Подпишитесь на наш канал в Telegram

Ադրբեջանցինե´ր, վերջապես ճանաչեք ձեր ազգակիցներին

Ադրբեջանական իշխանությունների բացարձակ անասնական վերաբերմունքը` որպես թնդանոթի միս հայկական տարածք ուղարկված սեփական ասկյարների հանդեպ, վաղուց է հայտնի: Այդ մասին ամեն օր հիշեցնում են Հեյդար Ալիևի անվան շուրջ երկու հազար գերեզմանները` ցրված Արցախի հետ Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով: Չնայած դրանք գերեզմաններ համարելը, երևի, այնքան էլ ճիշտ չի լինի: Դրանք հիմնականում ադրբեջանական հրամանատարության հրամանով շուտափույթ փորված խոշոր փոսեր են, որտեղ էքսկավատորների շերեփներով և բուլդոզերների խոփթևերով այնտեղ են նետել Ղարաբաղի չկայացած «ազատարարների» հարյուրավոր դիակներ: Նման ձևով թաղված 179 ասկյարների «բացահայտման» մասին նորությունը բոլորովին վերջերս հայտնվեց ադրբեջանական ԶԼՄ-ների էջերում` չառաջացնելով, բառի բուն իմաստով, առանձնապես ոչ մի հույզ: Ավելի «բեռնված» գերեզմաններ են համարվում հայկական Քարվաճառի լեռները, որոնց քարերի, ձյան ու սառույցի տակ հանգչում են 1994թ. փետրվարին Ադրբեջանի համար ճակատագրական դարձած հարձակման ավելի քան վեց հազար մասնակիցներ: Նրանց ճակատագրի մասին իր «Սև այգի» գրքում մանրամասն պատմում է ադրբեջանցիների քարոզչության սիրահար Թոմաս դե Վալը.

«Փետրվարի 12-ին հայերը ուժեղ ձնաբքի ներքո անցան հակագրոհի: Ադրբեջանցիները խուճապահար սկսեցին նահանջել, և այդ ընթացքում հարյուրավոր երիտասարդ զինվորներ ցրտից մեռան կամ էլ անհայտ կորան: Երկու ադրբեջանական բրիգադներ հայտնվեցին շրջափակման մեջ և փորձեցին մարտերի միջոցով նեղ լեռնանցքով դուրս գալ դեպի հյուսիս: Հայերը շրջափակված մասի վրա «Գրադ» հրթիռներից փոթորկալից կրակ թափեցին: Այդ գնդակոծության արդյունքը սահմռկեցուցիչ էր. գրոհի ժամանակ նրանք, հավանաբար, ոչնչացրել են մինչև 1500 զինվոր: Մի քանի տարի անց նրանք, ովքեր այցելել են Քարվաճառի շրջան, լեռներում գտել են սառած դիակներ: Ավելի ուշ հայերը հավաքել են Օմարի լեռնանցքում զոհված երիտասարդ ադրբեջանցի զինվորների հարյուրավոր զինվորական գրքույկներ: Հայկական հեռուստատեսության նկարահանող խումբը նկարահանել է այդ պատերազմի ամենացավալի պատկեազարդումներից մեկը. երկար փայտե սեղանի վրա թափված կարմիր զինվորական գրքույկների կույտը` միակ բանը, որ մնացել էր տասնյակ զոհված երիտասարդ ադրբեջանցիներից: Կորուստների ցանկը զգալիորեն աճեց. ադրբեջանցիներն այդ գործողության ընթացքում կորցրեցին շուրջ չորս հազար մարդ»:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար Լեյլա Յունուսը գրել է 1994թ. փետրվարին Քարվաճառում ոչնչացված «ավելի քան հինգ հազար ասկյարների» մասին: Բայց, կրկնում եմ, համաձայն «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի արխիվում պահվող արխիվային փաստաթղթերի, Քարվաճառում ոչնչացվել է մինչև վեց հազար ասկյար:

Դասալիք հորը չի զիջում նաև դասալիք որդին` սպառազինության մեջ որդեգրելով հոր` սեփական ասկյարներին շտապ կերպով փորված փոսերում թաղելու ռազմավարությունը: Որոշ տեղերում Իլհամն անգամ գերազանցել է հորը` բազմաթիվ դիվերսիաների և տեղային ընդհարումների ընթացքում ասկայրների շրջանում ունեցած կորուստները թաքցնելու համար հորինելով ցինիկ սխեմա: Օրինակ` դիվերսիայի ընթացքում ասկյարը զոհվում է Արցախում, իսկ նրա հարազատներին ասում են, որ կրոնական ծայրահեղական հոսանքի ազդեցության տակ ընկած իրենց զավակը` հեռացվելով բանակից, ուղարկվել է Սիրիա, որտեղ էլ գտել է իր մահը: Արդյունքում Իլհամն ու իր շքախումբը գոհ են մնում, պաշտպանության բանակի սառնարանները` բեռնաթափված, իսկ «մազութային» բյուջեն չի տուժում «շեհիդության» դիմաց վճարից: Բացի դրանից, զոհվածի ծնողներին միշտ կարելի է կշտամբել նրա համար, որ իրենց որդին եղել է կրոնական ծայրահեղական և ահաբեկիչ: Այդ ձևով Իլհամ Ալիևի անվան գերեզմաների թիվը շարունակում է աճել:

Բայց վերադառնանք բրոնզաձույլ հորը: 1993-94թթ. հայկական զորքերի հարձակման ընթացքում ոչնչացված ասկայրների մնացորդներով դագաղների հոսքը դեպի Ադրբեջանի խորքեր, չէր դադարում: Ճանաչված դիակները հանձնում էին հարազատներին, որպեսզի հողին հանձնեն: Իսկ չպահանջվածները լուսանկարելուց և հատուկ ձևակերպումից հետո թաղում համարակալված. անանուն գերեզմաններում` հետևյալ գրությամբ. «Azərbaycan oğlu naməlum əsgər» (Ադրբեջանի զինվոր` անհայտ ասկյար): Ադրբեջանի ամբողջ տարածքով մեկ ցրված են մեծ թվով նման գերեզմաններ: Օրինակ` միայն մեկ գերեզմանոցում` Իմիշլիի շրջանում գտնվող «Շամմեդլի»-ում, կա այդպիսի 11 գերեզման:

Եվ չնայած այդ ասկյարների «բախտը մի քիչ ավելի է բերել», քան իրենց գործընկերներինը, որոնց ոսկորները ցայսօր շարունակում են փտել հայր և որդի Ալիևների անվան փոսերում, պարադոքսն այն է, որ պատերազմի ավարտից հետո անցած 23 տարիների ընթացքում այդ ասկյարներին ճանաչելու համար ոչ ոք ժամանակ չի գտել, չնայած նրանց լուսանկարները պահվում են իշխանության և Մոբիլիզացիայի ու զինվորական ծառայության զորակոչի պետական ծառայության շրջանային բաժիններում: Համաձայն ադրբեջանական աղբյուրների տեղեկատվության` պատերազմին հաջորդած ժամանակահատվածում զոհերի լուսանկարներով շուրջ 500 հրապարակումներ են մեծ տպաքանակով տպվել և ուղարկվել հանրապետության բոլոր շրջաններ: Բայց զարմանալի բան է. դիակները ճանաչել չեն շտապել ո´չ հարազատները, ո´չ հարևանները, ո´չ սպանված ասկյարների համագյուղացիները: Նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող այդ փաստն ասում է միայն այն մասին, որ զոհված հայրենակիցների հանդեպ անասնական վերաբերմունքը հատուկ է ոչ միայն ադրբեջանական վերնախավին ու բարձրագույն իշխանությանը, այլև շարքային կասպիական ժողովրդին: Եվ արժե՞, արդյոք, այդ ամենից հետո զարմանալ ալիևյան ռեժիմի` ասկյարերի շրջանում ունեցած կորուստները բոլորից թաքցնելու փաստի վրա, եթե նրանց ճակատագիրը հանրապետությունում, առհասարակ, ոչ մեկին չի հուզում:

Voskanapat.info-ն Ադրբեջանում ընթերցողների մեծ լսարան ունի` ընդ որում ոչ միայն բնիկ ժողովուրդների շրջանում: Հարևան հանրապետությունում ինչ-որ մեկը ատելությամբ և բացահայտ չարությամբ հետևում է մեր հրապարակումներին, իսկ ինչ –որ մեկն էլ` անհագորեն որսում ճշմարտության ամեն մի խոսք, որը չի կարող սպասել տեղական ԶԼՄ-ներից: Օգտվելով առիթից` մենք հրապարակում ենք Իմիշլիի շրջանի «Շամմեդլի» գերեզմանոցում թաղված անանուն ասկյարների լուսանկարները: Հնարավոր է` նրանք, ովքեր չեն կարդում ադրբեջանական կիսապաշտոնական օրգանը, նրանց միջից կճանաչեն իրենց հարազատներին:

ՊԱՆԴՈՒԽՏ

  

  

  

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
9.05.2020 Մեր արածների և անելիքների մասին 10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան