Նախագահական նստավայրում հյուրընկալված փոքրիկները պաղպաղակ են վայելել նախագահի հետ միասին

ՀՀ նախագահի նստավայրը լի էր երեխաների երգ ու ծիծաղով, պաղպաղակով ու կոնֆետներով: Օրեր առաջ Արմեն Սարգսյանին դրսում պատահմամբ հանդիպած փոքրիկները Նախագահի հրավերով եկել էին խոստացված պաղպաղակի հետևից:

 «Արմենպրես»-ի թղթակիցի փոխանցմամբ՝  նախագահի հետ հանդիպման եկած փոքրիկները ոգևորված էին անչափ, որ երգել սկսեցին դեռ մուտքից: Էլինա, Գրիգ, Ադրիանա, Արինկա. Երևանի թիվ 7 մանկապարտեզի մոտ 10 սաներ ձեռք ձեռքի տված մտան նախագահական: Մինչ կվայելեին խոստացված պաղպաղակը, Նախագահ Սարգսյանի ուղեկցությամբ բարձրացան նրա աշխատասենյակ: Արմեն Սարգսյանի հարցին ի պատասխան, թե ով կուզեր նախագահ դառնալ՝ տասը «ես» հնչեց: Միաձայն քվեարկությամբ Նախագահի աթոռին նստեց փոքրիկ Տիգրան Մարկոսյանը: Առաջին հրամանն էր՝ «Թող մեր երկրի բոլոր երեխաները պաղպաղակ ուտեն»:

Արմեն Սարգսյանը երեխաներին ցույց տվեց Նախագահի շքանշանը, հարցրեց զինանշանի պատկերների խորհուրդը: «Իմ Երևան, կանգնել ես դու քո վարդագույն շենքերով, որպես գոհար շողում ես դու… »,-նախագահի աշխատասենյակում հատուկ նրա համար երգեցին փոքրիկները:

«Մենք վազքի մրցույթի էինք մասնակցում, հաղթել, հետ էինք վերադառնում, երբ տեսանք Արմեն Սարգսյանին: Նկարվեցինք նրա հետ: Հետո նա ասաց, որ մի օր մեզ կհրավիրի այստեղ պաղպաղակ ուտելու»,-հիշեց 6-ամյա Արինկա Դալլաքյանն ու հավելեց, որ ինքն ամենից շատ շոկոլադե պաղպաղակ է սիրում:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ թոռնիկների հետ հաճախ է պաղպաղակ ուտում: «Կարծում եմ՝ պապիկը միակն է, որ կարողանում է ծնողների կողմից դրված՝ պաղպաղակ հաճախ չուտելու «արգելքը» հաղթահարել: Պապիկին չեն մերժում»,-ասաց Նախագահն ու նկատեց՝ ինքը ևս աշխատանքից մեկ ժամով կտրվել է, սրանից լավ հանգիստ չէր էլ պատկերացնում:

Երեխաների հետ հանդիպումը, ինչպես նախագահն է ասում, շատ պատահական է եղել. մայիսի 7-ին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողների հետ հանդիպման էր դուրս եկել, երբ փոքրիկները երգելով անցնելիս են եղել փողոցով: Եվ ինքը նրանց հրավիրել է պաղպաղակ ուտելու:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ նման հյուրընկալությունը կարող է ավանդական դառնալ: Կհրավիրեն ոչ միայն Երևանի, այլ նաև մարզերի, հեռավոր գյուղերի, Արցախի երեխաներին: «Շփվենք, երեխաները հասկանան, որ նախագահներին միայն հեռուստացույցով չպետք է տեսնեն: Նախագահները, վարչապետներն ու նախարարները ևս երեխաներ և թոռնիկներ ունեն,- ասաց նա ու կատակեց,- և բոլորն էլ պաղպաղակ սիրում են»:

Նախագահը ծրագրում է նստավայրի բազմաթիվ սրահներ տրամադրել հանրության տարբեր շրջանակների՝ ՀԿ-ների, անհատների հետ հանդիպմանը: Նախագահական այս շենքում բազմաթիվ հանդիպումներ է ունենալու: Ծրագիր ունեն շենքում նաև ցուցահանդեսներ կազմակերպելու: «Նախագահի ինստիտուտով պետք է լինի երկրի, ժողովրդի համար: Եվ մարդիկ պետք է սրա մի մասը լինեն: Այս նստավայրը պետք է լինի ոչ թե իշխանության սիմվոլ, այլ ժողովրդի իշխանության սիմվոլ: Մարդիկ ևս պետք է օգտագործեն այս շենքը: Եվ լավ է, որ առաջին օգտագործողներից են փոքրիկ երեխաները»,-ասաց Նախագահ Սարգսյանն ու հույս հայտնեց, որ Նախագահական նստավայրը բոլոր տարիներին կծառայի նրանց:

Դաստիարակ Աննա Գրիգորյանը նշեց՝ նախագահի հետ պատահական հանդիպումից հետո երեխաներն ամեն օր անհամբեր այս օրվան են սպասել: Վերջում մանկապարտեզի կողմից Արմեն Սարգսյանին նվիրեցին այդ օրը միասին արված լուսանկարը: Նախագահը խոստացավ, որ այն կլինի հենց իր աշխատասենյակում: Պայմանավորվեցին՝ մեկ տարի հետո, երբ արդեն բոլորը տարբեր դպրոցներում կլինեն, կրկին կհանդիպեն՝ պաղպաղակ ուտելու:

 

23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները 12.06.2018 Բակո Սահակյանն ընդունել է Մոնթե Մելքոնյանի հարազատներին Առաջնագծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ (տեսանյութ) Արցախի նախագահը խորհրդականին ազատել է պաշտոնից Բակո Սահակյանն իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Տոնոյանը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիրը Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի 2017-ի բյուջեի կատարման մասին օրենքը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը խոստացել է 4 տարում լուծել քրդական հարցը Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ ստորագրեցին գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ 11.06.2018 Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի հաջորդ ընտրություններին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քանիդիլին նույնպես «արժանացնել» Աֆրինի ճակատագրին Բելառուսն այնուամենայնիվ Ադրբեջանին մատակարարել է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը Ադրբեջանը Վրաստանում ներդրումներ իրականացնող երկրների ցանկում զիջել է առաջնորդի դերը Ադրբեջանում քաղաքական ճնշումներն ու հետապնդումները ողջ թափով շարունակվում են ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են Բելառուս Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Դեռ շատ երիտասարդ ես, գլխիդ փորձանք կբերես. Էրդողանը դիմել է Ավստրիայի վարչապետին Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին 9.06.2018 Հայաստանն Իրանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացի 4 դատապարտյալի Ցորենի արտին Ալիևի մոտենալու համար դաշտն ասֆալտապատել են Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան, նրա առողջական վիճակը կայուն ծանր է Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ ոստիկանապետին Նախարար Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին Պուտինը պատրաստակամություն է հայտնել կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ Շփման գծում վերադասավորումները լինում են առավել հաճախ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան