Հարգելի՛ հետևորդներ, սիրով տեղեկացնում ենք, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հրատարակել է «Գիտական ուսումնասիրություններ» գրքաշարի հերթական՝ 20-րդ համարը՝ Գրիգորիս եպիսկոպոս Աղուանեանցի «ՓՈԽԱՆՈՐԴԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ Ի ՎԻՃԱԿԻՆ ԳԱՆՁԱԿՈՒ»:
Անգնահատելի կարևորություն ունի հայ եկեղեցական գործիչ, Գանձակի թեմի առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոս Աղվանյանցի՝ Հյուսիսային Արցախին առնչվող ճամփորդական սույն տեղեկագիրը: Այն գրի է առել 1890-1891 թթ.՝ Գանձակի փոխանորդության ժամանակ շրջագայության ընթացքում հավաքած փաստերի հիման վրա՝ Մակար Բարխուտարյանցի «Արցախ» աշխատության լույսընծայումից դեռևս 5 տարի առաջ: Բաղկացած է երկու մասից: Առաջինը վերաբերում է Գանձակ քաղաքին, իսկ երկրորդը՝ գյուղերին: Պարունակում է պատմական, ազգագրական, վիճակագրական (օգտվել է 1886 թ. մարդահամարի տվյալներից), կրթական, տնտեսական կացությանը և այլ հարցերին առնչվող հարուստ նյութ:
Տեղկագիր-նոթագրությունը պահվում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի Զանազան հեղինակների արխիվում (38, թղթ. 44, վավ. 9, թ. 1-61): Նկատի ունենալով, որ այս վավերագիրը չափազանց արժեքավոր սկզբնաղբյուր է բռնազավթված Հյուսիսային Արցախի պատմությամբ, ազգագրությամբ, նյութական մշակույթի հուշարձաններով հետաքրքրվող անձանց համար, հրատարակում ենք ամբողջությամբ և բնագրին հարազատ, իհարկե, ուղղագրական և կետադրական որոշ ուղղումներով:
Գիրքը սիրով տրամադրելու ենք խնդրով զբաղվող բոլոր մասնագետներին:
Հրատարակվել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հովանավորությամբ:
Թվային տարբերակը շուտով հասանելի կլինի հիմնադրամի կայքէջում:
Նվիրվում է Գրիգորիս եպիսկոպոս Աղուանեանցի ծննդյան 196-ամյակին և մահվան 130-րդ տարելիցին:
Գիրքը կարող եք ներբեռնել այստեղ։
______________
📌 Հարգելի ընթերցողներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նյութերի բացարձակ մեծամասնությունը լիովին անվճար բաց է ընթերցողների լայն շրջանակի համար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք հասանելի են միայն մեր բաժանորդներին։
Բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին և ստացեք հասանելիություն կայքի բոլոր նյութերին, ինչպես նաև մեր միջոցառումներին։
Բաժանորդագրումը մեր Կենտրոնի ծրագրերը կյանքի կոչելու և հետազոտական աշխատանքներն իրականանելու միակ հնարավորությունն է։ Շնորհակալ ենք «Ոսկանապատ» ՎԿ աշխատանքը կարևորող մեր բոլոր բարեկամներին։