Մեհրիբան Ալիևային փոխնախագահ նշանակելը կանխատեսվում էր դեռևս 2013թ.

Ադրբեջանի առաջին տիկին և Միլի մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևային` երկրում Փաշաևների կլանի` ազդեցությամբ երկրորդ ներկայացուցչին առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելը պետք է գնահատել միայն ոչ որպես Ադրբեջանում ներէլիտային կոնսենսուսի հաստատում: Ադրբեջանի վերնախավում Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներին բարձր պետական պաշտոններում նշանակելու հնարավորությունը արմատական փոփոխություններ անելուց տարիներ առաջ կանխատեսել էր երջանկահիշատակ պատմաբան և քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Ներկայումս Ադրբեջանում ընթացող քաղաքական սցենարը Լևոն Մելիք-Շահնազարյանը ներկայացրել էր 2013թ. գարնանը EADaily-ի թղթակցի հետ զրույցում:

Իլհամ Ալիևին պատերազմ պետք չէ Ղարաբաղի կամ ինչ-որ բանի համար: Նրան անհրաժեշտ է ամրապնդել սեփական իշխանությունը և իշխող դինաստիայի ուժերը: 2017թ. լրանում է նրա տղայի 20-ամյակը: Դատելով այդ ամենից`հենց երիտասարդ Հեյդարը կլինի Ադրբեջանի արքայազնը: Իլհամ Ալիևն էլ 2017թ. հոկտեմբերին կդառնա 56 տարեկան: Քաղաքագետի համար այդ տարիքը ծաղկման շրջան է: Բայց, նկատի ունենալով Ադրբեջանում իշխող էլիտայի ներսում առկա մի շարք գործոններ, մասնավորապես` Իլհամ Ալիևի կնոջ` Մեհրիբանի կլանի ամբիցիաները, արժե կանխատեսել, որ մոտ ապագայում Իլհամ Ալիևը կնոջը կօժտի մի շարք առանցքային լիազորություններով: Դրա համար նա պետք է մի քիչ խմբագրի օրենսդրությունը: Բայց չեմ կարծում, թե Ադրբեջանի իշխանությունների համար դա մեծ խնդիր կլինի: Երկրի ներսում, կարծում եմ, դժվար որևէ մեկը համարձակվի լուրջ հակադրություն ցույց տալ: Չեմ կարծում, թե հակադրություն կլինի նաև Ադրբեջանի արևմտյան գործընկերների կողմից, քանի դեռ Ալիևների կլանին հաջողվում է Արևմուտքին համոզել Անդրկովկասում և Կասպյան տարածաշրջանում իր` այլընտրանք չունենալու և հավատարվության մեջ»:

Հաջորդիվ EADaily-ի թղթակցի հետ զրույցում Լևոն Մելիք-Շահնազարյանը հիշեցրել է, որ Ալլիևները ծագմամբ քուրդ են: «Ադրբեջանն այսօր լրիվությամբ վերահսկում են քրդերը: Եվ չնայած քրդերի մեծ մասը հարմարվում է թուրքերին, ամեն դեպքում, հայտնի է Ադրբեջանի բազմաթիվ ղեկավարների էթնիկ ծագումը: Այսպես, Իլհամ Ալիևի քուրդ լինելը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Էթնիկ քրդեր են համարվում նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը, նախագահի անվտանգության ծառայության պետ Բեյլար Էյուբովը: Ադրբեջանի պետական նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ռովնագ Աբդուլաևը, Բաքվի քաղաքապետ Գաջիբալա Աբութալիբովը և ադրբեջանական հեռուստառադիոհեռարձակում» ԲԲԸ տնօրեն Արիֆ Առըշանովը նույնպես քուրդ են: Նախիջևանի ինքնավար մարզը ևս ղեկավարում է քուրդ Վասիֆ Թալիբովը, Նախիջևանի մարզի շինարարական ամբողջ ինդուստրիան ևս ղեկավարում է քուրդ Էմիլ Յուջարը: Ադրրբեջանի ԱԻՆ ղեկավար Քամալեթդին Հեյդարովը, Ադրբեջանի խոշորագույն պարենային կոնցեռնի` «Ազերսուն»-ի տերը` Աբդուլբարի Գեզալը, նույնպես քրդեր են: Տեղեկություն կա, որ Հեյդարովը և Գեզալը ֆինանսապես օժանդակում են Քրդստանի Աշխատավորական կուսակցությանը, ուղիղ հեռախոսազրույցներ են ունենում «РПК»-ի առաջնորդների հետ: Այդքան ուժեղ քրդական ներկայացվածությունն Ադրբեջանի քաղաքական դաշտում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներից քրդերի վերաբնակեցումը, ծառայում են մեկ նպատակի` Ադրբեջանում քրդական սոցիալիստական բազայի ստեղծմանը, որի վրա կհենվի երկրում իշխող, հեղինակություն չվայելող քրդական Ալիևյան կլանը: Այդ լույսի ներքո պետք է սպասել, որ քրդերի վերաբնակեցումն Ադրբեջանում կշարունակվի: Քրդական գործոնն Ադրբեջանում այնքան լուրջ է, որ դեռ անհասկանալի է, թե ինչ հանրապետություն է դա` քրդակա՞ն, թե՞ թուրքական: Քրդերի ազդեցությունն ավելանում է ոչ միայն Նախիջևանում, այլև Շամխորում, Դաշքեսանում, Ղազախում, Քեբաբեկում, ինչպես նաև ԼՂ-ի Շահումյանի շրջանում»:

Մուսա ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎ

Հատուկ` EADaily-ի համար

Կապված նյութեր