Անտանելի նվաստատուցիչ է թուրք լինելը

Ես լազ սոցիալիստ պոետ եմ Թուրքիայից: Մայրս թրքուհի է, դրա համար էլ իմ մայրենի լեզուն համարվում է թուրքերենը, բայց ես նախընտրում եմ ինձ լազ համարել, ոնց որ հորս նախնիներն էին, որովհետև ամաչում եմ մայրական կողմից թուրք նախնիներիս համար: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, որովհետև իմ թուրք նախնիներն են մեղավոր Օսմանյան կայսրության անկման և թուրքական հանրապետության կազմավորման շրջանում Հայոց ցեղասպանության իրականացման մեջ: Օսմանյան ռազմական հրամանատարների հրամանով մեկուկես միլիոն հայ դաժանորեն սպանվեց թուրքերի և քրդերի ձեռքով: Թուրքերն ու քրդերը սպանեցին իրենց իսկ հարևաններին, բռնաբարեցին նրանց երեխաներին, ողջ-ողջ վառեցին երեխաներին ու կանանց, տիրացան հայերի ունեցվածքին ու փողերին: Այդ շրջանում Օսմանյան կառավարության կողմից իրենց հայրենիքում, հայերի պես, սպանվեցին նաև հազարավոր ասորիներ և խալդեր:

Հայերի հանդեպ իրականացվել է սարսափելի ցեղասպանություն: Ես, որպես թուրք մոր զավակ, ընդունում եմ հայերի Ցեղասպանության իորղությունը և ամաչում մորս նախնիների և թուրքական ծագմանս համար: Դա խայտառակություն է և´ թուրքական պատմության, և´ քուրդ ժողովրդի համար: Դա բիծ է համամարդկային պատմության մեջ: Ես ներողություն եմ խնդրում հայ ազգի բոլոր զոհերից և ծնկի գալիս նրանց տառապանքների առջև` թեկուզ անձամբ մասնակից չլինելով այդ բռնություններին:

Ավաղ, հայերի ցեղասպանությունն իմ թուրք նախնիների միակ հանցանքը չէ: Թուրքերն, իրենց պատմության ամենասկզբից խնդիրներ են ստեղծել բոլոր նրանց համար, ովքեր մոտ էին գտնվում: Շուրջ երկու հազար տարի թուրքերն ապրել են` զավթելով հարևանների հողերը, վերացնելով բազմաթիվ ժողովուրդների, բռնաբարելով նրանց կանանց, ստրուկ դարձնելով երեխաներին, զավթելով նրանց երկրներն ու հարստությունը: Հսկա չինական պատը թուրքական բարբարոսության խոսուն վկան է: Սկզբում թուրքերը գրավել են չինացիների հողերը և սպանել նրանց, իսկ երբ դարձան ավելի կազմակերպված և հիմնեցին պետություն, սկսեցին տարբեր երկրների վրա հարձակումները` հսկա Չինական պատից մինչև Վիեննա: Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր զոհվել են թուրք նախնիներիս ձեռքով:

Հարգելի ընկերներ, իմ այս խոսքերի համար ինձ կարող են ձերբակալել, փակել բանտում կամ գնդակահարել փողոցում, բայց իմ խիղճը և մտավորականի էթիկան ստիպում են և պարտադրում աշխահով մեկ գոռալ ճշմարտությունը: Ես մինչև վերջին շունչս կասեմ այն, ինչ ճշմարիտ է:

Ձեր եղբայր` Սերկան ԷՆԳԻՆ
Թարգմանեց` ՊԱՆԴՈՒԽՏԸ

Կապված նյութեր