Բարի և չար դահիճները

Յուրաքանչյուր դիվանագետ, առավելևս` ազգությամբ թուրք, ծառայության բերումով դեմագոգությամբ թուլացնում և խեղաթյուրում է այս կամ այն հարցի էությունը: Դրա վառ օրինակներից է հայերի դահիճ Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի ձայնագրությունը, որը տեղադրված է նրա միկրոբլոգում: Նրա սուր խոսքը միամիտ մարդկանց կարող է թվել որպես հայերին արված սիրո խոստովանություն: Նա ասում է. «Ապրիլի 24-ին ես կիսում եմ Ցեղասպանության ցավը, իմ հայ եղբայրների ցավը »: Թոռան պահվածքը հասկանալ օգնում է նրա պապի հիշողությունը:

Հուշագրություններում պատմվում է Ստամբուլում, հայերի առաջ Ջեմալի ունեցած ելույթների մասին` կապված հայոց գրերի տոնի օրվա հետ: Մարդասպանը, եռապետության կազմում իշխանության գալով Թուրքայում`իր նման մորթազերծողների հետ, ինչպես և նա, արտաբերում է նույնքան սրտառուչ խոսքեր. «Կայսրությունը նման է պարտեզի, որտեղ աճում են լավագույն ծաղիկները: Նրանցից մեկը համարվում է մեր հայ ժողովուրդը»: Թե ինչպես է վարվել այդ թանկարժեք ծաղկի հետ այժյման դեմագոգի ու ստախոսի պապը, քաջ հայտնի է բոլորիս:

Հասան Ջեմալի` հայերիս ուղղված սիրո խոստովանությունն ուշադրության արժանի մի առանձնահատկություն ունի: Մեր վրիժառուները պատժել են Ջեմալ փաշային: Նրա թոռան դիրքորոշման էվոլյուցիան` ժխտումից մինչև ցեղասպանության փաստի ճանաչում, որի մասին նա հայտարարում է իր հրապարակային ելույթներում, կոչված է ներկայացնել նրան` որպես բարձր բարոյականության կրող, ով վեր է նախնիների արյունը թափած գյավուրներից վայրագ եղանակով վրեժ լուծելուն սովոր իր հայրենակիցներից: Նա ոչ միայն վրեժի կոչ չի անում, այլև վեհորեն դատապարտում է ցեղասպանությունը, որի գլխավոր նախաձեռնողներից մեկը եղել է իր հարազատ պապը: Ուրիշ ի՞նչ է մեզ պետք:
Հասանի ուշացած խոստովանությունը իմաստազրկում է վերջին տարիներին նշանավորված մի շարք կարևոր փաստեր: Դա հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների շարունակական աճն է: Այդ հատատեքստում շատ կարևոր և խորհրդանշական է վերջերս Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ինչը նշանակում էր և´ այդ չարագործության, և´ դրանում գերմանական կառավարության մասնակցության դատապարտում:

Գերմանիայում վրդովմունք է առաջացրել դեպի այդ երկիր ուղարկված փախստականների հեղեղով և այնտեղ ապրող թուրքերին ուղղված կոչով` ժողովրդագրական պատկերը հօգուտ Թուրքիայի փոխելու մասին, Գերմանիային շանտաժի ենթարկելու Էրդողանի փորձը: Դրանով Էրդողանը ցույց է տվել իր կայսերական ամբիցիաները: Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում ակնհայտորեն աճել են հակաթուրքական տրամադրությունները, ինչը քիչ թե շատ հեռատես թուրքերի մոտ տագնապ է առաջացնում: Նկատի ունենալով Էրդողանի բռնապետության քննադատություները, ԵՄ-ի դժգոհությունը` քրդերի և Կիպրոսի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությունից, և Արևմուտքի դեմ խաղում ռուսական գամբիտի դեր տանելու անընդհատ կրկնվող փորձերը, հայերի հետ Հասանի եղբայրության մոտիվները պարզ են դառնում: Թուրքը թուրք չէր լինի, եթե սեփական նախաձեռնությամբ դատապարտեր Ցեղասպանությունը: Ցեղասպանությունը ճանաչող թուրքերի թվի աճը բացատրվում է ոչ թե նրանով, որ Թուրքիայում առաջընթաց է գրանցվել (թուրքը չի փոխվել), այլ յաթաղանը գործի դնելու անհնարինությամբ: Դահիճի թոռը սկզբունքորեն ոչ մի նոր բան չի ասել մեզ, նա ընդամենը համբուրել և ճակատին է դրել ձեռքը, որը չէր կարող կտրել:

