Подпишитесь на наш канал в Telegram

Գեներալ Դրոյի և Վիկիպեդիայում ադրբեջանական մեքենայությունների մասին

Ես, ճիշտն ասած, թքած ունեմ, թե ինչ կգրեն կամ ինչով կզբաղվեն սև ու սպիտակ ոչխարների ժառանգները Վիկիպեդիայի իրենց` ադրբեջանական տարբերակում: Բայց համաձայնվեք, որ ռուսական Վիկիպեդիան, ամենևին, նրանց հայրենական կալվածքը չէ: Բայց հաճախ այնպիսի զգացողություն է լինում, որ տարածաշրջանին վերաբերող բազմաթիվ հոդվածներ գրվում են Բաքվում:

Համեմատության համար ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռուսական Վիկիպեդիայից երկու հոդված. Մամեդ Էմին Ռասուլզադե և Դրաստամատ Կանայան:

Տրամաբանությունը հուշում է, որ հոդվածի հիմքը տվյալ մարդուն ներկայացնող առաջին պարբերությունն է: Եվ այսպես. Ռասուլզադե` «ադրբեջանցի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, լրագրող և դրամատուրգ, 1918թ. Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահ: Նրա արտահայտությունը` «Bir kərə yüksələn bayraq bir daha enməz» (Մեկ անգամ հառնած դրոշը հավերժ կանգուն կմնա) 20-րդ դարում Ադրբեջանում դարձել էր ազգային շարժման նշանաբան: Գեղեցիկ և անգամ ռոմանտիկ է հնչում, ճիշտ չէ՞: Միևնույն ժամանակ, նրա ֆաշիստական գործունեությունը զգուշորեն «քողակված» է նախավերջին պարբերության մեջ և ներկայացված, գրեթե, որպես սխրանք: Իսկ գործող անձի լուսանկարի ներք` ռուսական և թուրքական դրոշակներն են` ամեն ինչ պատշաճորեն և վեհանձնորեն:

Իսկ հիմա` Դրոյի հոդվածի մասին: Առաջին պարբերությունը. «Հայ քաղաքական և ռազմական գործիչ: «Դաշնակցություն» կուսակցության անդամ: Համագործակցել է «Երրորդ Ռեյխ»-ի հետ, «Հայկական լեգեոն»-ի հիմնադիրներից է»: Դժվար չէ նկատել, որ հայ ժողովրդի պատմության այդ ականավոր գործչի, Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսի ներկայացման մեջ նրա փառավոր գործունեության ու սխրանքների մասին որևէ հիշատակում չկա : Փոխարենը, ավելի քան միտումնավոր, ներկայացված է «Ռեյխ»-ի հետ նրա համագործակցությունը` որպես իր կյանքի ամենանշանակալի դրվագ: Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է գրված լուսանկարի տակ. «պատկանելությունը` երրորդ Ռեյխ», այն էլ` ջանասիրաբար ներկայացված դրոշակներով: Ռասուլզադեի մասին հոդվածում, կարծես, նման բան չկա: Հետաքրքրության համար նայեցի նաև գեներալ Վլասովի մասին հոդվածը: Այնտեղ ևս «Երրորդ Ռեյխ» գրությամբ դրոշակ չնկատեցի: Եվ որևէ մեկը դեռ կասկածո՞ւմ է, թե որ պետմիավորում է բնակվում այս մեքենայության հեղինակը:

Շարունակենք. «Մինչև 1921թ. հունվարը կատարել է Խորհրդային Հայաստանի զորքերի հրամանատարի պարտականությունները: 1921թ. փետրվարին մասնակցել է Խորհրդային միության դեմ բարձրացված ալիքին և ապստամբության ճնշումից հետո արտաքսվել»:
Իսկ որտե՞ղ է բացատրությունը, թե ինչու է այդ անվախ հայ հրամանատարը, ով ստանձնել էր Խորհրդային Հայաստանի զորքերի ղեկավարի պարտականությունները, «հանկարծ», «հենց այնպես» ընդդիմացել խորհրդային իշխանությանը: Եվ ընդհանրապես ինչո՞ւ է տեղի ունեցել այդ ապստամբությունը, չէ՞ որ դաշնակցականներն իրենց կամքով են իշխանությունը հանձնել խորհրդային կարգերին: Ավելին` կառավարության հրաժարականի մասին համաձայնագիրը` իշխանությունը Դաշնակցությունից Խորհուրդներին անցնելու մասին, 1920թ. դեկտեմբերի 2-ին ստորագրել է անձամբ Դրոն: Ումի՞ց ենք ամաչում, պարոնայք վիկիպեդիստներ:

Հակաբոլշևիկյան ապստամբության պատճառը կապված է, այսպես կոչված, Ռազմահեղափոխական կոմիտեի գործունեության հետ, որը Հայաստանում իշխանության ղեկին էր հայտնվել էր: Կարմիր բանակի զինծառայողների պարենային ապահովման համար կոմիտեն զբաղված էր տեղաբնիկների հանդեպ բացահայտ ավազակություններով և կողոպուտով: Բացի դրանից, Հայաստանի խորհրդայնացումը ընթացել է արևելքից` Խորհրդային Ադրբեջանից, և կարմիրբանակայինների մի զգալի մասն անդրկովկասյան թուրքերն էին, որոնք ավելի ակտիվ էին զբաղվում կողոպուտով և բռնությամբ: Զուգահեռաբար հանրապետությունում ճնշումներ էին գործադրվում դաշնակցականների և հայ սպաների նկատմամբ: Դրանց գագաթնակետն եղավ Երևանի բանտում տեղի ունեցած արյունալի դատաստանը, երբ սպանվեցին Համազասպը, գնդապետ Գորգանյանը և հայ ազգային-ազատագրական շարժման այլ հայտնի գործիչներ: Իմիջիայլոց, սպանվել են շատ վայրագ, թուրքական եղանակով` կացինով: Այդ բոլոր հանցագործությունները չէին կարող չլցնել ժողովրդի համբերության բաժակը և, ի վերջո, հանգեցրին տարերային ապսամբության: Այդ արյունարբու մսաղացից փրկված հայ սպաներին սկզբում աքսորեցին Ադրբեջան, իսկ հետո` ռուսական ճամբարներ: Դրոյի «բախտը բերեց». նրան սկզբում Հայաստանից վտարեցին Ռուսաստան և երկու տարի անց միայն ավագ որդու հետ թույլատրեցին գնալ Ռումինիա: Բայց գեներալի կնոջը ` Արփենիկին, կրտսեր որդիների հետ չթողեցին, որ գնան, իսկ 1937-ին աքսորեցին Սիբիր, որտեղ երեք տարի անց թոքաբորբից մահացավ զորավարի միջնեկ որդին: Դրանից հետո Դրոն ինչպե՞ս պետք է վերաբերվեր խորհրդային իշխանություններին:

Վիկիպեդիայի հոդվածում ևս մի հիշատակում կա. «1945թ. ձերբակալվել է ամերիկացիների կողմից, բայց շուտով ազատ է արձակվել». Եվ դարձյալ` ոչ մի բացատրություն, թե ինչպես է ստացվել, որ «Ռեյխի աշխատակիցը» և Հայկական լեգեոնի հիմնադիրը անմիջապես ազատ է արձակվել: Ես հո գիտեմ պատճառը. ո´չ Դրոն, ո´չ հայ լեգեոներները ոչ մի հանցավոր գործունեությամբ չեն զբաղվել, որքան էլ թուրք քարոզիչներն ու իրենց ռուս և արևմտյան ծառաներն այսօր փորձեն նրանց զրպարվել: Ավելին` գերմանացի հրամանատարների կողմից հայ լեգեոներները դիտվում էին որպես անհուսալի մասսա`հակված անցնելու Կարմի բանակի կողմը, դրա համար էլ նրանց զգալի մասը ճամբարներում էր և օգտագործվում էր թիկունքային աշխատանքներում: Հոլոքոստն ուսումնասիրող, Իսրայելի Բաց համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յաիր Աուրոնն իր` «Ժխտման տափակություն. Իսրայելն ու հայերի Ցեղասպանությունը» աշխատության մեջ հիշատակում է Հայկական լեգեոնի մասին Հիտլերի արած արտահայտությունը.

«Ես չգիտեմ, թե ինչպես կպահեն իրենց այդ վրացիները: Նրանք թուրքական ժողովուրդներին չեն պատկանում: Ես հուսալի եմ համարում միայն մուսուլմաններին: Ներկա պահին այդ զուտ կովկասյան գումարտակների կազմավորումը շատ ռիսկային եմ համարում` այն դեպքում, մինչդեռ զուտ մուսուլմանական կազմավորման մեջ ոչ մի վտանգ չեմ տեսնում: Չնայած Ռոզենբերգի և զինվորականների բոլոր հայտարարություններին, ես չեմ վստահում նաև հայերին»:

Բայց այդ ամենի մասին շարքային օգտատերը դժվար իմանա, իսկ Դրոյի մասին հոդվածից, հաստատ, դա չի կարող իմանալ:

Գեներալ Դրաստամատ Կանայանն` իր դժվարին ու իրադարձություններով լեցուն ողջ կյանքում ծառայել է հայ ժողովրդին, ո´չ ռուսաստաններին կամ գերմանիաներին, այլ Հայաստանին և միայն նրան: Նա ազնիվ կռվել է թուրքերի հետ նաև ռուսական բանակի կազմում: Նա պարտք չի եղել ո'չ ռուսներին, ո'չ էլ Խորհրդային միությանը և չէր կարող ունենալ: Ավելի շուտ` հակառակն է: Եվ, միանշանակ, նա լրիվ իրավունք ուներ չծառայել նրանց, ովքեր Ցեղասպանության միջով անցած ժողովրդի թիկունքում ոչնչացրել են հայ սպաներին, թուրքերին շռայլել հայկական հողերը և տանջել իր ընտանիքին: Եվ այդ սրիկաների ժառանգները չէ, որ տասնամյակներ անց իրավունք ունեն դատելու մեր հերոսներին:

Ցավոք, ռուսական Վիկիպեդիայում Դրոյի մասին գրված միտումնավոր հոդվածը, բնավ էլ, եզակի դեպք չէ, այլ, ավելի շուտ, համակարգ: Ամեն դեպքում, միտումնավոր շարադրանքով տարածաշրջանային թեմաների և պատմական անհատների մասին միտումնավոր շարադրանքների ինքս պարբերաբար բախվում եմ:

Ահա հեռացման ենթակա մեկ հոդված ևս` ոմն Միրզա Էրիվանի մասին` միանշանակ, գրված անդրկովկասյան թուրքերի կողմից: Անգամ եթե չկենտրոնանանք նրա հսկայական ծավալի վրա (կարծես` խոսքը ինչ-որ հանրահայտ նկարչի մասին է), ինչպես նաև 19-րդ դարին բնորոշ` «19-րդ դարի ադրբեջանցի նկարիչ-զարդանկարիչ, դիմանկարիչ», «Նոր ժամանակների ադրբեջանական պատկերավոր արվեստ» անիմաստ արտահայտությունների վրա, ապա դժվար է չնկատել, որ այդ հոդվածի «կենսագրություն» բաժինը սկսվում է այդ մարդու` ոչ թե ուղղակի Էրիվանում, այլ` «Էրիվանի խանության մայրաքաղաքում` ներկայիս Երևանում` Հայաստանի մայրաքաղաքում, ծնված լինելու փաստով, որը միտումնավոր ընդգծված է»: Եթե հեղինակները ցանկանային նշել պետության անվանումը, որտեղ ծնվել է վերը հիշատակված անձը, այդպես էլ կգրեին «Իրան»: Ի՞նչ կապ ունի դրան հետ խանությունը: Ի դեպ, նույն այդ Միրզան խանությունում ապրել է ընդամենը մանկության երկու տարին, իսկ մնացյալ ողջ կյանքն ապրել է Ռուսական կայսրությունում: Բայց, հնարավոր է, դա ուղղակի մանրախնդրություն է: Այդ դեպքում ինչու՞ է ամբողջ հոդվածի մեջ կրկնվում «ադրբեջանցի» բառը` տերմին, որն այդ տարիներին, առհասարակ, գոյություն չուներ:

Ցավոք, ես չունեմ Վիկիպեդիայի հետ կապ ունեցող ծանոթներ: Հարգելի ընթեցողներ, եթե ձեզնից մեկը կապ ունի, խնդրում եմ, նրանց ուշադրությունը հրավիրեք հոդվածում գեներալ Դրոյի մասին հոդվածում արված մանիպուլյացիաների և թե´ մեկ, թե´ մյուս (Ռասուլզադեի) դեպքում մոտեցումների հսկայական անհամապատասխանությունների վրա:

ՊԱՆԴՈՒԽՏ

Լուսանկարում` Դրոն և Սիմոն Վրացյանը` Փարիզում

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան