Подпишитесь на наш канал в Telegram

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները

Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Մնացականյանին՝ Գերմանիայի ԱԳ նախարար Մաասը նշեց, որ այս այցը լավ առիթ է անձամբ ծանոթանալու և երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ քննարկումներ ունենալու, ինչպես նաև նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է հագեցած և լայն օրակարգ, երկու երկրները համագործակցում են բազմաթիվ ուղղություններով և տարբեր միջազգային հարցերի առնչությամբ ունեն համահունչ դիրքորոշումներ ու փոխըմբռնում։ «Պատահական չէ, որ Գերմանիան ԵՄ առաջին երկիրն է, ուր ես պաշտոնական այց եմ կատարում իմ ներկա կարգավիճակում․ դա ինքնին խոսուն փաստ է և լավագույնս է բնորոշում մեր գործընկերությունը»,- ընդգծեց նախարար Մնացականյանը։

ՀՀ ԱԳ նախարարը իր գերմանացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական և սոցիալական ոլորտներում հավասարության և արդարության երաշխավորմանը, կոռուպցիայի դեմ աներեր պայքարին։

Զրուցակիցները կարևորեցին թավշյա հեղափոխությանը զուգորդած իրադարձությունների խաղաղ բնույթը և զսպվածությունը՝ ընդգծելով Հայաստանում ժողովրդավարության և պետական հաստատությունների հասունությունը: Գերմանիայի ԱԳ նախարարը նշեց, որ հայաստանյան իրադարձությունները քաղաքական խաղաղ փոփոխությունների ակնառու օրինակ են հանդիսանում։

Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի ժողովրդին անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օժանդակության համար, ինչը կարևոր դեր է ունեցել Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և երկրի զարգացման գործում։

Նախարարներ Մնացականյանը և Մաասը գոհունակությամբ արձանագրեցին, որ հայ-գերմանական կապերը դինամիկ զարգանում են, այդ համատեքստում անդրադարձ կատարվեց այս տարի նախատեսված բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցին։

Բանակցությունների օրակարգում էին մշակութային և գիտակրթական բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ քայլերը։ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի ստեղծագործ և նորարար կրթության օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ ոլորտում կիրառվող փորձը և արձանագրված ձեռքբերումները։ ԱԳ նախարարը նաև բարձր գնահատեց Հայաստանում Գյոթեի կենտրոնի գործունեությունը՝ հույս հայտնելով, որ այն ապագայում կընդլայնի իր գործունեությունը։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Այս առնչությամբ նախարարը բարձր գնահատեց գերմանական միջազգային համագործակցության գործակալությունների` GIZ-ի և KFW-ի գործունեությունը Հայաստանում: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵՄ երկրների շարքում Գերմանիան ավանդաբար հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործընկերներից մեկը, որն ակտիվորեն ներկայացված է հայաստանյան տնտեսության մեջ: Երկկողմ տնտեսական փոխգործակցության համատեքստում ընդգծվեց «Քրոնիմեթ», «Սիմենս» և այլ ընկերությունների գործունեությունը Հայաստանում։

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ նշելով, որ հանդիսանալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր հանգրվան, այն միաժամանակ համագործակցության նոր հեռանկարներ է բացում նաև ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ ԵՄ մյուս անդամ երկրների պես Գերմանիան ևս շուտով կվավերացնի համաձայնագիրը։

Զոհրաբ Մնացականյանը և Հայկո Մաասը կարևորեցին Եվրոպական Միություն-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության հաստատումը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը կարող է ամուր և հուսալի կապող օղակ դառնալ վերոհիշյալ երկու բազմակողմ հարթակների միջև:

Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը կարևորեց վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ ընդգծելով այդ ուղղությամբ առաջ գնալու անհրաժեշտությունը ժողովուրդների միջև կապերը խրախուսելու տեսանկյունից:

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են առաջնահերթություններ: Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարար Մնացականյանը կարևորեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը՝ այդ համատեքստում ընդգծելով, որ եվրոպական գործընկերները պետք է աչալուրջ լինեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը խաթարող բոլոր գործողությունների, ներառյալ սպառազինությունների մրցավազքը խթանող քայլերի նկատմամբ։

Այս համատեքստում նախարար Մաասը վերահաստատեց Գերմանիայի անվերապահ աջակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ կարևորելով հիմնախնդրի բացառապես խաղաղ և քաղաքական կարգավորումը:

Հանդիպման օրակարգում էին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրները՝ մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները:

Հանդիպումից առաջ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները ծանոթացան հայ-գերմանական հարաբերությունների վերաբերյալ պատմական փաստաթղթերին, որոնց շարքում էին նաև Հայաստանի առաջին Հանրապետության և Գերմանիայի միջև կապերին վերաբերող հարյուրամյա վաղեմության վկայագրեր։

Բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան