Մինսկ ոտք չդնե´լ

Լապշինի ճակատագիրը անտարբեր չի թողել այն հայերին, ովքեր առաջնորդվում են իդեալիստական համոզմունքներով։ Բայց իդեալիզմը երիտասարդ տարիքում է լավ, երբ ամեն ինչ վարդագույն է երևում։ Իդեալիստ երիտասարդը, վերջ ի վերջո, դառնում է կարգապահ մարդ՝ սեփական վարքում առաջնորդվելով սթափ հաշվենկատությամբ, ոչ թե՝ ցնորքներով և բարեհոգությամբ, որոնք ձեռք է բերում սոցիալիզացման ընթացքում։

Մեր ժողովրդին հատուկ է սեփական ազնվությունը պրոյեկտել նրանց վրա, ում այդ հատկությունը ոչ միայն հատուկ չէ, այլև՝ հակացուցված։ Պանդուխտը պատշաճորեն հիշատակել է մեր այդ թուլությունը՝ անդրադառնալով այս թեմային։ Ազնվության արժանի են նրանք, ովքեր կարող են գնահատել այն՝ ըստ արժանվույն։ Ում հետ ասես համերաշխ լինելը, ստորացնում է ազգին, ոնց որ չէինք կարող արդարացնել ամեն մի միջատի ազատ շարժվելու իրավունքը հարգել պահանջող ստրկամիտ վարքը։ Մեր հպարտ ազգին հարիր չէ. թողնենք դա թուրքերին՝ իրենց՝ հիգիենայի մասին էնդեմիկ պատկերացումներով։

Օգտվելով գիտական ժարգոնից՝ կարելի է ասել, որ Պանդուխտը մատնացույց է արել անհրաժեշտ, բայց մեր արձագանքի ոչ ադեկվատ լինելը  Լուկաշենկոյի արարքին։ Ես սկսել եմ ավելի լավ հասկանալ կատարվածը, երբ Կոմանդոսը մերժեց Բելառուսի ԴՈՍՍԱՖ-ի ղեկավարության հրավերը՝ մասնակցելու նրա կազմավորման 90-ամյակին նվիրված միջոցառումներին՝ ընդգծելով՝ պատերազմի ընթացքում արցախցիների գոյության իրավունքի համար իր՝ Արցախում «գտնվելու» փաստը։

Նողկանքը մեզ չի ազատում կոլտնտեսականի ստրկական արարքին արժանի պատասխան տալուց, ով իրեն կերակրող Բաքվի գլխավոր дерьмочерпалой է Մինսկում։ Ալիևը նրան մեդալիկ է շնորհել, որի համար հայրիկը պատրաստ է լիզել նրա հետույքը, ինչը կարելի է հասկանալ ու բացատրել։ Ռամիկը պատկերացում չունի արիստոկրատական նախապաշարմունքների մասին, ինչպիսիք են պատիվն ու անձնական արժանապատվությունը. դրանք անծանոթ էին նաև նրա ոչ այնքան հեռու նախնիներին։

Հանուն ազատության իրավունքի պաշտպանության շարժումը կորցնում է բոլոր գաղափարախոսական հրապույրները, երբ հիշում ենք, որ այդ իրավունքից զրկված է 150.000 արցախցի։ Խոսքը Ստեփանակերտի օդանավակայանի մասին է, որը չի գործում Ալիևի սպառնալիքների պատճառով։ Եթե ամեն ինչին այդ տեսանկյունից նայենք, իդեալիզմը կբարոյազրկվի։ Մեր արտգործնախարարությունը միջազգային իրավապաշտպան մարմիններին չի հասցրել փոխանցել Ադրբեջանի խոստումը՝ խփել դեպի Արցախ ուղևորվող քաղաքացիական ավիացիայի բոլոր ինքնաթիռները։

Լապշինին Ալիևի ճանկը տալու շուջ բարձրացած սկանդալը հնարավորություն է տալիս բարձրացնել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը՝ իրավապաշտպան փաթեթավորմամբ։ Հարցը պետք է կտրուկ դրվի. իրենց ժողովրդավարական համարող երկրների օրենսդրությունը ենթադրո՞ւմ է, արդյոք, իրավունք՝ վրիժառությունից մղված խփել քաղավիացիայի ինքնաթիռները նրա համար, որ ուղևորվում են իրենց իշխանությունների համար անցանկալի վայր, թույլատրվո՞ւմ է դա, թե՞ ոչ։ Եթե այո, ապա օդանավակայանի բացման հարցը վերանում է, ինչը Հայաստանի ԱԳ-ին ազատում է մի կերպ դուրս պրծնելու հոգսից, հայտարարելով, որ նա, իբր, աշխատում է այդ ուղղությամբ։ Ինչպես հայկական ուղևորատար ինքնաթիռները խփելու սկանդալային հայտարարությունը չի հայտնվել Amnesty International-ի ուշադրության կենտրոնում, նման բան ընդունվա՞ծ է Արևմուտքում կամ Ռուսաստանում։

Բայց և, դա դեռ ամենը չէ։ Կարևորը՝ գիտակցել, որ Ալիևն իր ձրիակերի միջոցով ստեղծել է իրավաբանական նախադեպ, որը մենք չպիտի անտեսենք։ Այսուհետ Արցախում եղած յուրաքանչյուր ոք, կամա թե ակամա հայտնվելով Բելառուսում, կարող է հանձնվել Բաքվին։ Լուկաշենկոյի քմահաճության դեմ ոչ ոք իմունիտետ չունի. Մինսկի իշխանությունները կարող են այդպես վարվել Արցախ ժամանած յուրաքանչյուրի հետ՝ անկախ ունեցած կարգավիճակից։

Կարող է չափազանցություն թվալ, բայց ես չեմ զարմանա, եթե իմանամ, որ հայրիկը Սերժ Սարգսյանին հանձնել է Բաքվին՝ օգտվելով նրա Մինսկ կատարած պաշտոնական այցից։ Կոմանդոսը հիանալի գիտեր, թե ում հետ գործ ունի՝ մերժելով նրանց հրավերը։

Ինչպես երևում է, Բաքուն «սև ցուցակ»-ի քննադատներից ճիշտ հետևություն է արել՝ նոր մակարդակի բարձրացնելով նրա անլուրջ կարգավիճակը։ Լապշինի գործը պետք է նոր թափ հաղորդի օտարազգիների՝ Արցախի հետ ցանկացած շփման դեպքում դրակոնյան արգելքների դեմ պայքարին։ Մեր թիրախը պետք է դառնա ոչ թե ֆյուրերանմանը фалусоносый чатлахенфюрер/, այլ նրա՝ Մինսկում գտնվող պնակալեզը։

Լուկաշենկոյին արժանի և լավագույն պատասխանը կլինի համազգային բոյկոտը՝ ցանկացած, անգամ պաշտոնական այցերը Բելառուս։ Հայրիկը մեզ մարտահրավեր է նետել՝ ամրապնդելով իր ընդգծված պատրաստակամությունը՝ Մինսկում հայտնվող հայերին հանձնելու ալիևյան մարդասպանների ճանկը։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է սպասվում հայերին Բաքվում, եթե չգթան անգամ անխելքներին՝ ինչպես Ուելդանով-Գալուստյանին։ Արժե՞, արդյոք, բախտը փորձել ՝ ոչ պետքական արկածներ փնտրելով ոչնչով չգրավող և բոլորովին անշուք Մինսկում։

Ես չեմ կասկածում, որ Լուկաշենկոյին սպասվում է Չաուշեսկի աննախանձելի բախտը։ Բայց քանի դեռ նա իշխանության ղեկին է, պետք է ջանք չխնայել նրան մինչև վերջ վարկաբեկելու համար։ Նրա ռեժիմի հետ հարաբերությունները պետք է հասցվեն մինիմումի` հիշելով, որ գործ ունենք մեր թշնամու հանցակցի հետ, ով, հանուն ալիևյան ողորմության, պատրաստ է գրողի ծոցն ուղարկել իր մորը։ Ի՞նչ հարաբերություններ կարող ենք ունենալ հայրիկի հետ, եթե նա, առանց աչքը թարթելու, դավաճանում է Ռուսաստանին, որից ամբողջությամբ կախման մեջ է։ «Բելառուս» բառն անգամ պետք է դառնա հասարակ և ռազմական բառ ու մեզ մոտ սրտխառնոց առաջացնի։ Չարժե վախենալ բելառուս ժողովրդին ստորացնելուց։ Նա արդեն ստորացվել է ու՝ ոչ մեր կողմից, այլ նրանով, որ իշխանության ղեկին է գտնվում Լուկաշենկոյի պես այլանդակ ու խեղկատակ մեկը։

Վատ բան է քաղաքականության խոշոր խաղացողների ձեռքին մանրադրամ լինելը, ավելի վատ՝ այդ դերը խաղալ մլակների շուկայական հարաբերություններում՝ ինչպես Ալիևն ու հայրիկը։ Մեզ ի վերուստ տրված է բարձր կանգնել այդ խառնակիչների ինտրիգներից՝ հետևելով դրանց, այսպես ասած, քաղաքանությամբ, որը նրանց համար անհասանելի բարձունք է։ Կարևորը՝ չկորցնել սեփական արժանիքները, մնացածը գլուխ կգա։ Նրանք այդ ո՞վ են դարձել, որ խաղան մեր հազարամյա ժողովրդի ճակատագրի հետ։

Իսկ առայժմ կարիք կա կրկնելու վերնագրում նշված կարգախոսը՝ « Մինսկ ոտք չդնե´լ»։ Այն կարող է լավ սկզբունք լինել գործնական քայլերի դեպքում։

Ալեքսանդր ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կապված նյութեր