Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան

Արցախում 2018 թվականին հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության և մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման և պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա։ Այս մասին Արցախի Ազգային ժողովում հայտարարել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը՝ հանդես գալով նախորդ տարվա ծրագրի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ Հանրապետության նախագահի հաղորդմամբ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 19-ին գումարել է հերթական լիագումար նիստը: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ երկու օր առաջ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ընդունվել է Հանրապետության նախագահի առաջարկը՝ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն՝ նախորդ տարվա ծրագրի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ Հանրապետության նախագահի հաղորդումը ԱԺ նիստի օրակարգում ընդգրկելու մասին:

Սկսելով նիստի աշխատանքները՝ Սահմանադրության 93-րդ հոդվածի 17-րդ մասի և ԱԺ կանոնակարգ ԱՀ օրենքի 114-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

«2017 թվականը բավականին ակտիվ ժամանակահատված էր մեր հանրապետության համար, որի ընթացքում իրականացվել է համապատասխան ներքին ու արտաքին քաղաքականություն՝ ուղղված մեր անկախ պետականության ամրապնդմանը, հանրապետության պաշտպանունակության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, երկրում սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը. իրականացվել են բազում ծրագրային միջոցառումներ, և ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց»,- ընդգծել է Նախագահը:

Հաղորդման շրջանակներում Բակո Սահակյանը մանրամասնորեն անդրադարձել է երկրի կենսագործունեությունն ապահովող տարբեր ոլորտներում ձեռք բերված հաջողություններին, ռազմավարական ծրագրերին և անելիքներին՝ միաժամանակ ընդգծելով առաջնահերթությունները:

«Հիմնական շեշտը դրվելու է տնտեսության մրցունակության և մի շարք ոլորտներում ինքնաբավության մակարդակի բարձրացման, ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծման, վարչարարության հնարավորինս կրճատման և պարզեցման, թափանցիկության աստիճանի բարձրացման վրա»,- այսպես է որակել ընթացիկ տարում կատարելիք աշխատանքների ուղղվածությունը Հանրապետության նախագահը:

Ամփոփելով Բակո Սահակյանը նշել է, որ ակնկալում է իշխանության բոլոր թևերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցություն, համակարգված և արհեստավարժ աշխատանք:

Այնուհետև պատգամավորները Հանրապետության նախագահին հարցեր են ուղղել վերաբնակեցման ծրագրերին, տեղական ինքնակառավարման համակարգում օրենսդրական փոփոխություններին, գյուղատնտեսական ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորմանը, տարբեր երկրներում Արցախի ներկայացվածությանը, երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային աջակցությանը և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է, և համաձայն ԱԺ կանոնակարգ ԱՀ օրենքի՝ գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են օրենսդիրների հարցերին: Ընդհանուր առմամբ վեց պատգամավոր առաջադրել է ութ հարց՝ «ԱՐԻ» ներդրումային ծրագրի ընդլայնման, անկանխիկ դրամային փոխանցումների, ռազմական ուսումնարաններում դասավանդող ուսուցիչների կենսաթոշակային տարիքի, մանկական դեղամիջոցների համար և բուժման գումարների փոխհատուցման չափերի ավելացման, ջրային պաշարների ճշգրիտ տեղորոշման խնդիրների և այլ թեմաներով:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է Գերագույն դատարանի դատավոր նշանակելու հարցը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել վերաքննիչ դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանի թեկնածությունը: Թեկնածուն պատգամավորներին է ներկայացրել իր կենսագրությունից և աշխատանքային գործունեությունից որոշակի տվյալներ, որից հետո պատգամավորները անցել են գաղտնի քվեարկության:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցած 29 պատգամավորից թեկնածուի օգտին քվեարկել են 27, դեմ՝ 2 պատգամավոր: Քվեարկության արդյունքների հիման վրա ԱԺ-ն ընդունել է որոշում՝ Հասմիկ Խաչատրյանին Գերագույն դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ:

Անցնելով օրենսդրական հարցերին՝ խորհրդարանը քննարկել և ընդունել է «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքները, ինչպես նաև «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» ԱՀ օրենքը՝ առաջին ընթերցմամբ:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Հայկ Խանումյանը և Դավիթ Իշխանյանը:

25.05.2018 Արցախի ՄԻՊ համակազմակերպմամբ Շուշիում գումարվել է Ամերիկայի հայ իրավաբանների միության համաժողովը Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահպանվում են. ՌԴ ԱԳՆ Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի գործով բողոքը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթը Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին Կարծում եմ՝ մյուս շաբաթ կկարողանանք հավաքվել և որոշում կայացնել. Էդմոն Մարուքյանը՝ «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության մասին Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը ազատման դիմում է ներկայացրել Վալերի Օսիպյանը շրջանավարտներին հորդորել է կարգապահություն դրսևորել Մենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան.Նիկոլ Փաշինյան Հավատացեք, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան. ՀՀ նախագահի ուղերձը Դո՛ւք եք հզորացնելու մեր բանակը, զարգացնելու հայ մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը. Արա Բաբլոյանի ուղերձը Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիմանկարով Դպրոցին հաջորդող մեծ կյանքում էլ շարունակեք հարստացնել ձեր գիտելիքներն ու փորձը. Տարոն Մարգարյանը շնորհավորել է շրջանավարտներին Հայաստանի դպրոցներում հնչում է վերջին զանգը Դատաիրավական ոլորտում Հայաստանն ու Իտալիան կխորացնեն համագործակցությունը 24.05.2018 Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր նշտաբի պետի պաշտոնից ԵԽԽՎ համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան իրադարձությունների խաղաղ ընթացքը Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին ՀՀ նախագահը մրցանակներ է հանձնել 12 բնագավառների հաղթողներին ՍԱՊԾ-ն տեղում ոչնչացրել է հայտնաբերած ժամկետանց սննդամթերքը Երևանի ավագանին երեք նոր անդամ ունի Իմ լիազորությունների սահմաններում կանեմ ամեն ինչ, որպեսզի ընտրությունները լինեն արդար և արդարացի. ՀՀ նախագահ Այստեղ որոշողը քաղաքական ուժերն են. Մուկուչյանը՝ ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին Հարկային մուտքերը լինելու են պլանավորածից էականորեն բարձր. ՊԵԿ նախագահ Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը. Շարմազանով ՀՀ ԱԺ աշխատակազմը եւ կորեական KOICA գործակալությունը ձեռք են բերել տեխնիկական վերազինման աջակցության պայմանավորվածություն Լիտվայի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Այս վճիռն ապացուցում է, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղբանտարկյալ. վարչապետն անդրադարձավ ՄԻԵԴ վճռին Արդարադատության նախարարությունը որոշ խախտումներ արած վարորդներին կազատի տուգանքներից ՊԵԿ նախագահը նոր տեղակալ ունի Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության պատվիրակությանը Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ՀՀ վարչապետը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը Կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ կան բերման ենթարկվածներ. ԱԱԾ տնօրեն ԱԻՆ կադրային քաղաքականությունը կփոխվի Վայելեք ձեր օրը, սակայն շատ չխմեք. ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին Քնեսեթում «այո» կամ «ոչ» կասեն մայիսի 30-ին 23.05.2018 Անհարկի հետազոտություններից խուսափելու նպատակով հնարավոր է ներդրվի ռեֆերենս լաբորատորիաների համակարգ Քննչական կոմիտեն պարզել է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը. ՀՀ վարչապետ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին ՀՀ-ում անկախ դատական համակարգի կայացման համար երկու գործնական անելիք ունենք. Նիկոլ Փաշինյան Հունիսին մենք կվերականգնենք բանակցային գործընթացը համանախագահների հետ հանդիպմամբ. ԱԳ նախարար Հայտնաբերվել են դեպքեր, երբ հաշմանդամության խմբերը տրվել են առանց հիմնավորող փաստաթղթի. Մանե Թանդիլյան Ոստիկանության Կոտայքի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համար Գերմանիան կաջակցի Հայաստանում խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացմանը Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 47 պետական պաշտոնյայի նկատմամբ
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան