Подпишитесь на наш канал в Telegram

ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի կապակցությամբ:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Ադրբեջանի կողմից շահարկման շարունակական փորձերի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը՝

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թ.՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, և նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն։ Դրանով էր պայմանավորված բոլոր չորս բանաձևերի կարևորագույն պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն այդպես էլ չիրականացվեցին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես մերժեց ռազմական գործողությունները դադարեցնելու պարտավորությունների առնչությունն իր նկատմամբ, միևնույն ժամանակ` պնդելով ռազմական անվտանգությունը խաթարող միակողմանի՝ Արցախի կողմից զիջումների վրա։ Բանաձևերի ընդունումից հետո անգամ Ադրբեջանը բազմիցս տապալել է հրադադարի մասին պայմանավորվածությունները, ինչի մասին հստակ նշված է 884 բանաձևում, և մերժել է հրադադարի հաստատման կամ դրա երկարաձգման վերաբերյալ առաջարկները։

Ավելին, Ադրբեջանը չիրականացրեց ոչ միայն բանաձևերի կարևորագույն՝ կրակի, ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցման մասին պահանջը, այլև բոլոր մնացյալը՝ խուսափել ցանկացած գործողություններից, որոնք խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը (822, 853 բանաձևեր), շարունակել բանակցությունները կողմերի միջև ուղիղ շփումների միջոցով (853 բանաձև), վերականգնել տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերը տարածաշրջանում (853 բանաձև), ապահովել միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը (822, 853, 874 բանաձևեր)։

Ադրբեջանը նույնչափ ընտրողական մոտեցում է ցուցաբերում նաև «822 և 853 բանաձևերի իրականացման անհետաձգելի միջոցառումների նորացված ժամանակացույցի» վերաբերյալ, որը համաձայնեցվել և կողմերին է առաջարկվել ԵԱՀԽ Մինսկի խմբի կողմից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 բանաձևով սատարվող տվյալ առաջարկության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ որպես հակամարտության երեք կողմերից մեկը ճանաչելու մասին դրույթը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի նկատմամբ Ադրբեջանի իրական, այլ ոչ հռչակվող մոտեցման բնորոշ օրինակ է 1993 թ. մայիսին ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի իտալական նախագահության՝ հակամարտող կողմերին ուղղված դիմումի հետ կապված դրվագը, որով առաջարկվում էր հաստատել 1993 թ․ ապրիլի 30-ին ընդունված 822 բանաձևն իրականացնելու պատրաստակամությունը։ Չնայած Ադրբեջանն այդ բանաձևի ընդունման նախաձեռնողն էր, այնուամենայնիվ, անպատասխան թողեց իտալական նախագահության հայցը։

Իր բոլոր գործողություններով Բաքուն ցուցադրում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը դիտարկում է ոչ թե որպես պատերազմը դադարեցնելու միջոց, այլ ռազմական առավելության հասնելու գործիք։

Ադրբեջանի կողմից բանաձևերի սաբոտաժն այնքան արժեզրկեց դրանք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարեց ընդունել նոր բանաձևեր, իսկ միջնորդները հարկադրված էին այլ քաղաքական-իրավական հիմք փնտրել կրակի դադարեցման համար։ Որպես այդպիսին դարձան Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ․ ապրիլի 15-ի հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների՝ 1994 թ․ մայիսի 5-8 ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը, որոնք և, ի վերջո, ուղի հարթեցին 1994 թ․ մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանագրի կնքման համար։ Անհրաժեշտ է ընդգծել, որ տվյալ պայմանագրի շրջանակներում բոլոր կողմերը հրապարակայնորեն հաստատեցին հրադադարի գծի կոորդինատները՝ այդպիսով սահմանելով status quo post bellum։ 2016 թ․ ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի գծի խախտումը լուրջ մարտահրավեր է դարձել հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացի համար։ 1994 թ. մայիսի դրությամբ գործող հրադադարի գծի կոնֆիգուրացիայի վերականգնումը տարածաշրջանում խաղաղության պահպանման անհրաժեշտ գործոն է և զսպման արդյունավետ միջոց:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի փորձերը՝ ներկայացնել իր իսկ կողմից տապալված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ որպես պարտադիր ուժ կրող, զուրկ են որևէ իրավական փաստարկներից և հետապնդում են բանակցային գործընթացին հակասող քողարկված նպատակներ։

Ո՛չ մինչ բանաձևերի ընդունումը, ո՛չ դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի դիտարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը՝ ձեռնպահ մնալով ուղիղ միջնորդական նախաձեռնություններից՝ հօգուտ ԵԱՀԽ/ԵԱՀԿ ջանքերի, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձևերում։ Դրան է մատնանշում նաև այն փաստը, որ 1994 թ․ մայիսի 12-ին Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին եռակողմ անժամկետ պայմանագրի կնքումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը։

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհուրդը կարող է ընդունել ինչպես որոշումներ, այնպես էլ հանձնարարականներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթերի իրավական ուժին վերաբերող հարցերի քննման ընթացքում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հանգել է այն եզրակացության, որ Անվտանգության խորհրդի որոշումները պարտադիր են պետությունների կողմից իրագործման համար, մինչդեռ հանձնարարականները՝ ոչ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը կրում են խորհրդատվական բնույթ և պարտադիր իրագործման ենթակա չեն։

Եթե Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն իրապես դիտարկեր որպես պարտադիր և դրանց վերաբերյալ իր դիրքորոշման մեջ ելներ վերջնական խաղաղության հասնելու շահերից, ապա կիրականացներ բանաձևերի պահանջներն ու կոչերը, որոնք մեծամասամբ վերաբերում են Բաքվին։

Ընդհակառակը, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ադրբեջանական իշխանությունների նպատակաուղղված քաղաքականությունը, Բաքվի հրաժարումը՝ կյանքի կոչել վստահության ամրապնդման և լարվածության նվազեցման միջոցառումները, հայերի նկատմամբ այլատյացության և ատելության քարոզչությունը, Արցախի հետ ուղիղ բանակցություններից հրաժարումը, նրան ամեն կերպ մեկուսացնելու ձգտումը՝ ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչների կողմից Արցախ այցելությունները խոչընդոտելու միջոցով, հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի տառին և ոգուն։

Ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող շարունակական սպառնալիքների և, մասնավորապես, ռազմական ղեկավարության հայտարարությունների ֆոնին՝ այն մասին, որ հարձակման վերաբերյալ հրամանն ընդունվելու է «ամենահարմար պահին՝ հաշվի առնելով միջազգային քաղաքական իրադրությունը», ակնհայտ է դառնում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության։

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան