Փաշինյանն ասում է, որ Ուկրաինայի հարցում ՌԴ դաշնակիցը չէ, Մոսկվան էլ կասի ՀՀ դաշնակիցը չէ Ադրբեջանի դեմ պատերազմում։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը․
«Մտավախություն ունեմ, որ ռուսական կողմը կդրդի Բաքվին տարածաշրջանում հարցերը լուծել ինչպես ՌԴ-ին է ձեռնտու։ Խոսքը միջանցքի ու դրա ռուսական վերահսկողության մասին է։ Ալիևը վերջին ամիսներին այս հարցում խոսում է Ռուսաստանի շահերից։
Հայաստանին ուշքի բերելու՝ ՌԴ և Իրանի գործիքները ցավոտ են լինելու, ընդհուպ Բաքվի հարձակում։ Փաշինյանն, իր հերթին, լեգիտիմ իրավունք է տալիս ՌԴ-ին չմիջամտել Հայաստանի դեմ հնարավոր պատերազմին։ Ռուսներն իրենց անգործությունը հիմնավորում են Փաշինյանի վարքագծով։ Ասելով գուբեռնիա չենք, իշխանությունները Հայաստանը տանում են ուղիղ գուբեռնիա դառնալու ուղղությամբ»,- նշել է քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
____________________________