Подпишитесь на наш канал в Telegram

Ինչպես պայթեցին ադրբեջանական քարոզչության չորս հիմնական առասպելները

Իլհամ Ալիևի քաղաքականության` բոլոր ճակատներում համընդհանուր տապալումն արդեն պարբերական և անդառնալի բնույթ է կրում: Հենց միայն փաստերի թվարկումը, որոնցից յուրաքանչյուրն ինքնին տանում է դեպի տարբեր մասշտաբների աղետների, ճշմարտացի ցույց է տալիս դրա հետ կապված բոլոր կասկածները:

Ներկայացնենք, թերևս, միայն վերջին շաբաթվա քրոնիկոնը. Ադրբեջանի միջազգային բանկի դեֆոլտը, Մինկսի խմբի համանախագահների հայտարարությունը, որով Բաքվին փաստացի ճանաչում են որպես ագրեսոր, ԵԽԽՎ պատգամավորներին Ադրբեջանի կողմից տրված կաշառակերության և կոռուպցիոն գործարքների փաստերի հետաքննությունը ԵԽ-ում, հատուկ ծառայություների և ռազմական ոլորտներում բարձաստիճան պաշտոնյաների արդեն մի քանի ամիս չդադարող ձերբակալությունները, Վրաստանում ընդդիմադիրի ձերբակալման շուրջ առաջացած աղմուկը, հատուկ նախագծի` «Բաքվի խաղաղության պլատֆորմ»-ի աղմկալի ձախողումը…

Այդ բոլորը միասին ի զորու են ցնցել անգամ բավականին ամուր հիմք ունեցող երկիրը, ուր մնաց թե «մազութային սուլթանությունը» չցնցեն, որը հիմնադրվել է նավթային դարի կարճաժամկետ հաջողությունների վրա: Բայց տնտեսական կողմը թողնենք մասնագետներին և անդրադառնանք ոչ քիչ գովաբանված ադրբեջանական քարոզչությանը, որը երկար տարիներ հենվում է միֆերի վրա, որոնք նույնպես գոյատևում են խոշոր ֆինանսական ներգրավվածության շնորհիվ: Դրա տակ երկու կարևոր նպատակ կար. սեփական երկրում ագրեսիվ հայատյացություն տարածելը և այն արտահանելը միջազգային հարթակ, միջազգային հանրության աչքում Ադրբեջանի ու իշխող ընտանիքի համար ցանկալի կերպար ստեղծելը: Այսօր արդեն ակնհայտ է, որ մեկ տարվա ընթացքում մի քանի միֆ միանգամից կործանվել են, որոնց վրա էր կառուցված Ադրբեջանի քաղաքական-քարոզչական և հակահայ զինանոցը:

Կարևոր է ընդգծել, որ դրանք կործանվել և բացահայտվել են հենց ներսից` նույն ադրբեջանական քարոզչության և նրա գործիչների կողմից. այլ հարց է, որ դրա համար երկար ժամանակ հող է պատրաստել հայկական կողմը: Արդյունքում` մարդկային ողբերգությունների և արյան, հրեշավոր ստի ու հսկայական փողերի վրա կառուցված միֆերն անժխտելի փաստերի զանգվածի ճնշման տակ բարձրաձայն պայթեցին` իրենց տակ թաղելով Հայաստանի և Արցախի հասցեին արված մեղադրանքների ու աբսուրդ հերյուրանքների կույտերը: Որպես հոգեվարքի վկայություն դարձան գլխավոր քարոզչական աղբյուրում` haqqin.az-ում,  ամենօրյա հիստերիկ հոսքերը, որի գլխավոր խմբագիր Էյնուլ ֆաթուլլաևը` հայտնի Ֆատյա մականունով, դատելով ամեն ինչից, գտնվում է իսկական լոմկայի մեջ և խուճապային վիճակում իր վերջին է սպասում:

Առասպել 1. Ադրբեջանը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանն ու Իսրայելի և Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցն է։

Սկսենք նախագծից, որն իրագործվել է Ֆատիի ակտիվ մասնակցությամբ` 2014թ. և պայթել մեկ տարի առաջ:

Ստասբուրգում ստեղծված եվրոպական տեղեկատվական-իրավապաշտպան կենտրոնը դարձավ Եվրոպայում ալիևյան վարչակարգի խոշոր քաղաքական-ֆինանսական մեքենայությունը, որի նպատակն էր այն երկրների և քաղաքագետների վարկաբեկումը, որոնք առանձնապես ակտիվորեն են քննադատել Ադրբեջանը, ինչպես նաև` հակասեմիթական, հակառուսական, հակաեվրոպական և հակահայկական ակցիաների կազմակերպումն ու հովանավորչությունը: ֆաթուլլաևի ծավալած և խոշոր ֆինանսական միջոցների լվացմամբ ու քաղաքական վեճերով ուղեկցված գործունեությունը, հանգեցրել է օրինաչափ արդյունքի` Ֆրանսիայում դատական գործընթացի` փոքր խաղացողների հանդեպ դատավճռի կայացմամբ և կարևորը` հռչակավոր կենտրոնի «գործունեության» անփառունակ ավարտին: Այդ պահից Ֆատյայի ճանապարհը Եվրոպայում, դատելով ամեն ինչից, ավարտված է, և ավազակը իրավապաշտպաններից և լրագրողներից հեռացել և կենտրոնացել է տերերի տեղական նախագծերի վրա:

Առասպել 2. 1991թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ուղղաթիռի վթարը հայերն էին կազմակերպել:

«Ո՞վ է գնդակահարել Մութալիբովի թիմին» վերնագրի ներքո 2016թ. նոյեմբերի 21-ին նույն այդ haqqin.az-ը հրապարակեց ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության ներքին զորքերի Մի-8 ուղղաթիռի խոցման մասին հետաքննություն, որին զոհ դարձան Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնայներն ու խաղաղարար առաքելության անդամներ` Ռուսաստանից ու Ղազախստանից:

Քառորդ դար այդ վթարը եղել է ադրեբջանական քարոզչության հակահայկական խաղանիշերից մեկը, որը, չնայած բազմաթիվ հակասություններին և անհրաժեշտ հետաքննության բացակայությանը, հաստատում էր, թե ուղղաթիռը խոցել են հայերը: 25 տարի անց ալիևյան ռեժիմի գլխավոր խոսափողերից մեկը բացահայտեց ազգակիցների սուտն ու երեսպաշտությունը` հաստատելով, որ ուղղաթիռի խոցումը արդյունք էր Ադրբեջանում ընթացող ներիշխանական կռիվների, իսկ հայկական ուժերը ոչ մի կապ չեն ունեցել դրա հետ:

Առասպել 3. Աղդամի դեպքերը

Սույն տարվա փետրվարին համացանցում հայտնվեց ադրբեջանական քարոզչության սյուներից մեկի` 1992թ. փետրվարի 26-ին Աղդամի մոտակայքում մարդկանց գնդակահարելու վերաբերյալ սենսացիոն տեսանյութ (այսպես կոչված Խոջալուի դեպքեր):

Կադրերում` նկարահանված ադրբեջանցի աղբյուրի կողմից, լրագրող Չինգիզ Մուստաֆաևը բացահայտում է Բաքվի պաշտոնական վարկածի կեղծիքը` պատմելով իրադարձությունների վայրում իր տեսածն ու նկարահանածը և հաստատելով այն փաստերը, որոնց մասին վերջին տարիներին ասում է հայկական կողմը:

Մուստաֆաևը սպանված խոջալվեցիների մարմինները նկարահանել է երկու անգամ` երկու օրվա տարբերությամբ և նկատել տարբերությունը, բացի դրանից, նա տեսել է դիակների մոտ հանգիստ զբոսնող ադրբեջանցի զինվորականների. «Դիակները սկզբում այլանդակված չէին, բայց երկրորդ նկարահանումը կազմակերպված էր «միջազգային հանրության համար», և տեսեք` ինչ է կատարվել դիակների հետ»,-կադրից դուրս լսվում է հեղինակի խոսքը: «Ո՞վ է դա արել: Ես երեկ չէ առաջին օրն եմ նկարահանել, նման բան չի եղել այդ ժամանակ: Ո՞վ է մեկ օրում արել դա: Անպատասխան մնացող նման հարցերը շատ են, իսկ ժամանակը` քիչ…»,-ասում է Մուստաֆաևը` վճռելով ադրբեջանական քարոզչության գլխավոր միֆը: Այդպիսով`այդ կադրերը իսկապես վերջակետ են դնում Ադրբեջանի բազամյա անխիղճ ստին ու կեղծարարությանը, որոնց օգոնւթյամբ ադրբեջանական քարոզչությունը ձգտում էր հայերին մեղադրել «ցեղասպանության» մեջ:

Առասպել 4. Բաքվի «Խաղաղության պլատֆորմը» քաղաքացիական նախաձեռնություն` նպատակաուղղված երկու ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանը։

Մեկ շաբաթվա ընթացքում համացանցում հայտնված 2015թ. աշնանը Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի երկու տեսաուղերձները Բաքվի վերջին նախագծին պակաս աղմկալի վերջակետ չդրին:

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ որպես խաղաղարար նախագիծ հրամցված նախաձեռնությունը պայթեց այնպիսի աղմուկով, որ նրա կազմակերպչի հուսահատ աղաղակները ոչ մի կերպ չկարողացան խլացնել այդ աղմուկը: Սկզբում Ֆաթիի նախկին նմանակը հայտարարեց, որ «Պլատֆորմը» բարձրագույն ղեկավարության և Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախագիծն է, որի օգնությամբ պաշտոնական Բաքուն փորձում է մի անգամ ևս հարդուկել միջազգային հանրության ուղեղը` քողարկելով ագրեսորի իր էությունը, որը ատելություն է սերմանում հայերի հանդեպ: Նախագծի և պաշտոնական Բաքվի, այսպես կոչված, հանդուրժողականության քաղաքականության գլխավոր նպատակը, դավաճանի խոսքով, Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս ներկայացնելն ու ագրեսորի իրական բռնապետական պահվածքը թաքցնելն էր: Հաջորդիվ Մարտիրոսյանը ներկայացրեց «ներքին խոհանոցի սարսափելի» մանրամասները, մասնավորապես կեղծարարություննները, որոնց դիմել էին Ֆաթուլլաևը և «խաղաղարար նախագծի» մյուս մասնակիցները:

Նշեմ, որ իրազեկ մարդկանց համար այդ ամենը հասկանալի էր ի սկզբանե, բայց այդ ամենին մասնակից մարդու շութերից արված բացահայտումը և մահացու կոմպրոմատների չդադարող արտահոսքը ֆաթուլլաևի և նրա տերերի համար մեջքից հարված էր, որից ուշքի գալը շատ դժվար կլինի:

Ամփոփում

Ադրբեջանական քարոզչության հիմնական խաղացողներից կտրուկ փոփոխություններ սպասել, իհարկե, չարժե. նրանք ավանակի համառությամբ կպնդեն իրենցը` Աղդամի իրադարձությունների հաշվով` այն պարզ պատճառով, որ ուրիշ ոչինչ չի մնում անելու:
Բայց բոլորովին այլ հարց է, թե ինչպես դա կընդունվի աշխարհի կողմից, որտեղ շատերը վաղուց ուշադրությամբ լսում էին բաքվեցի հեքիաթասացներին, հատկապես բոլոր ճակատներում` թե արտաքին, թե ներքին, ալիևյան քաղաքականության հետագա պարտությունների ֆոնին: Թե ինչպես դա կանդրադառնա ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա, հարցի մյուս կողմն է, կախված նաև նրանից, թե որքանով հայկական կողմը կկարողանա օգտագործել ստեղծված լայն հնարավորությունները:

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Голос Армении» թերթ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան