«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի հարցազրույցը Yerkir.am-ին։
-Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, Ն. Փաշինյանը փորձում է խաղաղություն ակնկալելմի երկրից, որի բռնապետը սպառնում է Հայաստանին նոր պատերազմով։ Արդյո՞քմենք ապրում ենք խաղաղության դարաշրջանում, և սա՞ է Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը։
-Հայտնի ճշմարտությունն այն է, որ խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են։ Ունե՞ն, արդյոք, օրվա իշխանությունները թշնամուն խաղաղություն պարտադրելու կարողություն։ Ցավոք՝ ո՛չ։ Մինչ 2018-ի հեղաշրջումը մենք ունեինք նման ռեսուրս։ Հիմա այլևս չունենք։ Հետևաբար, Փաշինյանի՝ խաղաղության դարաշրջանի մասին բոլոր խոսքերը ոչ այլ ինչ են, քան սովորական դատարկախոսություն։ Միակ բանը, որի մասին այսօր պետք էմտածի հայ ժողովուրդն ու հայկական պետությունը, դա մեր կարողություններիվերականգնումն է։ Կունենանք ազգային իշխանություն, ներքին միասնականություն, ուժեղ տնտեսություն և ուժեղ բանակ, կունենանք նաև խաղաղություն։
– Փաշինյանը այդպես էլ չի ցանկանում դիմել ՀԱՊԿ-ին. չդիմեց 2021 թ. մայիսի 12-ին, երբ թշնամին ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, չդիմեց նույն տարվա նոյեմբերի 16-ին, չդիմեց 2022 թ. հունվարի 11-ին։ Փաստորեն, փողոցից եկած իշխանությունը թյուրքական ագրեսիայի պայմաններում համառորեն չի դիմում ՀԱՊԿ-ին: Ձեր կարծիքով՝ ՀՀ-ից ՀԱՊԿ կդիմեն միայն սեփական իշխանությունը պահելունպատակո՞վ, քանզի Փաշինյանի շրջապատում լավ են գիտակցում, որ ինչ ուղիով եկելեն իշխանության, այնպես էլ հեռանալու են։
-Մինչ ՀԱՊԿ-ին դիմելը՝ հայկական պետությունը նախ ինքը պետք է փորձեր կանգնեցնել դեպի երկրի խորքերն առաջ եկող թշնամուն։ Որպես պետություն՝ նույն 2021-ի մայիսինմենք մեր անելիքը չենք արել։ Դրա համար էլ Ալիևը այսօր ծաղրում է մեզ՝ ասելով, որ իրենց զորքերն այնքան են առաջ եկել, քանի դեռ ճանապարհին հայ զինվոր չեն հանդիպել։ Հայաստանի իշխանությունները, Արցախի տարածքները թշնամուն հանձնելուց բացի, անպաշտպան են թողել նաև ՀՀ տարածքները։ Նրանք ոչինչ չեն արել մեր երկիրը պաշտպանելու համար, և հենց դրանով է բացատրվում ՀԱՊԿ անդամ երկրներին չդիմելու փաստը։
Ինչ վերաբերում է սեփական իշխանությունը պահելու նպատակով ՀԱՊԿ-ին դիմելու՝ Փաշինյանի հավանական քայլին, ապա, եթե անկեղծ, ես նման սցենար չեմ բացառում։ Փաշինյանն ամեն ինչի ընդունակ անձնավորություն է, և մենք մեկ անգամ չէ, որ համոզվել ենք դրանում։ Բայց այդ պարագայում, մինչ ՀԱՊԿ-ին դիմելը, նա ստիպված կլինի այլարտաքին ուժերի դիմել։ Նրանց, ովքեր ի վիճակի կլինեն Հայաստանում կրակել հայժողովրդի վրա։ Եվ միայն այդ դեպքում Փաշինյանը կկարողանա ասել, թե Հայաստանի ներքին կայունությանն ու անվտանգությանը արտաքին սպառնալիք կա, հետևաբար, անհրաժեշտ է ՀԱՊԿ աջակցությունը։ Կասեք՝ անհավանական սցենա՞ր է։ Իհարկե՝ ոչ։ Ես արդեն ասացի՝ նա ամեն ինչի ընդունակ անձնավորություն է։
– Ադրբեջանը շարունակում է շարժվել մեկօրյա պատերազմների տրամաբանությամբ, Թուրքիան էլ իր անվերապահ աջակցությունն է հայտնում կրտսեր եղբորը։ Այս ամենիֆոնին` Մոսկվայում սպասվում է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջինհանդիպումը։ Այս համատեքստում` Հայաստանը ի՞նչ կարող է ակնկալել սպասվողհանդիպումից։
-Ցավոք, դժվարանում եմ պատասխանել այս հարցին։ Նման դեպքերում ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է հասկանալ «Հայաստան» անվան տակ։ Որովհետև ՀՀ փաստացիիշխանությունների և հայ ժողովրդի ու մեր պետական շահը շատ տարբեր բաներ են։Ակնհայտ է՝ Փաշինյանի կառավարությունն ակնկալում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում և այլն։ Դրա համար նրանքպատրաստ են վճարել ցանկացած գին՝ ընդհուպ մինչև Հայոց ցեղասպանությանհարցի իսպառ մոռացում։ Մինչդեռ մեր ժողովրդի և պետության շահերը միանգամայն այլ են։ Դրա համար կարող եմ ասել, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ իշխանությունների ակնկալիքները շատ շուտով կյանքի կկոչվեն, իսկ իրական Հայաստանի, այն է՝ մեր ժողովրդի՝ ոչ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի շարունակվող ագրեսիային ու դրա թուրքական աջակցությանը, ապա հավատացնում եմ, որ դա շատ քիչ է մտահոգում Փաշինյանի կառավարությանը, զուտ այնքանով, որքանով դա կարող է ներքին ցնցումների պատճառ դառնալ։ Իսկ հետպատերազմյան ողջ շրջանը ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանականդաշինքը չի հատում այն սահմանը, որը կարող է լուրջ սպառնալիք դառնալ Փաշինյանիիշխանության համար։ Նրանք դանդաղ իրենց գործն են անում, և քանի դեռ Հայաստանում շարունակում է իշխել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, շտապելու որևէ առիթ չունեն։
– Թվում էր` Արցախն է հայ ժողովրդի «կարմիր գիծը», և Հայաստանի այն ղեկավարը, որը կփորձի հատել այդ «կարմիր գիծը», կարժանանա ժողովրդի պարսավանքին ևկհեռացվի: Պարզվեց՝ ո՛չ, ավելին՝ հիմա էլ այդ անձնավորությունն ամեն ջանք ուեռանդ գործադրում է` փորձելով իրականացնել թուրք-ադրբեջանական տանդեմիծրագրերը։ Ըստ Ձեզ` որո՞նք են հայ-թուրքական հարաբերություններում՝ մի կողմիցհայ ժողովրդի, մյուս կողմից՝ այս իշխանության «կարմիր գծերը»։ Եվ այդ գծիհատման դեպքում հայ ժողովուրդն ինչպիսի՞ խնդիրների առջև կկանգնի։
-Արդեն չգիտեմ։ Իմ խորին համոզմամբ՝ բոլոր գծերը վաղուց հատված են։ Ինչո՞ւ է մերժողովուրդը շարունակում հանդուրժել իր իսկ պետության ու անկախությանոչնչացման պրոցեսը, դժվար է ասել։ Պատճառները, թերևս, շատ են՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ։ Բայց, ամենակարևորը, կարծում եմ, սեփական արժեքներից հեռանալն է։ Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը մեր պարտության վերջին ակտն էր։ Ցավոք, մինչ այդ մենք արդեն իսկ պարտվել էինք բազում տեսանելի և անտեսանելի ճակատներում։