Подпишитесь на наш канал в Telegram

«Պաշարվածները»

Նրանք ճեղքել են պաշարումը… Որպեսզի ապրեն

Մեկ ամիս առաջ կրկին Արցախի մայրաքաղաքում էի` Ստեփանակերտում: Իմ մանկությունն անցել է այդ քաղաքում` ղարաբաղցիների համար ամենածանր ժամանակներում: 90-ականների սկզբին Ստեփանակերտը բոլոր կողմերից շրջափակման մեջ էր: Քաղաք տանող ճանապարհները, ինչպես նաև միակ օդանավակայանը, որը տեղակայված էր Խոջալու ավանում (ներկայիս Իվանյան,-Հ. Մելիք-Շահնազարյան), ադրբեջանական ստորաբաժանումները շջջափակել էին: Իսկ 1991թ. աշնանը Ստեփանակերտը սկսել է գնդակոծվել տարբեր հրետանային զինատեսակներից: 80 հազար բնակչություն ունեցող քաղաքը պլանավորված ավերվել է:

Հենց 25 տարվա վաղեմության իրադարձություններն ինձ կրկին տարան Ստեփանակերտ: Որոշ ժամանակ առաջ գործընկերներիս հետ միասին որոշեցինք նկարահանել ֆիլմ շրջափակված քաղաքի մասին. այն մասին, թե ինչպես են Արցախի մայրաքաղաքի բնակիչները դիմակայել սովին ու ցրտին, Ադրբեջանի կողմից ամեն օր իրականացվող ռմբակոծությանն ու авианалетам: «Պաշարվածները». ահա թե ինչպես ենք որոշել անվանել ֆիլմը, որն արդեն պատրաստ է` ներկայացնելու ձեր ուշադրությանը:

«Լեռնային Ղարաբաղի պաշարված մայրաքաղաքում կյանքն ընդհատակում է անցնում. վախեցած քաղաքացիներն ապաստանում են նկուղներում` նեղ ու սահմանափակ պայմաններում, քանի դեռ մարտերը շարունակվում են»:

Ջոն-Թոր Դալբուրգ, “The Los Angeles Times”, 1992թ., փետրվար

1992թ. ձմեռն ամենածանրն էր ստեփանակերտցիների համար: 1991թ. նոյեմբերին դեպի քաղաք են թռչել «Ալազան» տիպի առաջին հրթիռները: Քաղաքը գնդակոծվում էր միանգամից բոլոր կողմերից: Մի քանի կրակակետեր Ստեփանակերտին այնքան մոտ էին տեղակայված, որ հակառակորդը հնարավորություն ուներ բնակիչների դեմ կիրառել սովորական հրաձգային զենք: Ինչպես այսօր արդեն կատակով պատմում են ստեփանակերտցիները, այն ժամանակ քաղաքում «կարճ վազքերով» էին տեղաշարժվում: Բայց այդ ձմեռը Արցախի մայրաքաղաքի բնակիչների համար ամենևին կատակելու ձմեռ չէր: 1991թ. վերջին ադրբեջանցիները քաղաքը գրոհել են Կրկժանի կողմից (Ստեփանակերտի արվարձանն է, - Հ. Մ.-Շ.): Ստեփանակերտը միաժամանակ գնդակոծվում էր Մալիբեյլուից, Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Խոջալուից և այլ ադրբեջանական բնակավայրերից, որոնք այդ ժամանակ վերածվել էին կրակակետերի: Միայն հրաշքով և մեծ կորուստների գնով է Ղարաբաղի հայերին այդ ժամանակ հաջողվել ետ մղել հարձակումը:

1992թ. փետրվարին քաղաքը սկսել է գնդակոծվել նաև «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից, «Գիացիենտ» հեռահար թնդանոթներից, «Գվոզդիկա» հաուբիցներից և այլ հրետանային համակարգերից: Ստեփանակերտի շրջափակումն այն ժամանակ վերածվել էր իսկական պաշարման: Ինչպես վկայել են «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության դիտորդները, քաղաքի արևմտյան մասում յուրաքանչյուր բնակելի տան վրա կային գնդակոծության հետքեր: «Դատելով պատճառված վնասի մասշտաբներից և բնույթից, պարզ է դառնում, որ դրանք (բնակելի տները,-Հ. Մելիք-Շահնազարյան) դիտավորյալ ընտրված էին որպես թիրախ և բազմակի անգամ ենթարկվել են գրոհի: Բացի այդ, դրանք և քաղաքի այլ շրջաններ, որոնք անմիջապես գրոհի տակ չէին, նունյպես գնդակոծության են ենթարկվել: Այդ ամենի արդյունքում Ստեփանակերտի բնակչության մեծ մասը ձմռան սկզբին սկսեց ապրել նկուղներում` գնդակոծությունից պաշտպանվելու համար» («Արյունահեղություն Կովկասում: Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության էսկալացիան» զեկույցից, «The Helsinki Watch» դիտորդական պատվիրակություն, 1993թ.):

«Ես եղել եմ Գերագույն խորհրդի շենքում, երբ երկու ռումբ ընկավ այնտեղ: 4-րդ և 5-րդ հարկերը փլվեցին: Ես իջա նկուղ, որտեղ տեղակայված էր ծննդատան բաժանմունքը: Այնտեղ կային մի քանի ծննդկաններ և 6 նորածին: Ծննդկանները, բնականաբար, սարսափի մեջ էին, լացում էին, արոյւնաշաղախ դուրս վազում, չգիտեին` որ պատին հենվեն: Հատակն ու պատերը ցնցվում էին: Իսկապես, երբ «Գրադից» խփում են շենքի վրա, այնպիսի զգացողություն է, որ ուր որ է առաստաղն ու պատերն էլ կփլվեն: Ինքս երկրաշարժ չեմ տեսել, բայց եղել եմ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի վայրում: Նույն կերպ «Գրադն» է ավերում»:

Ինեսա Բուրկովա, «Pro Armenia»,1992թ., մարտ

Իրադրությունը բարդ էր նաև այն առումով, որ քաղաքում բավարար քանակությամբ մթերք ու դեղորայք չկար: Էներգետիկ ճգնաժամում գտնվող Ստեփանակերտում դժվար էր անգամ սովորական խմելու ջուր գտնելը: Ջրի խողովակները պայթեցված էին, ինչի արդյուքնում քաղաքի բնակիչները ստիպված էին բավարարվել մի քանի աղբյուրներով, որոնց մոտ ժամերով հերթ էին կանգնում: Քաղաքաբնակներն այդ ժամանակ օգտագործում էին բոլոր հնարավոր և անհնար ռեսուրսները` անձրևաջուրը, կանաչեղենը, պահածոյացված մթերքները և այլն: 1992թ. սկզբներին Ստեփանակերտում արձանագրվել են опухания սովից  դեպքեր, կար տարբեր համաճարակների բռնկման վտանգ: Քաղաքը, բառի բուն իմաստով, ապրում էր նկուղներում: Այնտեղ էին տեղափոխվել հիվանդանոցները, հոսպիտալները, ծննդատները…

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը ստեփանակերտցիների համար քաղաք տանող ճանապարհների ապաշրջափակումն էր և մոտակայքում տեղակայված կրակակետերի ճնշումը: 1992թ. հունվարի վերջին և փետրվարի սկզբներին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվեց ազատագրել Կրկժան արվարձանը և քաղաքից երեք կմ հեռավորության վրա գտնվող Մալիբեյլու գյուղը: Բայց Խոջալուից, Շուշիից և այլ կրակակետերից շարունակում էր վտանգ սպառնալ: Օրեր են եղել, որ Ստեփանակերտի վրա «Գրադից» և այլ համակարգերից մի քանի հարյուր ռումբ է ընկել` սպանելով տասնյակ մարդկանց և հիմնահատակ ավերելով բնակելի տներ:

Այդ օրերին ԼՂՀ Գերագույն խորհուրդը փորձում էր միջազգային կառույցներին տեղեկացնել մայրաքաղաքում և այլ հայկական բնակավայրերում տիրող անելանելի վիճակի մասին: 1992թ. մարտին ԼՂՀ և Ադրբեջան է այցելել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Սայրուս Վենսը, ով հնարավորություն է ունեցել ծանոթանալու շրջափակված և լրիվությամբ ավերված Ստեփանակերտի կյանքին: Այդ ժամանակ Վենսին է հանձնվել ԼՂՀ ԳԽ ուղերձը, որով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին տեղեկացվում էր ԼՂՀ-ի կողմից ձեռնակվող ինքնապաշպանական միջոցառումների մասին` Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Պաշարված Ստեփանակերտը ապաշրջափակելու պլանի մասին տեղյակ էին նաև այդ ժամանակ Արցախ այցելած ԿԽՄԿ ներկայացուցիչները, Իրանի և Ռուսաստանի ներքաղաքական գերատեսչությունների աշխատողները, ԵԱՀԿ պատվիրակները և անգամ ադրբեջանական կողմը:

«Պաշարվածները» ֆիմում ԼՂՀ 1992թ. ղեկավարները պատմում են այն մասին, որ հանրապետության քաղաքացիական բնակչությանը փրկելու համար անհրաժեշտ էր, նվազագույնը, ապահովել Ղարաբաղի հայաբնակ բնակավայրերի միջև  կապը, ապաշրջափակել Խոջալուի օդանավակայանը, ոչնչացնել Շուշիում, Ջանհասանում, Քյոսալարում և այլ վայրերում տեղակայված կրակակետերը: Դրա համար ղարաղացիները չունեին բացարձակապես ոչ մի ռեսուրս: Բայց շնորհիվ ժողովրդի համախմբվածության և, հնարավոր է, անելանելի վիճակի պատճառով, 1992թ. առաջին կեսին խնդիրների մեծ մասը լուծված էր: Կրկժանից և Մալիբեյլուից հետո հայերին հաջողվեց ոչնչացնել Խոջալուի կրակակետը, նույն թվականի մայիսի 8-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին հաջողվեց ազատագրել Շուշի հայկական քաղաքը, իսկ ավելի ուշ`ապաշրջափակել պաշարված հանրապետությունը Հայաստանի հետ կապող ճանապարհը:

Հիմա` 25 տարվա հեռավորությունից, ղարաբաղցիները զարմանում են, թե ինչպես են կարողացել անել այդ ամենը: Շատերը մինչև օրս համոզված են, որ 1992թ. շրջափակման պայմաններում ապրել ու շրջափակումը ճեղքել իրենց օգնել է Աստված: Ուրիշները նշում են համախմբման հրաշքի և կյանքի հանդեպ անսաստ, անկուտրում կամքի մասին: Բայց բոլորը համամիտ են, որ Արցախի հայության բռնած անկախության ուղին երբեք չի փոխվի. դրա ապացույցն ապրիլյան պատերազմն է, երբ ԼՂՀ ՊԲ-ին հաջողվեց ետ մղել Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը և ցույց տալ ղարաղացիների` սեփական երկրի անվտանգության խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունը:

 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան