Подпишитесь на наш канал в Telegram

Մեզ համար չկա վերադարձ անցյալին. Արցախի նախագահի հարցազրույցը` «Ռեգնում» գործակալությանը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել «Ռեգնում» գործակալությանը. ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

-Պարոն Նախագահ, Լեռնային Ղարաբաղում անցկացվել է սահմանադրական հանրաքվե: Ինչպե՞ս եք գնահատում նրա արդյունքները, և ինչպե՞ս կանդրադառնան դրանք Արցախի հետագա կյանքի վրա:

-Հանրաքվեն անցել է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, այսինքն` այնպես, ինչպես ժողովրդի կամարտահայտումն իրականացվում է ժողովրդավարական և իրավական երկրում: Դա ապացուցել են նաև ավելի քան երեք տասնյակ երկրներից ժամանած դիտորդները, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է երեք մայրցամաք: Մենք դա համարում ենք մեր երկրի համար մեծ ձեռքբերում, որը գիտակցաբար և անշրջելիորեն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին:

Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքներին, բնակչության մեծամասնությունը քվեարկել է նոր Սահմանադրության ընդունման օգտին, և մենք հույս ունենք, որ նոր Հիմնական օրենքը դրական ազդեցություն կունենա մեր պետականության հետագա ամրապնդման, մեր երկրի զարգացման, պետական կառավարման համակարգի կատարելագործման վրա:

-Ի տարբերություն Հայաստանի, որտեղ մոտակա ժամանակներս կներդրվի կառավարման խորհրդարանական համակարգը, Արցախը դառնում է նախագահական հանրապետություն: Ինչո՞ւ են երկու հայկական պետություններն ընտրել կառավարման տարբեր համակարգեր:

-ԼՂՀ-ն անցել է կայացման բավականին դժվար ուղի: Իրականում կազմավորման առաջին իսկ օրից մենք ստիպված էինք պաշտպանել մեր անկախությունն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ադրբեջանական ագրեսիայից, որը 1991թ. վերջին ստացել է լայնամասշտաբ պատերազմի բնույթ: Սկզբնական շրջանում մեզ մոտ կառավարման խորհրդարանական համակարգ էր, որը, չնայած մի շարք դրական կողմերին, չի կարողացել լիովին ապահովել մեր պետության անվտանգության անհրաժեշտ մակարդակը` պատերազմի կամ նրա սպառնալիքի` անընդհատ առկայության պարագայում: Պաշտոնական Բաքուն մինչև հիմա չի հրաժարվում ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտն ուժի միջոցով լուծելու իր հանցավոր ծրագրից, և մենք չենք կարող հաշվի չառնել դա: Այդ թվում նաև հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` երկար քննարկումներից և բազմակողմանի վերլուծությունից հետո մեր երկրի քաղաքական ուժերն առաջարկեցին կառավարման համակարգը դարձնել նախագահական:

Դուք գիտեք, ցանկացած պահի մենք սադրանք ենք սպասում ադրբեջանական կողմից, առավելևս, որ օրվա ընթացքում տասնյակ անգամ խախտում են կրակի դադարեցման ռեժիմը: Հանրաքվեի ընթացքում, բնականաբար, անվտանգության լրացուցիչ միջոցառումներ էին ձեռնարկել, և այն, որ լուրջ սադրանքներ չեն եղել, դարձյալ այդ քայլերի արդյունքն է:

-Հայկական կողմը, ինչպես հայտնի է, պնդում է, որ Ստեփանակերտը մասնակցի բանակցային գործընթացին, բայց դեռ ոչինչ չի փոխվել բանակցային ձևաչափում: Ձեր կարծիքով, ե՞րբ Արցախի ներկայացուցիչները կդառնան ղարաբաղյան հիմնախնդրի` խաղաղ ճանապարհով կարգավորման լիիրավ մասնակից:

-Ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, վերականգնել լիարժեք ձևաչափը` Արցախի հանրապետության մասնակցությամբ` որպես բանակցությունների լիիրավ կողմ: Դրա համար պետք է միայն հետևել 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմանը: Ի դեպ, այդ գագաթնաժողովը գործնականորեն դարձավ հիմնադիր, քանի որ այնտեղ են ընդունվել ԵԱՀԽ և ԵԱՀԿ միավորման, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների կառույցի ստեղծման մասին որոշումները:

Առանց մեր` որպես ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի լիիրավ կողմի մասնակցության, ուղղակի, իրատեսական չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դա խոստովանում են նաև միջազգային միջնորդները, օրինակ`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մենք մեր կողմից պատրաստ ենք Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու, քննարկելու ցանկացած հարց, ինչի մասին և միշտ հայտարարում ենք:

-Արցախի ղեկավարության կարծիքով` որն է ղարաբաղյան հակամարտության լուծման բանաձևը, և հնարավո՞ր է, արդյոք, փոխզիջում Ադրբեջանի հետ դիմակայության մեջ:

-Կարգավորման հանգուցային քաղաքական տեսակետերը համարվում են կարգավիճակի և անվտանգության հարցերը: Մնացած հարցերը բխում են դրանցից: Մեզ համար չկա վերադարձ անցյալին: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս: Դա բացառված է: ԼՂՀ անվտանգության ապահովումը նույնպես ոչ մի դեպքում չի կարող աննշան կասկած անգամ հարուցել: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, մենք պատրաստ ենք դրանք քննարկել Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ դա հիմնված է կառուցողական դիրքորոշման իրական լինելու վրա:

-Ինչպե՞ս եք Դուք տեսնում Արցախի ապագան և ի՞նչ կարգավիճակում:

-Ես, ինչպես և մեր երկրի ցանկացած քաղաքացի, համոզված ենք, որ Արցախը կունենա լուսավոր ապագա: Մենք անում ենք ամեն ինչ, որ պետությունը լինի ուժեղ, ժողովրդավարական, սոցիալական և դինամիկ զարգացող երկիր, որն իր արժանի տեղը կգրավի քաղաքակիրթ աշխարհում:

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
9.05.2020 Մեր արածների և անելիքների մասին 10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան