Подпишитесь на наш канал в Telegram

Հիասթափված եմ, որ ՀԱԿ-ը 1 %-ից ավել ձայն է հավաքել

Հիասթափված եմ, որ ՀԱԿ-ը 1 %-ից ավել ձայն է հավաքել։ Ասել էի՝ 1 %-ը չպիտի անցնի... Փաստորեն կանխատեսվածից մի փոքր ավել էր պոտենցիալ դավաճանների ու հայատյացների թիվը։ Ինչևէ, էդ էլ իր դրական կողմն ունի՝ դրսի աչքին արժանահավատ կթվա...

Այսպիսով, ժողովուրդը հողատվությամբ ու քամակները բաց թշնամուն դեմ կանգնելով «խաղաղություն» մուրացողներին ուղարկեց գրողի ծոցը, ընտրելով անվտանգություն, զարգացում և առաջընթաց։ Չզիջելով՝ ևս մեկ անգամ ելք թողնելով դեպի ներքին որակական փոփոխություններ։

Մեկ տարի առաջ մեր բանակի, զինվորների կյանքի գնով ապացուցվեց, որ մենք ոչ մի թիզ հող չունենք զիջելու և դեռ ստանալու ունենք, իսկ հիմա էլ քաղաքականապես ապացուցվեց դա, լեգիտիմացնելով իշխանություններին և տալով նրանց 1,65% թիվը՝ մեզ պարտադրվող զիջողականության դեմ կռվելու համար, հողատվությունը մեր վզին փաթաթողների աչքը մտցնելու համար։

Այս պահին պետական ապարատն ունի թե՛ ռազմական, և թե՛ հանրային աջակցությունը՝ Արցախի հարցում 100% ճնշում բանեցնելու և վստահ մեր շահը առաջ տանելու համար։ Մնում է բանակցող կողմն էլ ցույց տա իր ողնաշարի ամրությունը և մտքի ճկունությունը։

Ինչ վերաբերվում է ժողովրդին... ժողովրդին չվիրավորեք։ Հա՛, ատելության դոզան մեծ է, հա՛, անգրագիտությունը մեծ է, բայց չվիրավորեք։ Տարիներ ի վեր չեք զբաղվել ազգային արժեհամակարգի պրոպագանդայով, տնտեսական բարեկեցությունը գերապատվել եք ազգային տեսակային լինելիությանը, «որտեղ հաց այնտեղ կացը սարքել եք» կյանքի բանաձև, փողը դարձնելով միակ և գլխավոր արժեքը երկրում... Արհամարելով հոգևո՜րը, ոգեղե՜նը, ազգայի՜նը, Հայրենի՜ն...

Հիմա հնձում եք այն՝ ինչ ցանել եք, ավելի ճիշտ այն՝ ինչ աճել է անմշակ հողում, քանի որ այգեպանները առավելապես զբաղված էին խնջույքներով և ոչ մշակությամբ ու սերնդի դաստիարակությամբ՝ այդ գործը հանձնելով տարատեսակ ՀԿ-ների և այլասերված խմբերի։

Երեկ ընտրատեղամասերից մեկի պատին, որը մանկապարտեզի շենք էր, փակցված էր երեխային ծնողի դեմ տրամադրող ցուցանակ... Եւ այսօր էլ, եթե չլինեն աչալուրջ ուժեր, կան որոշ տխմարներ, որ դեռ փորձում են այդ «արժեքները» բերել մեր կենցաղ...

Դուք կարող եք մեղադրել ժողովորդին միայն այն դեպքում, երբ կզբաղվեք հանրության գիտակցական կրթությամբ, երբ ուտելը չեք քարոզի իբրև ապրելու նպատակ, այլ դրան կտաք իրեն հասանելիք՝ միջոցի տեղը։ Երբ երկրում բոլոր եվրոպամետները, ռուսամետները, իրանամետները, չինաստանամետները, ամերիկամետները նախ և առաջ կլինեն Հայամետ, Հայաստանակետնրոն։ Երբ Հայաստանի ապագան ներկայացնելիս՝ չեք փորձի նրան դարձնել Սինգապուր, Իսրայել, Շվեյցարիա կամ այլ՝ ոչ Հայկական երկիր։ Այլ ամեն անգամ խոսելով ՄԵՐ Ազգի ապագայից, ՄԵՐ Հայրենիքի համար օրինակ կբերեք հենց ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ իր ամեն հաջորդ օրն ավելի լավը, ավելի հզոր լինելու տեսլականով և դրա գործնական ապացույցով։ Այո, «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»-ն պետք է լինի լոկոմոտիվը, քանի որ ամեն վաղվա Հայստանը է՛լ ավելի լավն ու հզորը պետք է լինի այսօրվա Հայաստանից և Վաղվա Հայաստանը միշտ պիտի գա, անկախ նրանից, թե այլ երկրներ կլինե՞ն մեր կողքին, թե՝ ոչ։

Հանրությունն այս էլ հերթական անգամ տվեց հնարավորություն պետությանը՝ ուղղելու իր ողնաշարն արտաքին քաղաքականության մեջ... մնաց մեր պետությունը դրսևորի իրեն արժանի և չկոտրի ազգի ողնաշարը՝ աստիճանաբար մաքրելով դաշտը ամեն տեսակ պարազիտներից, կրթելով և ճանապարհ բացելով կառուցող, արարող, ստեղծագործ հայի համար, ճանապարհ բացելով դեպի ՄԵԾ ՀԱՅՔ...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
9.05.2020 Մեր արածների և անելիքների մասին 10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան