Կեղտոտ շահարկում է, թե Արցախում ենք ներդրում արել, դրա համար Հայաստանը չենք զարգացրել, Արցախը չկա, չկա նաև Գորիս-Կապան ճանապարհը, որը միջպետական ճանապարհ էր, արտաքին առևտրի զգալի մասն այդ ճանապարհով էր զարգանում, Ջերմուկը, Սևանը նշանառության տակ են հայտնել։ Արցախը միշտ հնարավորություն է տվել Հայաստանին տարածաշրջանում գործոն լինել, այլ հարց է, որ տարբեր պատճառներով չենք կարողացել լիարժեք կապիտալիզացնել Արցախի հնարավորությունները։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Իշխանության դիրքորշումը պարզ է, իսկ մեր հանրությունը, ընդդիմությունը, էլիտաները ի՞նչ վերաբերմունք ունեն արցախցիների հանդեպ, մեր հայրենակիցները տառապում են, նրանց պետք է աջակցեին, որ չկոտրվեին։ Արցախցիներին չպետք է դիտարկել որպես կատաղած ամբոխ, որ գալու է Նիկոլին քշի, ոչ էլ պետք է դիտարկել զանգվածների մեծացման ռեսուրս, այլ պետք է զբաղվել նրանց խնդիրներով»,- ավելացրեց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
____________________________