Հասանի դեմագոգիկ դատարկախոսությունը եղբայրության մասին ոչ մի ընդհանրություն չունեն ցեղասպանության դատապարտման հետ: Դա թուրքերի փորձն է` ստիպել մեզ մեկընդմիշտ հաշտվել դրա հետևանքների հետ: «Եղբայրությունը հզոր իմաստ ունեցող բառ է: Եղբոր հետ ինձ հատուկ կապեր են կապում, եղբայրը միակ մարդն է աշխարհում, ում հետ կարող եմ կիսվել ընդհանուր ապրած մանկության հիշողություններով: Հանուն նրա ես ոչինչ չեմ ափսոսա, ինչպես և նա` հանուն ինձ: Իսկական եղբայրական կապեր են կապել ինձ` Լևոն Հրանտովիչի, իսկ նրա մահից հետո` ոսկանապատցիների հետ: Մեզնից ոչ մեկն իր սիրով չի կապում մյուսներին և չի փորձում աղերսել այդ արտոնությունը` իմանալով, որ եղբայրությունը Զինվորի ազատ ընտրությունն է, ոչ թե` վերարկու թագավորի ուսին:

Թուրքերի լկտիության լավագույն պատասխանը թուրքական ամեն ինչը բոյկոտելն է` ապրանքները, տարբեր աստիճանի հյուրերին, մշակույթը: Թուրքը չի կարող լինել մեր եղբայրը և չի էլ դառնա, եթե մենք ազգովի մերժենք նրանց հետ եղբայրանալու «պատիվը», որի դիմաց, բացի նվաստացումից ոչինչ չենք ստանա: Թուրքական ամեն ինչ բոյկոտելը պետք է դառնա համազգային նախաձեռնություն, որպեսզի անհաջողություն ունենա: Մեզնից ոչ ոք (չհաշված մերժվածները) չի լիազորել Հասան Ջեմալին` դառնալ մեր եղբայրը:

Բոյկոտի թիրախը պետք է դառնա «ժողովրդական դիվանագիտությունը»: Հայաստանի թշնամիները մոտ են վազում, որ քանդեն այն: Այն աշխատում է ի վնաս մեզ, ինչպես ձախողման է դատապարտված հայկական ամեն ինչն Ադրբեջանում: Բոյկոտի գաղափարը պետք է մտնի մեր հասարակության բոլոր շերտերը և ամենից առաջ` եկեղեցի: Անթույլատրելի է և անգամ ամոթալի, որ Ամենայն հայոց հայրապետը համաձայնվել է Ալլահշուքյուրի հետ ուս ուսի տված մասնակցել էկումենիկ երեկույթներին` տեղի տալով Կիրիլի հորդորներին:

Այդ գաղափարը նոր չէ, այն, փոքր ինչ այլ ձևաչափով, երկու տարի առաջ` Ցեցասպանության 100-ամյակի նախօրեին, առաջ էր քաշել Լևոն Հրանտովիչը, երբ անգլիացիները կազմակերպեցին «թուրքը, որ ինձ փրկել է» թեմայով լավագույն շարադրության մրցույթ: Այդ ժամանակ մեր կայքում քիչ հոդվածներ չեն տպագրվել «թուրքը, որ ինձ սպանել է» խորագրի ներքո: Եթե մեզ համար, ամեն դեպքում, թանկ է մեր անմոռանալի ընկերոջ ու ղեկավարի սուրբ հիշատակը, մենք ուղղակի պարտավոր ենք երկրորդ շնչառություն տալ նրա շնորհակալ նախաձեռնությանը:

Ամերիկայում տարածված մի արտահայտությունը կա` տեղին այնպիսի դեպքերում, երբ փորձում են ինչ-որ անպետք և հակացուցված բան զոռով փաթաթել որևէ մեկի վզին: Thanks, but no thanks! Դա քաղաքավարի առարկությունն է նրան, ով փորձում է մեզ ու թուրքերին եղբայրությամբ կապել` լավագույն մղումներով, որով պատված է դեպի դժոխք տանող ճանապարհը: Պահել քեզ նույնքան քաղաքավարի դահիճների թոռների հետ, չարժե: Նրանք քաղաքավարությունը կհասկանան որպես թուլության նշան: Պարզապես պետք է թույլ չտալ նրանց` մոտենալ մեր տան շեմին` ինչ կոստյում էլ հագած լինեն, ինչ համալսարաններ էլ ավարտած լինեն: Թուրքը չի փոխվում, նա մնացել է այն, ինչ կար իր պատմության ողջ ընթացքում:

Ալեքսանդր ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կապված նյութեր