Երկու Իլհամները` հոլանդական դատարանի առաջ

Նիդեռլանդներում դատում են հայատյացությամբ աչքի ընկնող հերթական արտասահմանյան գործչին: Խոսքը Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի մասին է, ում դեմ այդ երկրի հայ հասարակությունը հայց է հարուցել` հրապարակային արած հետևյալ արտահայտության համար. «Ղարաբաղը կդառնա հայերի գերեզմանոցը»: Դա տեղի է ունեցել անցած տարվա հունիսին` թուրքերի կազմակերպած միտինգի ժամանակ: Աշկինի դեմ հարուցվել էր քրեական գործ հայերի հանդեպ ատելություն և բռնություն սերմանելու մեղադրանքով: Մարտի 3-ին տեղի է ունեցել դատական նիստ, որի ժամանակ դատախազը պահանջել է մեղադրյալին պատժել 80 ժամ պարտադիր աշխատանքով և երկու շաբաթ պայմանական ազատազրկմամբ`երկամյա փորձնական ժամկետով: Մեղադրող կողմը արդարացիորեն հիմնավորել է իր պահանջը նաև նրանով, որ Աշկինը խորապես չի հասկացել արածը / проявил глубокого понимания / և դրա համար էլ կա կրկնահանցանքի վտանգ:

Նիստի ընթացքում Աշկինը հայտարարել է, որ չի ընդունում իի սխալները և չի փոխել իր դիրքորոշումը: Բացի դրանից, նա նաև հայտարարել է, որ ոչ մի հանցանք չի գործել, քանի որ իր արտահայտությունը վերաբերում է կոնկրետ տարածաշրջանի, որտղ հնարավոր է պատերազմ և արյունահեղություն: Այսինքն` մեղադրյալի կարծիքով`«կոնկրետ» տարածաշրջանում նման արտահայտությունները լիովին տեղին են, ոչ մի հանցավորություն չունեն և անպատժելի են: Տրամաբանությունը, պետք խոստովանել, տեղավորվում է Ադրբեջանի կողմից տարվող ֆաշիզմի դեմոնստրատիվ քաղաքականության մեջ` կոնկրետ ազգի նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելով ու նրա ներկայացուցիչների հանդեպ բռնություն տարածելով` ընդհուպ մինչև սպանություն և մարմինների այլանդակում: Այդ ամենը, ինչպես հայտնի է, կատարվում է պետական մակարդակով` երկրի ղեկավարի ակտիվ մասնակցությամբ, ով չի էլ փորձում թաքցնել իր ղեկավար դերը` տարվող քաղաքականության մեջ, որը, բոլոր միջազգային նորմերով և հայեցակարգերով համարվում է հանցավոր` ենթադրելով դատապարտում ու պատիժ: Միայն մի բան հաշվի չի առել Իլհամ Աշկինը. նրա հայտարարությունը հնչել է ոչ թե Ադրբեջանում, այլ` եվրոպական երկրում, որտեղ ֆաշիզմի և այլատյացություն համար ոչ թե պարգևատրում, այլ` պատժում են:

Միևնույն ժամանակ, կապված դատական գործընթացի հետ, Նիդեռլանդներում разворачивается настоящий шабаш. թուրքերն ու ադրբեջանցիներն ակտիվ արշավ են տանում` ի պաշտպանություն իրենց ազգակցի: Մարդիկ, որ առաջին տարին չէ, որ ապրում են Եվրոպայում, ջերմեռանդորեն պաշտպանում են Աշկինին և արդարացնում նրան` բերելով իրենց վայրենությամբ ոչ պակաս ապշեցուցիչ փաստարկներ: Ուշագրավն այն է, որ նրան պաշտպանողների շրջանում նկատելի են բացառապես թույլ սեռի ներկայացուցիչները:

Այդուհանդերձ, խանումները, պետք է խոստովանել, սթափ մոտեցում են ցուցաբերում` իրենց ազգակցի արածը դիտարկելով որպես նախադեպ`իզորու էականորեն ազդելու թուրք-ադրբեջանական սփյուռքի հետագա գործունեության վրա: «Եթե Աշկինին անգամ մեկ ժամ աշխատեցնեն, կնշանակի, որ մեղավոր է ամբողջ սփյուռքը: Դրա համար էլ թուրքական և ադրբեջանական կազմակերպությունները պետք է բոլոր ուժերը ներդնեն նրան պաշտպանելու համար»,-հայտարարել է նրանցից մեկը: Մեկ ուրիշն էլ ինտերնետում խնդրագիր է տեղադրել` ստորագրություններ հավաքելու համար: Երրորդն էլ հույս է հայտնել, որ «ադրբեջանական հասարակությունը և դիվանագիտական կառույցներն ուշադրություն կդարձնեն կատարվածին»:

Հայոց  Ցեղասպանությանը նվիրված հուշարձան` Ալմելոյում

Իսկական «եվրոպացիների» այդ ծաղկեփնջում /цветнике/ մեկն, ամեն դեպքում, շատախոսեց. իրականում ոսկե խոսքեր. այնքան նշանակալից և իրավացի են, որ վերափոխել են Իլհամ երկրորդի հայտարարությունը, կամ էլ «կպչել» /касались/ են Իլհամ երկրորդին: Սենսացիոն խոստվովանության հեղինակը դարձավ Նիդեռլանդների ադրբեջանցի կանանց միության նախագահ Մայիսա Աղամիրզաևը, ով, ըստ Sputnik.az-ի, հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Իր ելույթում նա հնչեցրել է «Ղարաբաղը կդառնա բոլոր հայերի գերեզմանը» կարգախոսը: Մարդիկ միշտ կրկնում են իրենց առաջնորդների կարգախոսերը, այդպես եղավ նաև այս անգամ»: Այդպես երևելի ադրբեջանցի կինը ոչ միայն արդարացրել է ֆաշիստական արտահայտության հեղինակին, այլև`մատնացույց արել սկզբնաղբյուրին` ի դեմս Ադրբեջանի նախագահի, քանի որ այլ առաջնորդ Աշկինը դժվար թե ունենա: Համաձայնվեք, որ դժվար է պատկերացնել, որ Նիդեռլանդների թագավորը կարող է նմանն արտահայտություն անել և դրանով ներշնչանքի աղբյուր հանդիսանալ իր «թուրքահպատակների» համար:

Դատելով այս ամենից` Ալմելոյի դատարանը շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն թուրքերի և ադրբեջանցիների նիդեռլանդական հասաարկության հետագա գործունեության, այլև ընդհանուր վերցրած` հայատյացության քաղաքականության ակտիվացման և հայերի հանդեպ ատելության սերմանման, ինչպես նաև Ցեղասպանության ժխտման գործում: Հիշեցնենք, որ հայտարարությունն արել է Աշկինը` էթնիկա ադրբեջանցի, ծնված ու մեծացած Ալմելոյում`այդ քաղաքում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման դեմ թուրքական միտինգների ժամանակ: Կարելի է միայն ողջունել Ալմելոյի հայկական համայնքի գործողությունները, որ գործն անմիջապես տեղափոխել է իրավական հարթություն և հիմա սպասում են դատարանի արդար վճռին: Ինչպես նաև հույս ունեն, որ հայ հասարակությունը` ի դեմս իր դիվանագիտական ներկայացուցիչների, ամեն կերպ կաջակցի համայնքին: Ակնհայտ է, որ այդ պատմությունն ունի բնավ ոչ տեղային, անգամ` նաև ոչ համահոլանդական բնույթ: Խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի` հայատյացությունն արտահանելու հերթական փորձի մասին է, մասնավորապես` Եվրոպա` ԵՄ անդամ երկրները վերածելով նեոնացիզմի և հայ ժողովրդի հանդեպ անպատիժ քարոզչության հրապարակի: Այդ համատեքստում չի կարելի չնշել, որ 2015թ. Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վիճելի դատավճիռը դարձել է շատ վտանգավոր նախադեպ:

Վերջին տարիներին, դրա հետ մեկտեղ, կան նաև ռասիստական արտահայտությունների համար թուրքերի և ադրբեջանցիների պատժման նախադեպեր: Այսպես, 2015թ. դեկտեմբերին Ռոստովի շրջանային դատարանը երեք ամսվա գաղութային կյանքի է դատապարտել ոմն Ալիկ Իբրահիմովիչի` հայերի հասցեին բացասաբար արտահայտվելու և բռնության կոչ անելու համար: Երկրորդ նման դեպքը տեղի է ունեցել Շվեդիայում, որտեղ Ստոկհոլմի մարզային դատարանը Թուրքական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիին պայմանական ազատազրկման է դատապարտել ` հայերի հանդեպ ատելություն սերմանելու համար և ստիպել նրան տուգանք վճարել: Հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև մի շարք գործիչներ, արդարացիորեն դատավճիռը շատ մեղմ են համարել, ինչը, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ Բարբարոսը երեսպաշտություն արեց և հայերից ներողություն խնդրեց: Ավելին`հակահայկական արտահայտության համար Շվեդիայում նախադեպ է ստեղծվել:

Իլհամ Աշկանը ոչ միայն չի ընդունել իր սխալները, այլև, հաղորդագրության համաձայն, իրեն ագրեսիվ է պահել` պնդելով իր ասածը: Անձամբ ինձ դա հիշեցրել է Բուդապեշտում տեղի ունեցած դատը, որտեղ հայ սպային սպանած Սաֆարովը նույնպես չի ընդունել իր մեղքը և չի զղջացել սահմռկեցուցիչ հանցագործության համար` թիկունքում զգալով հզոր ներշնչանքի աղբյուրի և պատվիրատուի հզոր աջակցությունն`ի դեմս Իլհամ Ալիևի: Զուգադիպությունները, կատարված դեպքերի բոլոր տարբերություններով հանդերձ, անխուսափելի են, դրա համար էլ այդքան կարևոր է մարտի 17-ին կայացվելիք դատավճիռը:

Պատժի անխուսափելիությունը կարող է թուրք-ադրբեջանական սփյուռքի և այդ վտանգավոր քաղաքականւթյան հետևում կանգնածների վրա զգաստացնող ազդեցություն ունենալ` ստիպելով նրանց պոչները հետ քաշել, իսկ իրենց վասալներին`լեզուն կծել, և հասկանալ, որ Եվրոպան սուլթանիկների ֆեոդալական կալվածքը չէ, որտեղ կարելի է առանց պատժի և անարգել տարածել ֆաշիզմի գաղափարախոսությունը: Հակառակ դեպքում խոսքերին կարող են հետևել գործողությունները . Եվրոպան նման մի դեպքի ականտես է եղել 2004թ. փետրվարի 19-ին, Հունգարիայի մայրաքաղաքում և սարսափել: Ալմելոյի դատը կարող է իր անգնահատելի լուման ունենալ` Նիդեռլանդներն ու Եվրոպան դիմակայության վայր վերածելուց փրկելու գործում, որտեղ կողմերից մեկը հանդես է գալիս բացառապես վայրագության դիրքերից` փորձելով հաստատել սեփական վայրենի նորմերն ու ավանդույթները` ժողովրդավարական հասարակության մեջ և դրանով մարտահրավեր նետելով եվրոպական քաղաքակրթությանը: Հերթականը, բայց ոչ վերջինը:

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Голос Армении»

Կապված նյութեր