Ադրբեջանի քայլերը նախընտրական շոուներ են

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը կարծում է, թե չպետք է զարմանալ, որ Ադրբեջանը իր նախընտրական փուլում փորձում է տարբեր միջոցառումներով ցույց տալ իբր իր տարածաշրջանային կարեւորությունը:

Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մարտի 15-ին Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների՝ Բաքվում կայացած քառակողմ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս շրջանում փորձում է իրեն ցույց տալ որպես նախաձեռնող եւ մի երկիր, որն իր խոսքն ունի տարածաշրջանում: «Ինչ է այն անում. առաջինը, իր կոպիտ հայտարարություններն է հնչեցնում առնվազն մեր հանդեպ (Երեւանին անդրադարձը, զորավարժությունները), իսկ հիմա փորձում է տարածաշրջանային մեծ ծրագրեր իրականացնել՝ օգտվելով նրանից, թե ինչ խնդիրներ են ձեւավորվել, որտեղ այլ երկրները կարող են հետաքրքրություն ունենալ եւ միանալ այդ ծրագրերին»,-ասաց նա:

Թեւան Պողոսյանի խոսքով, եթե նախկինում բավականին հայտնի ձեւաչափով հանդիպում կայացած լիներ, այն է՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, ապա դա կդիտվեր որպես հերթական, իսկ այս քառակողմ հանդիպումը չի կարելի դիտարկել որպես հերթական, քանի որ միացել է նաեւ Իրանը: «Ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ Իրանը երկիր է, որն ունի իր շահերը. ինչո՞ւ չպետք է Իրանը ունենա լավ հարաբերություններ իր հարեւանների հետ, որոնց մեջ եւ՛ Հայաստանն է, եւ՛ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը: Իրանի յուրահատկությունն էլ հենց այն է, որ միշտ կարողացել է լեզու գտնել, հարաբերություններ պահպանել իր հարեւանների հետ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Թեւան Պողոսյանը նշեց, որ աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցող միջոցառմանը, որին մասնակցում է Ադրբեջանը, միանշանակ պետք է արծարծվի Ղարաբաղի հարցը: «Բնականաբար, այս միջոցառմանը չէինք կարող մասնակցել, սակայն մենք պետք է միշտ պատրաստ լինենք տարբեր հարթակներում Ղարաբաղի շահերը պաշտպանելու. այլ խնդիր է, որ մենք պետք է ժամանակին աշխատեինք, որ Իրանի եւ Վրաստանի մեր գործընկերները թույլ չտային հակահայկական դիրքորոշումներ»,-ընդգծեց կենտրոնի ղեկավարը:

Թեւան Պողոսյանը համոզված է՝ մինչ ընտրությունները Ադրբեջանը շարունակելու է ակտիվորեն կազմակերպել նման միջոցառումներ:

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:

 
24.04.2018 Ղազախստանի վարչապետը Կարեն Կարապետյանի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները Ադրբեջանի սահմանապահները կանխել են Թուրքիայից Իրան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման հերթական փորձը Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 39-ի Հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդից Ալիևների ընտանիքի թալանած ունեցվածքի հերթական մասը Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նիդերլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Ոստիկաններն արգելել են Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը Հայկական համայնքը Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առաջ ցույց է կազմակերպել Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել Արայիկ Հարությունյանը ընդունել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում կլինի. բանախոսներից է թուրք պատմաբան Աքչամը Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը Ալիևը մեկնում է Թուրքիա Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը 23.04.2018 ԵԱՀԿ Մինսկի Խումբը կոչ է անում ծանր զինտեխնիկան առաջնագծից հեռու պահել Արցախի նախագահը Երևանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Արցախի նախագահին. քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակ Նադյա Մուրադը հորդորում է բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել Միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի Բաքվին զսպելու և առաջնագծից զինտեխնիկան հետ քաշելու ուղղությամբ. Նալբանդյան Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել ՊԲ-ն առաջնագծում ադրբեջանական ուժերի և միջոցների կուտակումների մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել Արցախի արտգործնախարարը հանդիպել է Աբխազիայի գործընկերոջ հետ ՊՆ-ն խստորեն դատապարտում է խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից հավաքին մասնակցությունը Դամասկոսում հրթիռակոծման հետևանքով սիրիահայ է մահացել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը զգաստության կոչ է արել Էրդողանի հակառակորդ Աքշեների ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 21.04.2018 Ինչպես սահմանված է ժանրի կանոններով… Ադրբեջանում կախվել է Արցախի հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի ևս մեկ մասնակից Ալիևի օգնականն Ադրբեջանի վարչապետ է նշանակվել Հյուսիսային Կորեն հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ 20.04.2018 Բելառուսի նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի դեսպանի հետ Գարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել ցեղասպանության զոհերի ժառանգներին Վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում արտերկրի գործընկերներից Արցախ այցելելը հանցագործություն չէ. բելգիացի պատգամավորներ ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով Բակո Սահակյանն ընդունել է բասկետբոլի Ա լիգայի առաջնությունում հաղթած «Արցախ» թիմին Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից. Hürriyet Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան