Voskanapat.info-ի և նրա գաղափարախոսության մասին

Voskanapat.info-ի և նրա գաղափարախոսության մասին

Թերևս այս տեքստը գրվում է մեկուկես տարի ուշացումով, քանի որ ավելի ճիշտ կլիներ այն գրել կայքի գործարկման առաջին օրերին: Մյուս կողմից փաստն այն է, որ մինչև հիմա դրա անհրաժեշտությունը չի եղել: Սակայն վերջերս հնարավոր է, որ Ոսկանապատի ժողովրդականության աճով պայմանավորված, մեր ընթերցողների շրջանում հարցեր են ծագում, որոնց անհրաժեշտ է պատասխան տալ: Իհարկե կարող ենք անտեսել կայքի աշխատանքի հետ կապված այլընտրանքային կարծիքները, հատկապես, որ դրանք գալիս են կայքի փոքրաթիվ օգտատերերից, սակայն մեր ընթերցողների հանդեպ հարգանքը՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից ու նախասիրություններից, ինձ ստիպում է տալ այս ընդհանրական պատասխանը:

Voskanapat.info-ն մասնավոր սեփականություն է և արտացոլում է իմ սեփական հայացքները՝ անկախ այն բանից դրանք դուր են գալիս ինչ-որ մեկին, թե ոչ: Բայց ժամանակի ընթացքում Ոսկանապատը ձեռք է բերել մեծ թվով ընկերներ ու հետևորդներ, որոնցից ոմանք խմբագրության աշխատակիցների ու ինձ հետ հավասար հնարավորություն ունեն միջամտել կայքի աշխատանքին: Ասել, որ այս հանգամանքն ուրախացնում է ինձ, նշանակում է ոչինչ չասել: Ես շատ ուրախ եմ, որ Ոսկանապատն ինձ օգնեց ձեռք բերել նման տպավորիչ թվով ընկերներ Ղազախստանից մինչև Կալիֆորնիա, անսահման երջանիկ եմ, որ Ոսկանապատի շուրջը հավաքվել են բարձր բարոյականություն ունեցող և իմ քաղաքական համոզմունքները կիսող մարդիկ:

Համահայկական խնդիրներում իմ մոտեցումների ու քաղաքական հայացքների մասին էլ հենց ուզում եմ խոսել: Միաժամանակ ցանկանում եմ զգուշացնել, որ տվյալ գրառումն իր բնույթով բանավիճային չէ, ես չեմ խորհրդակցում, այլ փաստում եմ իրողությունները: Իսկ առարկությունները, անկախ այն բանից, թե որտեղից են գալիս, անիմաստ են: Ես ունեմ բավականաչափ կյանքի փորձ և քաղաքական փորձառություն, որպեսզի մաքուր խղճով ինձ թույլ տամ ապրել սեփական կանոններով:

Միաժամանակ ուզում եմ նշել, որ Ոսկանապատի էջերին հայտնված գրառումների ուշադիր ընթերցանությունը շատ է օգնում իմ աշխատանքին: Ցանկացած գաղափար ընկալում եմ, եթե այն չի հակասում կյանքի և քաղաքական իմ կանոններին: Երբեք ամոթաբեր չեմ համարել ուրիշի կարծիքին հետևելը: Միաժամանակ երբեք չեմ փոխել այն ընթացքը, որն ընտրել եմ շուրջ երեք տասնամյակ առաջ: Ընթացքի մեջ հնարավոր է ցանկացած շեղում, սակայն լքել այն ես չեմ պատրաստվում:

Չեմ համարում, որ Ոսկանապատի էջերին անհրաժեշտ է քննադատել Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին: Իհակե դա չի նշանակում, որ Հայաստանում և ԼՂՀ-ում խնդիրներ չկան: Դրանք անշուշտ կան, և ես հարգանքով եմ վերաբերվում նրանց, ովքեր անկեղծ են իշխանության հանդեպ ու փորձում են ազդել նրա վրա կառուցողական քննադատության միջոցով: Ամենևին չեմ ընդունում Հայաստանի և ԼՂՀ-ի ղեկավարության հասցեին անզուսպ մեղադրանքները, ինչպես նաև իբր այդ բորբոքված ՙպայքարում՚ կեղծ, խուճապային լուրերի տարածումը: Դա անարդյունավետ քաղաքականություն է, որն առաջին հերթին վնասում է հայկական պետություններին: Սա, հիմք ընդունելով, հայտարարում եմ՝ Ոսկանապատը երբեք տեղի չի տա այն մարդկանց հորդորներին, ակնարկներին, առաջարկներին, կոչերին և սպառնալիքներին, որոնք մեզանից կպահանջեն հայկական պետականությունների թուլացմանն ուղղված գործողություններ: Դա չի կարող տեղի ունենալ որևէ պարագայում: Չկա որևէ ուժ, որ մեզ կստիպի շեղվել մեր ուղուց: Գաղափարների համար պայքարը չպետք է վերածվի Հայրենիքի դեմ հանցավոր պայքարի, ով էլ որ լինի հայկական պետությունների իշխանության ղեկին:

Ոսկանապատը չի զբաղվում նաև հայկական պետությունների ներքին քաղաքականությամբ, թեև կրկնվում եմ, ցանկացած կառուցողական ընդդիմություն օգտակար եմ համարում մեր պետությունների համար: Բայց մեր խնդիրը տեսնում ենք այլ հարթությունում: Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն թշնամիներ ունեն: Գաղտնիք չէ նաև, որ մեր թշնամիները, լինեն նրանք Բաքվում, Անկարայում, թե մեկ ուրիշ տեղ, ուշադրությամբ հետևում են հայկական լրատվությանը, փորձում են գտնել մեր խոցելի տեղերը: Առավել ևս գաղտնիք չէ, որ նրանք կեղտոտ պայքար են մղում հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի դեմ, ջանում են բացասաբար ազդել մեր ժողովրդի բարի համբավի վրա: Չհասկանալ, որ սա սպառնալիք է մեր ժողովրդի ազգային անվտանգությանը, արդարացում չէ հայ ժողովրդի ու հայկական պետությունների հասցեին ուղղված ավելորդ ու երբեմն էլ քինոտ ՙքննադատության՚ համար: Ոսկանապատն այդ մարդկանց հետ ճանապարհ չունի անցնելու:

Արտահայտեմ տարօրինակ մի միտք: Հայաստանի բնակչությունը, հաշվի առնելով այն ցնցումները, որոնց միջով անցել ու անցնում են մեր պետությունները, այսօր ապրում է շատ ավելի լավ, քան պետք է լիներ տրամաբանորեն: Մենք տեսանք աղետալի երկրաշարժ, որն անօթևան թողեց հսկայական թվով մարդկանց, չորս հարյուր հազար փախստականների ներհոսք, պատերազմ, որր չշրջանցեց նաև մեր ճակատագրերն ու տները: Վերջապես մենք զգացինք տնտեսական ձևաչափի փոփախություն, որը թերևս ամենացավագին երևույթն էր մեր պետության պատմության մեջ: Մենք ապրում ենք շրջափակման և մշտական մարտական պատրաստականության պայմաններում: Աշխարհում շա՞տ են պետությունները, որ կարող են գոյատևել նման ծայրահեղ պայմաններում: Եվ ոչ միայն գոյատևել, այլ նաև հետևողականորեն զարգանալ. ինչը կարող է հաստատել ցանկացած անկողմնակալ մարդ: Մի բան, որ հաստատում են նաև միջազգային կազմակերպությունները:

Դիմենք մեր ավագ սերնդին, հարցնենք, թե նրանք ինչպե՞ս էին ապրում Հայրենական պատերազմից հետո, ինչպե՞ս էին ապրում 1961 թվականին: Համեմատենք մեր կյանքն այն ժամանակ ու այսօր, չմոռանալով ճշտել, որ այն ժամանակ Հայաստանի տրամադության տակ էին ԽՍՀՄ-ի ընդերքի հսկայական հարստությունները: Ցանկացած ազնիվ պատասխան կլինի միանշանակ. 2010 թվականի և 1961 թվականի Հայաստանի, նաև 1980-ականների Հայաստանի միջև հսկայական տարբերություն կա: Կրկնեմ՝ մենք ապրում ենք շատ ավելի լավ, քան պետք է ապրեինք: Բայց մեծացել են մեր պահանջները կյանքի նկատմամբ, և մեր դժբախտությունների մեծ մասը հենց դրանից է: Մենք ուզում ենք ամեն ինչ միանգամից ու հիմա: Սակայն այդպես չի լինում: Հայաստանի զարգացումը խթանելու համար անհրաժեշտ է աշխատել ու ստեղծագործել ի շահ Հայաստանի, այլ ոչ թե զբաղվել նրա ՙքննադատությամբ՚: Եվ սոցիալական անհավասարության, կոռուպցիայի և այլնի հետ կապված հղումներն ու ՙհիմնավորումները՚ անտարբերության և քինոտ ՙքննադատության՚ համար չեն կարող ծառայել որպես արդարացում: Մեր երկիրը, ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, բազմաթիվ թերություններ ունի, շատ ավելի շատ, քան կցանկանայինք, սակայն ամեն ինչ այդքան վատ չէ, որքան ներկայացնում են բարոյական դասալիքները:

Մենք կտրականապես մերժում ենք նաև հայ ժողովրդին ըստ ծննդավայրի սահմանազատելու փորձերը, որ խրախուսվում է որոշակի շրջանակներում, և նման հավակնությունները մեր ժողովրդի ամբողջականության համար համարում ենք հանցավոր: Շա՞տ են արդյոք այն հայերը, որոնք կարող ենք ասել, թե ովքեր են եղել իրենց նախնիները յոթ սերունդ այն կողմ: Մինչդեռ հենց այդ սահմանն է գծել ժողովրդական իմաստությունը՝ ազգակցական հարաբերությունները դադարեցնելու և ազգի վերարտադրությունը շարունակելու համար: Դարեր շարունակ ստիպված ենք եղել լքել հարազատ օջախը՝ տեղափոխվելով նոր բնակավայր: Սակայն դա արվել է միայն Հայկական Բարձրավանդակի տարածքում: Մենք բոլորս հայ ենք, և հենց սրանով պետք է ավարտվեն ծննդավայրի մասին բոլոր խոսակցությունները: Եվ եթե մեկն այլ կերպ է մտածում, ապա նա Ոսկանապատում անելիք չունի:

Մեր ճանապարհները չեն կարող հատվել այն մարդկանց հետ, որոնց հարձակումների ու կշտամբանքի թիրախում մեր պետությունների սրբության սրբոց Հայկական Ազգային Բանակն է: Մեր բանակը մեր եղբայներն ու երեխաներն են, և այն վարկաբեկելու ցանկացած փորձ պետք է վճռականորեն կանխվի, այդ թվում նաև Ոսկանապատի կողմից: Մեր բանակը մեր պետությունների անվտանգության երաշխիքն է, մեր ժողովրդի խաղաղ զարգացման գրավականը: Եվ թող անիծված լինի նա, որ իր գործողություններով ձգտում է վարկաբեկել մեր երեխաներին: Հիշեցնենք նաև, որ հենց մեր բանակի շնորհիվ է, որ այդ ՙքննադատները՚ այսօր հնարավորություն ունեն ապրել Հայաստանում կամ այցելել Հայրենիք, հենց մեր Բանակն է հնարավորություն տալիս նրանց խաղաղ պայմաններում զբաղվել քաղաքականությամբ կամ դրա շուրջ սոփեստությամբ:

Ոսկանապատը անկախ պորտալ է: Մենք ինքներս ենք որոշում մեր աշխատանքը, ընտրում մեր թիրախները, գտնում դրանց խոցելի տեղերը… Այդ թիրախները հիմնականում մեր Հայրենիքի տարածքում են, սակայն օտար պետություններում: Եվ հենց նրանց հետ է իր ուժերի ու հնարավորությունների սահմաններում պայքարում Ոսկանապատը:

Ոսկանապատի անկախության հիմքում նրա բարեկամներն են, ընդհանուր նվիրվածությունը հայ ժողովրդի շահերին, և մեր անվերապահ սերը հայերնի հողի նկատմամբ: Ոսկանապատի անկախությունը հիմնված է մեր գաղափարախոսության վրա, որն ամբողջությամբ ուղղված է դեպի հայ ժողովրդի լուսավոր ու անվտանգ ապագան:

Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար

 

24.04.2018 Ալիևը մեկնում է Թուրքիա Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը 23.04.2018 ԵԱՀԿ Մինսկի Խումբը կոչ է անում ծանր զինտեխնիկան առաջնագծից հեռու պահել Արցախի նախագահը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակ Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել Միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի Բաքվին զսպելու և առաջնագծից զինտեխնիկան հետ քաշելու ուղղությամբ. Նալբանդյան Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել ՊԲ-ն առաջնագծում ադրբեջանական ուժերի և միջոցների կուտակումների մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել Արցախի արտգործնախարարը հանդիպել է Աբխազիայի գործընկերոջ հետ ՊՆ-ն խստորեն դատապարտում է խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից հավաքին մասնակցությունը Դամասկոսում հրթիռակոծման հետևանքով սիրիահայ է մահացել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը զգաստության կոչ է արել Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 21.04.2018 Ինչպես սահմանված է ժանրի կանոններով… Ադրբեջանում կախվել է Արցախի հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի ևս մեկ մասնակից Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ 20.04.2018 Բելառուսի նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի դեսպանի հետ Գարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում արտերկրի գործընկերներից Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով Բակո Սահակյանն ընդունել է բասկետբոլի Ա լիգայի առաջնությունում հաղթած «Արցախ» թիմին Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից. Hürriyet Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Հայաստանին հասնելու նոր հաջողությունների. Նազարբաևի ուղերձը Սերժ Սարգսյանին ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման հեռանկարով 19.04.2018 ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել ՀՀ նախագահի հրամանագրերով երեք նախարարներ են նշանակվել Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի օգնականների է նշանակել Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Թուրքիայում յոթերորդ անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը 18.04.2018 Էրդողանը նախագահական ընտրություններում կին մրցակից կունենա. Աքշեները կառաջադրի իր թեկնածությունը Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարար Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ նորանշանակ փոխվարչապետներին Ռոբերտ Քոչարյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին և շնորհավորել նրան Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Ադրբեջանի Միլլի մեջլիսում տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան