Երկրորդ Փյունիկյան պատերազմից հետո (մ.թ.ա. 218-209թթ.) Կարթագենը պարտվեց, ինչի արդյունքում Հռմը խաղաղության պայմանագրի համար մի շարք նախապայմաններ դրեց:
1. Ռազմածովային հզորությունը թուլացնելու համար Կարթագենը պարտավորվում էր 10 ռազմանավից ավել չունենալ:
2. Կարթագենը պարտավորվում էր պատերզմ չսկսել առանց Հռոմի թույլտվության:
3. Կարթագենը պարտավորվում էր որպես ռազմատուգանք 10 000 արծաթ վճարել առաջիկա 50 տարում (դա ահռելի գումար էր):
4. Կարթագենը զրկվում էր ահռելի տարածքներից, այդ թվում Իսպանիայից:
Կարթագենն արեց Հռոմի բոլոր նախապայմանները, քանի որ պարտությունից հետո խաղաղություն էր ուզում:
Բայց Հռոմը խաղաղություն չէր ուզում, Հռոմն ուզում էր Կարթագենը ոչնչացնել: Այդ պատճառով, երբ Կարթագենը երկրորդ Փյունիկյան պատերազմից հետո Հռոմի դրած բոլոր պայմանները կատարեց՝ Հռոմը նոր պայմաններ դրեց:
1. Կարթագենի բնակչության էվակուացիա և բնակեցում այլ վայրում:
2. Նոր ռազմատուգանքների վճարում (գումարած նախորդին):
3. Ռազմածովային ուժերի ամբողջությամբ հանձնում Հռոմին:
Քանի որ այս նախապայմաններն արդեն անիրականանալի էին, դա պատճառ հանդիսացավ, որ Հռոմը սկսի երրորդ Փյունիկյան պատերազմը (մ.թ.ա. 149-146թթ.), ինչի արդյունքում Հռոմն ավիրեց Կարթագենը, քաղաքի տարածքում էլ աղ լցրեցին, որ այդ հողերը երբեք հնարավոր չլինի վերականգնել:
Հիմա անցնենք մեզ:
Ո՞վ է հիշում, որ 2021 թվականին Հայաստանը խաղաղության համար պետք է հանձներ Քարվաճառը, Ակնան ու Քաշաթաղը («խաղաղության համար խաղաղ ձևով մենք թուրքերին ավելի մեծ տարածք, հայրենիք հանձնեցինք, քան իրենք կարողացել էին գրավել ռազմական ճանապարհով): Հանձնեցինք: Ո՞վ է հիշում, որ Հայաստանը պետք է թույլ տար ադրբեջանական զինուժին տեղաշարժվել հայկական տարածքներվ: Թույլատրեցինք: Ո՞վ է հիշում, որ խաղաղության համար Հայաստանը պետք է փակեր Դրմբոնի ոսկու արտադրամասը: Փակեցինք: Ո՞վ է հիշում, որ Հայաստանը խաղաղության համար պետք է պետնախարարի պաշտոնից հեռացներ Ռուբեն Վարդանյանին: Հեռացրեցինք: Կարող եմ շարունակել, բայց տրամաբանությունը հասկացաք՝ նախապայմանները չեն ավարտվում:
Ադրբեջանի բոլոր նախապայմանները խելոք արեցինք, իսկ ու՞ր է հիմա Արցախը: Ադրբեջանի բոլոր նախապայմաններն անելու արդյունքում նա 2023 թվականի սեպտեմբերին սկսեց Արցախի երրորդ պատերազմը, ինչի հետևանքով Արցախը վերջնական պարտվեց ու դատարկվեց:
Բայց չէ՞ որ մենք նրա բոլոր նախապայմաններն արել էինք, որ խաղաղություն տիրեր Արցախում: Չտիրեց:
Խաղաղության պայմանագրից առաջ Ադրբեջանի նախապայմանների իմաստը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի ոչնչացումը:
«Խաղաղության նախապայմաններն» ու ռազմական գործողությունները համատեղ օգտգործելով՝ Ադրբեջնը կարողացավ ոչնչացնել Արցախը: Բայց նրա նպատակն Արցախը չէ, նրա նպատակը Հայաստանի ոչնչացումն է:
Դրա համար մի կողմից «խաղաղության նախապայմաններ» է դնում, մյուս կողմից ողջ ՀՀ տարածքն անվանում Արևմտյան Ադրբեջան:
Իրականում դա «խաղաղության պայմանագիր» չէ, այլ Հայաստանի կապիտուլյացիոն պայմանագիր, որը կնքելուց առաջ Ադրբեջանը փորձում է մաքսիմում դիվիդենտներ շահել:
Մենք դատապարտված ենք, երբ մեր թշնամին ուզում է հաղթել, իսկ մենք՝ խաղաղ ապրել:
Ահա այն ամենն ինչ ուզում էի ասել Ադրբեջանի կողմից «խաղաղության նոր նախապայմանների» մասին, որոնք ենթադրում են մեր Սահմանադրության փոփոխություն:
Եթե Հայաստանը պատրաստ է «խաղաղության պայմանագրի» համար բոլոր կնճռոտ հարցերը լուծել իր զիջումների հաշվին, ապա Ադրբեջանին մնում է օգտվել այդ իրավիճակից, միաժամանակ ուժեղացնելով իր բանակը, մինչև կհասնի այնպիսի նախապայմանների, որոնք արդեն նույնիսկ՝ ամեն զիջումի պատրաստ Հայաստանն իվիճակի չի լինելու անել ու Ադբեջանը նոր ռազմական գործողություններ կսկսի՝ 1915 թվականի տարածաշրջանում հայերի ոչնչացման թուրքական ռազմավարական ծրագիրն ավարտելու համար:
Ի՞նչ անել: Ամեն գնով վերականգնել ռազմական բալանսն ու մի քանի լոկալ ռազմական հաղթանակ տանել, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ այս պահին ռազմական հաղթանակ չի կարող ունենալ։ Այդ ժամանակ իրենք կկնքեն «խաղաղության պայմանագիրը», որ ժամանակ շահեն իրենց ռազմական կարողությունները մինչև նոր պատերազմ ուժեղացնելու համար: Դե այդ ընթացքում մենք էլ մերը պետք է ուժեղացնենք:
Գոյության կռիվ է, ուրիշ ճանապարհ չկա:
Վահրամ Միրաքյան
____________________________