Подпишитесь на наш канал в Telegram

Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ֆաթալիևա Սևինջի հայտարարությանը Հայաստանում ընտրությունների հետ կապված: Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից իր ելույթում նշել է, որ այս վեհաժողովում հանդես է գալիս որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար և այս ընթացքում իր ելույթներից ոչ մեկը նվիրված չի եղել Ադրբեջանին։

«Սակայն երեկ մեր ադրբեջանցի գործընկերներից մեկը մի միտք արտահայտեց, որին չեմ կարող չարձագանքել։ Տիկին Ֆաթալիևան այնքան ոգևորված էր ներկայացնում Ադրբեջանում ընտրությունները և այնքան էր ջանում արժանանալու իր իշխանությունների գովեստին, որը ասաց հետևյալը, մեջբերում եմ. «Մենք անգամ չենք քննարկում Հայաստանում ընտրությունները, նրանք համարվել են թափանցիկ և ժողովրդավարական, բայց որոշ ժամանակ անց հայ ժողովուրդը ոտքի ելավ այսպես կոչված «լեգիտիմ» ընտրությունների դեմ և սկսվեցին զանգվածային ցույցեր»,-նշել է ԱԺ փոխնախագահը, հավելելով, որ ադրբեջանցի գործընկերների կողմից նման վարքագիծը նորություն չէ, և նրանք միշտ թիրախավորում են Հայաստանը` իրենց խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։

«Այնուամենայնիվ, չարձագանքել անհիմն հնչած մեղադրանքներին նվազագույնը ազնիվ չէ իմ երկրի նկատմամբ։ Իրոք, տիկին Ֆաթալիևա, Հայաստանում ընտրությունները թափանցիկ և ժողովրդավարական էին. նման գնահատականներ պաշտոնապես տրվել են բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։Սակայն երբ պարզ դարձավ, որ երկրում առկա քաղաքական տրամադրությունները այլ են եւ չեն համապատասխանում ժողովրդի ակնկալիքներին նախկին վարչապետը և կառավարությունը հրաժարական տվեցին եւ հանձնեցին իշխանությունը։ Իշխանության փոխանցման խաղաղ ու ոչ բռնի եղանակը խոսում է Հայաստանում իրական ժողովրդավարության հասունության մասին եւ իմ երկրի ձեռքբերումն է»,-հայտարարել է Հովհաննիսյանը, ընդգծելով, որ երևույթը անհավանական է թվում ժողովրդավարության «ալիևյան» ընկալման համար։ «Դուք ձեր արժեքային համակարգով չեք հասկանա ինձ։ Հարց է ծագում՝ ինչի համար ձեզ պետք է գովերգե՞ն։ Կարծում եմ, շատ բան չկա գովերգելու համար: Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում ձեր երկրում մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների տեսանկյունից։ Բայց, դուք բացառիկ երկիր եք ոչ միայն նրա համար, որ ներքաշված եք տարբեր միջազգային սկանդալներում, այլեւ նրանով, որ հաջողեցիք ձեր «արժեքները» բերել նույնիսկ այս Վեհաժողով, հաջողեցիք ստվեր գցել, թունավորել այս կազմակերպության արժեքային համակարգը։ Սրանք իմ գնահատականները չեն, սրանք արդեն փաստեր են:

Ազնվորեն, ես կարծում եմ, որ Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր անհանգստացած են Ադրբեջանի ապագայով։ Ես դիմում եմ այդ մարդկանց. դուք իսկապես կարծում եք, որ ձեր ժողովրդավարությունն ապահով է, որ դուք խնդիրներ չունե՞ք։

Եթե այո՝ ապա «ամենայն բարիք» ձեզ։

Հիշեք՝ այն, ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնել անգամ անհնար է»,-նշել է ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով Արցախի վերաբերյալ հավերժ հնչող շահարկումներին՝ Հովհաննսիյանը ասել է, որ Հայաստանի գործողությունները ցույց են տալիս, որ մեր թիվ մեկ առաջնահերթ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է: «Եվ կխնդրեի, որ բացատրեք այս վեհաժողովին, թե ինչու եք դուք այս օրերին կրկին զենք և զինամթերք կուտակում սահմանին: Պատերազմի՞ եք պատրաստվում...

Ուզում եմ ընդգծել.

հույս մի՛ դրեք մեր ներքաղաքական հակասությունների վրա։ Մենք աջակցում ենք մեր իշխանություններին մեր ազգային միասնության, անվտանգության, ինքնության, արժանապատվության, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բոլոր հարցերում»,-ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ:

 

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան