ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական 10-րդ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, իր ելույթում նախարարն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով, որ թե ԵՄ, թե Արևելյան գործընկերության անդամ երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները։

Ելույթի սկզբում նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին՝ Եվրոպական միությունում Արևելյան գործընկերությունը խթանելու, ինչպես նաև գործընկեր երկրների միջև համագործակցության ոգին խրախուսելու հետևողականության և հանձնառության համար։ «Ողջունում եմ սեղանի շուրջ նստած բոլոր լավ բարեկամներին: Համոզված եմ՝ արդեն իսկ լավ տեղեկացված եք Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ: Ցանկանում եմ վերահաստատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու և օրենքի գերակայության ժողովրդավարական սկզբունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանի ժողովրդի իրավունքերի պաշտպանումը և խրախուսումն ամրապնդելու ուղղությամբ, երկրում բոլորի համար տնտեսական, սոցիալական և այլ ուղղություններով արդարությունը և հավասար հնարավորություններն ապահովելու համար: Մեկ ամիսից ավելի պաշտոնավարելու ընթացքում կառավարությունը հաստատակամություն է ցուցաբերել իր գործողություններում: Ես նաև վերահաստատում եմ, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները բացառապես ներքին բնույթ ունեին, դրանք վերաբերում են Հայաստանին և Հայաստանի ու հայ ժողովրդի ձգտումներին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ արտաքին քաղաքական առաջնահերթություններում, ինչպես ձևակերպված է Կառավարության ծրագրի մեջ, Հայաստանը հետամուտ է շարունակականությանը, կանխատեսելիությանը և ամուր ներգրավվածությանն իր բոլոր բարեկամների ու գործընկերների հետ՝ հիմնված ինքնիշխան հավասարության և ջանքերի համախմբմամբ Հայաստանի շահերն առաջ մղելու, փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերությունը խորացնելու վրա։

«Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ երեկ Բրյուսելում գումարեցինք Համապարփակ և ընդլայնված գործըներկության համաձայնագրի (ՀԸԳՀ) միջանկյալ կիրարկմանը հետևած Գործընկերության խորհրդի առաջին նիստը: Այն կարևոր հնարավորություն էր գնահատելու գործընկերության առկա մակարդակը և ուրվագծելու առաջիկա գերակայությունները: Համաձայնագրի միջանկյալ կիրարկումը հնարավոր դարձավ ապրիլի 11-ին Հայաստանի խորհրդարանի կողմից ՀԸԳՀ վավերացումից հետո: ՀԸԳՀ-ն հանդիսանում է Եվրամիության և անդամ պետությունների հետ մեր հարաբերությունների նոր իրավական հենքը՝ հիմնված համագործակցության երկար տարիների ավանդույթների վրա: Հայաստանի համար այն նաև մեր բարեփոխումների գործընթացին աջակցող արժեքավոր գործիք է»,- ընդգծել է նախարար Մնացականյանը:

Նախարարը շեշտել է, որ Հայաստանը կշարունակի վճռականորեն առաջ մղել շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի ազատականացման օրակարգը Եվրոպական միության հետ։ Նրա խոսքով՝ ի թիվս այլոց, այս օրակարգի քաղաքական նշանակությունը մարդկանց միջև անմիջական շփումների խթանումն է, քանզի մարդկանց միջև կապը հանդիսանում է միջպետական հարաբերություններում փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման խրախուսման հիմնարար աղբյուր։

Զոհրաբ Մնացականյանի գնահատմամբ՝ Արևելյան գործընկերությունը շարունակում է կարևոր հարթակ հանդիսանալ համագործակցության ոգու առաջխաղացման համար՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգի վրա։ «Մենք շարունակելու ենք պնդել մեր հարաբերություններում այդ ոգին առաջ մղելու և գործընկեր երկրների միջև վստահությունը և փոխադարձ հարգանքն ընդլայնելու ուղղությամբ։ Երկրորդ աշխարհամարտի զրկանքներից ծնված Եվրոպայի այս ուղերձը արդիական է ինչպես երբևէ, ինչի մասին նշեց նաև հանձնակատար Հանը կայունության մասին իր ուղերձում։ Ներկայիս միջազգային և եվրոպական օրակարգի ալեկոծությունը պետք է ստիպի մեզ ամրապնդել նման ուղերձը և գործողությունները»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ կայուն խաղաղությունը շարունակում է մարտահրավեր մնալ մեր տարածաշրջանի համար։ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգայնորեն համաձայնեցված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո։ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար և պետք է հատկապես կարևորվի։ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով լարվածությունը, ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, մարդկանց միջև իրական շփումների արգելափակումը պետք է վճռականորեն մերժվեն։ Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները։ Արևելյան գործընկերության հայեցակարգը և ուղերձը տեղին են և ամրապնդում են խաղաղությանը Հայաստանի հանձնառության վերահաստատումը»,- շեշտել է Զոհրաբ Մնացականյանը։

Նա հիշեցրել է, որ 2017թ. Բրյուսելի գագաթաժողովին Հայաստանը ստանձնեց «20 արդյունք մինչև 2020»-ը, որի առանցքը ԵՄ-ի և Արևելյան հարևանների, ինչպես նաև հենց գործընկեր երկրների միջև տարածաշրջանային փոխկապակցվածության, համագործակցության և երկխոսության խրախուսումն է: «Հայաստանը վերահաստատում է այս օրակարգի առաջմղմանը նպաստելու իր հանձնառությունը: Շնորհակալություն եմ հայտնում նախարար Մակեյին այս հանդիպուման ընթացքում Բազմամյա ֆինանսական շրջանակի գերակայությունների և Արտաքին ներդրումների նախագծի առնչությամբ Արևելյան գործընկերության հեռանկարների շուրջ մտքերի փոխանակում նախաձեռնելու համար: Մենք կարծում ենք, որ Արտաքին ներդրումների նախագիծը կարևոր նախաձեռնություն է՝ ընդլայնելու մեր տնտեսական ճկունությունը և արդյունավետությունը կայուն զարգացման օրակարգին առնչվող որոշիչ ոլորտներում: Մենք կողջունենք ԵՄ ապագա բյուջետային քննարկումների ժամանակ Արևելյան հարևանության վրա հետևողական ուշադրությունը, քանի որ պետք է համատեղ աշխատենք արդեն իսկ համաձայնեցված միջնաժամկետ և երկարաժամկետ համատեղ ծրագրերի իրականացումն ապահովելու ուղղությամբ, որոնք անմիջականորեն կապված են արդիականացման ջանքերի և բարեփոխումների հետ»,- ասել է նաքխարար Մնացականյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի պետական կառավարման մարմինները և քաղաքացիական հասարակությունը զգալի օգուտներ են քաղել Արևելյան գործընկերության բազմաթիվ աշխատանքներին իրենց մասնակցությունից: «Մենք շարունակում ենք լրացուցիչ աջակցություն ստանալ Հայաստանում բարեփոխումների իրականացման ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար և ընդգծում ենք խրախուսման վրա հիմնված մոտեցման կարևորությունը, ինչպես որ դա ամրագրված է Բրյուսելյան հռչակագրում: Կցանկանայի նաև շեշտել մեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն ներգրավվածության կարևորությունը՝ ուղղված Արևելյան գործընկերության օրակարգի խթանմանը: Եզրափակելով խոսքս` նշեմ, որ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է իր վրա վերցնելու ԵՄ-ի, նրա անդամ և գործընկեր երկրների հետ ավելի մեծ պատասխանատվություն և ներգրավվածություն` ուղղված մեր ընդհանուր տարածքն անվտանգ, կայուն և զարգացող հարևանության վերափոխելուն»,- եզրափակել է նախարարը:

 

10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան