնվող Հայ Առաքելական եկեղեցու վանքերի մասին։ Հայ առաքելական եկեղեցու՝ Վրաստանի տարածքում նրան տրված կարգավիճակի և վրացական թեմի կողմից Հայ Առաքելական եկեղեցուց խլված եկեղեցիները վերադարձնելու արդարացի հարցում, որը սահմանակից կողմը գերադասում է համարել «վիճելի», վրացական կողմը «հավասար» պահանջների բավական ստոր քաղաքականություն է որդեգրել։ Պարզ ասած՝ Վրաստանի տարածքում գտնվող յուրաքանչյուր հայկական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցուն վերադարձնելու դիմաց վրացիները պահանջում են մեկ հայկական եկեղեցի, բայց արդեն՝ Հայաստանի տարածքում։ Ահա ՀԱԵ-ի և ՎՈՒԵ-ի միջև տեղի ունեցած բանակցային կոմյունիկեի վրացական տարբերակից մեջբերում. «Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանում Վրացական Ուղղափառ եկեղեցու իրավական կարգավիճակի հավասարաչափ սահմանում, ինչպես նաև համագործակցություն՝ հավասարության հիմունքներով (ընդգծված է հեղինակի՝ Պանդուխտի կողմից), Վրաստանում հայկական եկեղեցիներ, իսկ Հայաստանում՝ վրացական եկեղեցիներ»։ Ենթադրվում է, որ տեքստային նման ձևակերպումներով կոմյունիկեն Հայ Առաքելական եկեղեցին հրաժարվել է ստորագրել, իսկ բանակցություները փակուղի են մտել։ Միևնույն ժամանակ, անտեր մնացած վանքերը շարունակվում են օգտագործվել որպես արտաքնոց և աստիճանաբար կործանվում են։

Այդուհանդերձ, արժե նշել որ մեր տարածաշրջանի մասին գաղափար չունեցող մարդու տեսանկյունից կողմերի հավասարությունը, ընդհանրապես, արդարացի բան է։ Բայց դա անտեղյակ մարդու համար։ Նման հավասարության գինն արժե գնահատել՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ Վրաստանում հայկական համայնքը 300 հազարամյա պատմություն ունի՝ այն դեպքում, երբ նմանատիպ վրացականը բոլորովին բացակայում է Հայաստանում։ Դրա համար էլ անգամ Վրաստանում ապրող հայերի հոգևոր պահանջմունքները համեմատել Հայաստանում ապրող վրացիների նմանատիպ պահանջմունքների հետ, ուղղակի, կոռեկտ չէ։

Վերն ասվածին արժե ավելացնել մեկ պարզ ճշմարտություն. ցանկացած ժողովուրդ եկեղեցիներ է կառուցում իր հնամենի բնակավայրերում։ Մնում է միայն պարզել, թե պատմության որ շրջանում են վրացիներն ապրել Լոռիում կամ Տավուշում։ Ոչ թե քաղաքական իշխանություն են իրականացրել, այլ հենց ապրել են։ Ընդհանրապես այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սահմանակից կողմը, գիտակցելով սեփական հակումների բոլորովին ոչ ճշմարիտ ու բարոյազուրկ լինելը, ձգտում է հայերի բնական և արդար պահանջներից ստեղծել ինչ-որ շոու՝ վանքերի փոխանակման ձևով, կարծես՝ խոսքը ոչ թե եկեղեցիների, այլ պատանդների կամ ռազմագերիների մասին է։

Միայն թե տխուր է այն, որ Հայաստանի տարածքում գտնվող լքված մի շարք եկեղեցիներ գտնվում են նույն վիճակում, ինչ որ գետի մյուս ափին մնացածները։ Հենց նման անհոգի վերաբերմունքի պատճառով էլ ճարպիկ վրացի տերտերները, որոնք ապրում են Հայաստանին սահմանակից վրացական գյուղերում, առանձնապես չտանջվելով, իրենց ժամադրություններն անցկացնում են այդ՝ լքված հայկական եկեղեցիներում։ Վրացի հոգևորականների կողմից նույն հայկական Խուճապի վանքում, որը գտնվում է Լոռու մարզում՝ Վրաստանի հետ ունեցած սահմանից ոչ հեռու և որից սկսել եմ հոդված, նման գործողության ականատես է եղել նաև տողերիս հեղինակը։ Եվ եթե ոչ հեռու ապրող վրացին միջոցներ է գտնում ոչ միայն սեփական եկեղեցին վերականգնելու, այլև հայերից զավթած վանքերը վերափոխելու համար, ապա մեր եկեղեցին այդ հարցում զարմանալի և աններելի ամորֆություն է ցուցաբերում։

Քոբայրի վանքը՝ Հայաստանի հանրապետության Լոռու մարզում

Իմ կարծիքով, վաղուց ժամանակն է, որ մեր հոգևորականությունը հաղթահարի իր՝ քրիստոնեության հետ ոչ մի կապ չունեցող գոռոզությունը և դադարի անտեսել խնդիրներն ու վերջապես վերակենդանացնի Հյուսիսային Հայաստանի վերոհիշյալ եկեղեցիները, քանի որ առանց վերապահումների, առանց բացառության՝ ամեն մի հայի ժառանգությունը՝ անկախ նրանից, կլինի առաքելական,, կաթոլիկ, թե ուղղափառ եկեղեցու հետևորդ, թե ուղղակի աթեիստ։ Այն, որ ժամանակակից Հայաստանում քաղկեդոնականության հետևորդներ չկան, դեռ չի նշանակում, որ պետք է թքած ունենալ սեփական հոգևոր-պատմական ժառանգության վրա։ Քանի որ բացի այն, որ վանքերը համարվում են վաղ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներ, քիչ չեն նաև աշխարհով մեկ սփռված ուղղափառ հայերը, և վերականգնված սրբավայրերը հանգիստ կարող են ուխտագնացության վայր դառնալ նրանց համար։ Ի դեպ, այնտեղ ուխտագնացության կարող են գնալ նաև այլ դավանանքի ուղղափառներ կամ էլ ուղղակի զբոսաշրջիկներ և հնությունների սիրահարներ։ Այս հարցը հնարավոր է լուծել նաև հիշյալ լքված եկեղեցիներում Հայ Առաքելական եկեղեցու ծխեր հիմնելով։ Բացի դրանից, այդ գործընթացը կարող է հանգեցնել նաև ՀՀ տնտեսության աշխուժացմանն ու քաղաքացիների բարեկեցության մակարդակի աճին։ Հայ առաքելական եկեղեցու կողմից հայ-քաղկեդոնացիների վանքերի հանցավոր անտեսումը մեր սրբավայրերի յուրացման և օտարացման գործում հաղթաթուղթ է դառնում մեր թշնամիների ձեռքում։

ՊԱՆԴՈՒԽՏ

Գլխավոր նկարում Խուճապի վանքն է, որը գտնվում է ՀՀ Լոռու մարզում

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան