Ի՞նչն է խանգարում Արցախի ապաշրջափակման խնդրի լուծմանը

Եթե Հայաստանն իրապես զբաղվի Արցախի հայության ճակատագրով և այսպես կոչված Լաչինին միջանցքի հարցով, ապա Արցախի կյանքի ճանապարհը բացելու համար կգտնվեն տարբեր լուծումներ։ Այս մասին Yerevan.Today-ին տրված հարցազրույցում ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Պետք է ստիպել Ադրբեջանին, որ կատարի միջազգային  իր պարտավորությունը, բայց հիմա Ադրբեջանի վրա ճնշում չկա, ավելին, Երևանը հենց այնպես, առանց որևէ լուրջ պատճառի, ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում և ասում է՝ իրենց ներքին խնդիրն է թող իրենք զբաղվեն․․․ Սրանով Փաշինյանը պարզապես Ալիևի օրակարգն է առաջ տանում, Ալիևի թելն է թելում և սա իրականում Արցախը կորցնելու հերթական քայլն է», – նշում է Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Փաշինյանի այն խոսքը, թե իրենց խնդիրները լուծելու համար արցախահայերը պետք է ուղիղ բանակցեն Բաքվի հետ։

Հարցին, թե ինչ կարելի է սպասել, հաջորդ շաբաթ Վաշինգոտնում նախատեսվող, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց․ «Հայաստանը ներկայացված չէ այդ բանակցություններին, ներկայացված են Ադրբեջանի իշխանությունները և նրանց դրածոները Հայաստանում, հետևաբար Հայաստանը որևէ ակնկալիք այդ բանակցություններից չի կարող ունենալ»։

Մելիք-Շահնազարյանը մեկնաբանել է նաև սահմանագծման հանձնաժողովի նիստ անցկացնելու Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի մասին այսօր հայտարարեց Փաշինյանը․«Եթե սահմանազատումն անց է կացվում Բաքվի պահանջների հիման վրա, իսկ դա իրոք այդպես է, ապա դրանով հերթական զսպաշապիկն են հագցնելու հայ ժողովրդին, որպեսզի հետագայում մեզ նոր զիջումներ ու նոր կապիտուլյացիա պարտադրեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

______________

📌 Հարգելի ընթերցողներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նյութերի բացարձակ մեծամասնությունը լիովին անվճար բաց է ընթերցողների լայն շրջանակի համար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք հասանելի են միայն մեր բաժանորդներին։ 

Բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին և ստացեք հասանելիություն կայքի բոլոր նյութերին, ինչպես նաև մեր միջոցառումներին։

Բաժանորդագրումը մեր Կենտրոնի ծրագրերը կյանքի կոչելու և հետազոտական աշխատանքներն իրականանելու միակ հնարավորությունն է։ Շնորհակալ ենք «Ոսկանապատ» ՎԿ աշխատանքը կարևորող մեր բոլոր բարեկամներին։

Կապված նյութեր