Մեհրիբան Ալիևան՝ Իլհամ Ալիևի հաղթաթուղթը, կգործի մոտակա ժամանակներս

Ադրբեջանում, ինչպես երևում է, փոքրիկ ինտրիգ է հասունանում՝ կապված իշխանության սպասվելիք կառուցվածքի և հնարավոր արմատական վերակազմավորման հետ։

Ուղիղ երկու շաբաթ առաջ Բաքվի մամուլը հրապարակել էր Բաքվի «Իմամ Հուսեյն» մզկիթի կրոնական համայնքի առաջնորդ, «Տոմբե» (Ապաշխարհանք) կրոնական հանրության ղեկավար և «Հանուն հայրենիքի ժողովրդական միասնական շարժման» ղեկավար Գաջի Աբդուլ Աբդուլզաձեի հայտարարությունը, որով նա կոչ էր անում իշխանությանը և հասարակությանը՝ գալիք նախագահական ընտրություններում առաջ քաշել Մեհրիբան Ալիևայի թեկնածությունը:

Գաջի Աբդուլի հայտարարությունն ինքնին սենսացիոն չէ, քանի որ նա առաջին անգամ չէ նման նախաձեռնությամբ հանդես գալիս, բայց այս անգամ շատ ուշագրավ փոքրիկ մի նրբություն կա նրա փաստարկումներում։ Հիշեցնենք,որ Գաջի Աբդուլն առաջին անգամ Ալիևայի թեկնածության մասին խոսել է դեռ 2013թ. նախագահական քարոզարշավի ժամանակ, դրանից հետո ընդհանրապես չէր անդրադարձել այդ թեմային։ 2016թ. նոյեմբերին նա հարցազրույց է տվել «Թուրան» գործակալությանը, որտեղ մանրամասն շարադրել է իր կողմից առաջարկված իշխանափոխության կոմբինացիայի/համակցության/ առավելությունը։ Նա ակնարկել է, որ Մեհրիբան խանումը նոր արյուն ու թարմություն կբերի իշխանական անվանացուցակի մեջ և ամբողջությամբ կփոխի պետության դեմքը՝ միաժամանակ երախշավորելով Հեյդար Ալիևի ընտանիքի քաղաքական տիրապետության անսասանությունը։ Ըստ էության՝ նրա կողմից առաջարկվող ժառանգականության բանաձևը պետք է բավարարի և´ Իլհամ Ալևին, ով կարող է հանգիստ սրտով հանգստի գնալ, և´ բարդացող տնտեսական վիճակից դժգոհ հասարակությանը, որի պատկերացումներում Մեհրիբան խանումի անհատականությունը դրական լույսի տակ է երևում։

Բայց և, եթե նախկինում Գաջի Աբդուլը պնդում էր Մեհրիբան Ալիևային նախագահի պաշտոնում ուղղակի ընտրելու անհրաժեշտության մասին, ապա հիմա, սահմանադրական բարեփոխումներից հետո, նա առաջարկում է նրան նշանակել սկզբից փոխնախագահի պաշտոնում, հետո ընտրությունների ճանապարհով նախագահ ընտրել։

Ուշագրավ է, որ մինչև հիմա «Ենի Ադրբեջան» կուսակցությունն ամեն կերպ փորձել է ցույց տալ, իբր, Գաջի Աբդուլի ասածների հետ կապ չունի, հեռու է պահել իրեն Աբդուլից, պարզ և հասկանալի լեզվով ասած՝ «հիմար է ձևացել»: Անգամ իշխանական կուսակցության որոշ պատգամավորներ մի ժամանակ Գաջիի հասցեին անաչառ են արտահայտվել, իբր թե, ո՞վ է նա, որ նման նախաձեռնություններով հանդես գա, և ի՞նչ իրավունքով է իրեն լիազորել՝ մտնել ուրիշի այգին՝ Ադրբեջանի «սրբերի սուրբ» ալիևյան ընտանիք։

Բայց, ինչպես ասում են, ոզնին էլ է հասկանում, որ ո´չ Գաջի Աբդուլը, ո´չ մեկ ուրիշը Ադրբեջանում չէր համարձակվի ծավալվել այս զգայուն թեմայի շուրջ, եթե Ալիևներն իրականում դա չցանկանային։ Ընդհակառակը, գործից վերևից տրված քաղաքական պատվերի հոտ է գալիս։ Ալիև ամուսինները դժբախտ ծերուկի միջոցով, ով Ադրբեջանում վաստակել է ծայրահեղական կրոնական և հասարակական-քաղաքական գործչի համբավ, լավ ուսումնասիրում են ընտրազանգվածի տրամադրությունները, շոշափում ազգաբնակչության արձագանքը՝ հերթափոխի մտածված կոմբինացիայի շուրջ, կամ ավելի ճիշտ՝ իշխանության «հերթափոխի»։ Եվ պատահական չէ, որ այդ առաքելությունը վստահված է մեկին, ով բացի հասարակական-քաղաքական շարժումից, գլխավորում է նաև կրոնական հանրույթը:

Բանն այն է, որ իսլամական աշխարհում կնոջ քաղաքական կարիերան միշտ ուղեկցվում է որոշակի դժվարություններով։Միայն եզակի մարդկանց է, օրինակ՝ Բենազիր Բխուտտոյին, հաջողվել իրենց տեսակով /խարիզմայով/ փոխել հասարակության բացասական վերաբերմունքն այդ երևույթի հանդեպ։ Իհարկե, իրեն սրբերի երկիր համարող Ադրբեջանն այդ առումով շատ հեռու է Պակիստանից, բայց Բաքուն չի կարող հաշվի չառնել ներքին կրոնական տարրերին՝ իսլամական աշխարհի ամբողջության մեջ։ Ախր, Մեհրիբան Ալիևայի՝ առաջին տիկնոջ դերում ամբողջովին արևմտյան կերպարը, մի բան է, իսկ պետության գլխի դերում՝ բոլորովին այլ։ Հենց դրա համար էլ /щупальщика почвы/ դերում ընտրվել է Գաջի Աբդուլը՝ կրոնական մտածողության մարդ, որ հեղինակություն է վայելում Բաքվի և Նարդարանի շիաների շրջանում, ով, ոնց որ, ակնհայտորեն ազդարարում է, որ կնոջ նախագահ լինելը ոչ մի կերպ չի արգելվում իսլամի օրենքներով։ «Այսօր չի որոշվում կրոնի ճակատագիրը, մենք խոսում ենք երկրի ճակատագրի մասին»,- դա է Գաջի Աբդուլի վճիռը։

Եվ, իսկապես, Մեհրիբան Ալիևային նախագահության համար առաջ քաշելու տարբերակը լիովին հավանական է։ Տնտեսական ճգնաժամը խորանում է, ժողովդրի մեջ աճում է իշխանության հանդեպ դժգոհությունը։ Իլհամ Ալիևի թիմը, ինչպես ժամանակն է ցույց տվել, ի վիճակի չէ բարեփոխել պետական համակարգը, արմատախիլ անել կաշառակերությունը և ճիշտ հունով տանել գործերը։ Ակնհայտ անհաջողությունների ֆոնին՝ նախագահի վարկանիշը կտրուկ ընկնում է, և ստեղծվող իրավիճակում Իլհամ Ալիևի առջև կանգնում է ընտրությունների հարցը. կա´մ նա, միանձնյա մնալով իշխանության ղեկին, որոշ ժամանակ անց ընդհանրապես կորցնում է այն, կա´մ չի գնում հաջորդ փուլ՝ կեղծ, ֆորմալ ձևով առաջնությունը զիջում է կնոջը և այդ կերպ ժամանակավոր մարում է հասարակական դժգոհությունը, և, ամենակարևորը, իշխանությունն ամբողջությամբ պահում է ընտանիքի ձեռքում։ Հավանական է, երկրորդ տարբերակն էլ ընկած է Ադրբեջանում գալիք քաղաքական զարգացումների սցենարի հիմքում։

Գաջիի խոսքով (դա դեռևս չի նշանակում, թե այս մտքերը նրանն են)՝ Մեհրիբան Ալիևան մեծ կապեր ունի արտասահմանում, օգտվում է միջազգային քաղաքական կենտրոնների բարեհաճությունից, սիրված է Ադրբեջանի հասարակության կողմից և լավ տիրապետում է երկրի քաղաքական-տնտեսական իրավիճակին, դրա համար էլ նրան այլընտրանք չկա, և նա «պետք է դառնա նախագահ»։

Այստեղ անդրադառնանք գաջիաբդուլահյան փաստարկման այն նույն նոր նրբությանը, որի մասին հոդվածի սկզբում նշվել է։

Բանն այն է, որ մինչև 2017թ. փետրվարին Մեհրիբանի նախագահության առումով արված վերջին հայտարարությունը, Գաջի Աբդուլը այդ համատեքսում ոչ մի անգամ չէր անդրադարձել ղարաբաղյան կոնֆլիկտին։ Անգամ «Թուրանին» տված բավականին ընդհարձակ հարցազրույցում հոգևոր առաջնորդը չի հիշատակել ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտի մասին։ Իսկ հայտարարության մեջ մինչև փետրվարի 2-ը Մեհրիբան Ալիևայի արժանիքների թվում հիշատակել է հետևյալը. «Մեհրիբան Ալիևան աջակցում է ղարաբաղյան կոնֆլիկտի՝ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը»։

Գնահատել այդ միտքը այլ կերպ, քան հասարակությանն ուղղված կոնկրետ ազդանշան, չի կարելի։ Դա, անկասկած, ամբողջ հայտարարության գլխավոր միտքն է, որից հետևում է, որ Իլհամ Ալիևը, կնոջն իշխանության գլուխ հասցնելու միջոցով, կձգտի Ադրբեջանը հանել փակուղուց, որի մեջ ինքն է գցել։ Այսինքն՝ նրա կողմից՝ ուժի միջոցով Ղարաբաղը վերադարձնելու մասին տարիներ շարունակ արվող հայտարարությունները, ձախողվել են։ Ոչ մի օգուտ չի ստացվել ապրիլյան հարձակումից և ադրբեջանական բանակի ու գլխավոր հրամանատարության մասին բազմաթիվ գովեստները մնացել են օդում կախված՝ այն հարցի հետ միասին, թե ինչպես են «հաղթական պատերազմի վրա» բյուջեից տասնյակ միլիարդներ ծախսել։

Ալիևի համար արդեն ուշ է տեղի տալ ռազմական հռետորաբանությանը, նորից ռազմական գործողություններ նախաձեռնելը ՝ չափազանց վտանգավոր։ Բանակցային գործընթացը լրիվ փակուղի է մտել։ Ի՞նչ է մնում Ալիևին՝ իր դեմքը փրկելու համար։ Բնականաբար, քաղաքական դաշտ հանել կնոջը և նրան հանձնել «գերագույն գլխավոր հրամանատարի» աթոռը։ Ղարաբաղն ուժով վերադարձնելու, Երևանն ավերելու, Հայաստանը երկրի երեսից ջնջելու մասին հայտարարություներ նա անձամբ չի արել։ Նրա հանդեպ Ադրբեջանի հասարակությունը պահանջ չունի։ Նրա հետ հայերը կարող են կառուցողական բանակցություններ վարել։ Եվ, վերջ ի վերջո, որպես կին՝ նա կարող է առանց երկրի վարկանիշին զգալի կորուստներ հասցնելու մեղմացնել Ադրբեջանի դիրքերը՝ ղարաբաղյան օրակարգում և թուլացնել ադրբեջանական հասարակության մեջ առկա լարվածությունը, որը չի ցանկանում տեսնել պատերազմի դժվարությունները և նրա սարսափները։
Ըստ էության՝ Մեհրիբան Ալիևան, բացի կնոջից, նաև վերջին քաղաքական խաղաթուղթն է Իլհամ Ալիևի ձեռքին, ով, եթե ճիշտ ժամանակին չօգտագործի այն, ապա վերջնականապես կկորցնի իր դեմքն ու ընտանիքի իշխանությունը։

Եվ, ըստ այդմ, շատ հավանական է, որ հաղթական խաղաթուղթը /козырная дама/ կգործի արդեն մոտակա ժամանակներս։

Բոգդան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Aysor.am

Կապված նյութեր