Թուրքիայի զսպումը եղել և շարունակելու է մնալ հայկական պետության կարևոր գործառույթներից մեկը։ Դա առաքելության մակարդակի հասցված գործառույթ է, որը, ի դեպ, խիստ կարևոր է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Իրանի և այլ մեծ ու փոքր տերությունների համար։
Ավելին ասեմ՝ բոլոր այս երկրների ընկալման մեջ անկախ Հայաստանի գոյությունն արդարացնող հիմնական գործոնը հենց դա է՝ Թուրքիային զսպելը։ Իսկ սա նշանակում է, որ այդ գործառույթը մեր ինքնուրույնության գլխավոր երաշխիքներից մեկն է։
Եթե Հայաստանը չի կատարում Թուրքիային զսպելու իր դերը, ինքն անպետք է դառնում գերտերությունների և ընդհանրապես՝ միջազգային քաղաքական իրական գործընթացների համար։ Եվ սա մի իրողություն է, որը չի կարելի հաշվի չառնել, առավել ևս՝ չհասկանալ։
Բայց արի ու տես, որ առաջին քայլը, որն արեց Նիկոլի իշխանությունը, մեր այդ կարևոր դերակատարությունից հրաժարվելն էր։ Պաշտոնական Երևանը լռեց անգամ այն ժամանակ, երբ Թուրքիայի արտաքին և պաշտպանության նախարարները դեռև 2020թ. սկզբին իրենց երկիրը հռչակեցին հայ-ադրբեջանական հակամարտության կողմ։ Իսկ հետո եղավ պատերազմը, ցավալի պարտությունն ու այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը»։ Ամբողջ այս ընթացքում Հայաստանը ոչ միայն չէր զսպում Թուրքիային, այլև հակառակը՝ հրավիրում էր նրան Հարավային Կովկաս և ամրացնում թշնամում դիրքը մեր տարածաշրջանում։
Արդյունքներն էլ այն են, ինչ տեսնում եք։ Առավել մանարամսն՝ տեսանյութի մեջ։
______________
📌 Հարգելի ընթերցողներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նյութերի բացարձակ մեծամասնությունը լիովին անվճար բաց է ընթերցողների լայն շրջանակի համար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք հասանելի են միայն մեր բաժանորդներին։
Բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին և ստացեք հասանելիություն կայքի բոլոր նյութերին, ինչպես նաև մեր միջոցառումներին։
Բաժանորդագրումը մեր Կենտրոնի ծրագրերը կյանքի կոչելու և հետազոտական աշխատանքներն իրականանելու միակ հնարավորությունն է։ Շնորհակալ ենք «Ոսկանապատ» ՎԿ աշխատանքը կարևորող մեր բոլոր բարեկամներին։