2020թ. պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և արցախյան խնդրի լուծման երկու նոր հարթակ է ձևավորվել՝ Մոսկվայում և Բրյուսելում։ Դրանցից առաջինը՝ Մոսկվան, որպես ինքնուրույն միջնորդ քաղաքական ասպարեզ է եկել պատերազմի վերջին օրերին։ Ավելին, հենց Ռուսաստանի միջնորդությամբ է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադար կնքվել, որից հետո պաշտոնական Մոսկվան ստանձնել է ոչ միայն միջնորդի, այլև Արցախում անվտանգության ապահովման երաշխավորի դեր։ Իհարկե, ռուսական կողմը նախկինում էլ է հանդես եկել ինքնուրույն նախաձեռնություններով և անգամ շատ մոտ եղել որոշ լուծումներ ունենալուն, բայց վերջին հաշվով բոլոր այդ ջանքերը մշտապես համադրվել և համատեղվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում մշակված մոտեցումներին և նույնիսկ մաս կազմել դրանց։
Բրյուսելը որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նոր հարթակ հետպատերազմյան շրջանում առաջին անգամ ի հայտ է եկել 2021թ. դեկտեմբերին, երբ ԵԽ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Ալիևի ու Փաշինյանի հանդիպումը։ Դրանից հետո՝ 2022-ի ապրիլի 6-ին և մայիսի 22-ին տեղի են ունեցել ևս երկու եռակողմ հանդիպումներ՝ ԵԽ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։ Բացի այդ, եվրոպական կողմի միջնորդությամբ տեղի են ունեցել նաև Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիմումներ, ինչպես նաև երկրների ղեկավարների երկու հանդիպում՝այս անգամ արդեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։
Արդեն բաժանորդագրվա՞ծ եք` խնդրում ենք մուտք գործել։