Подпишитесь на наш канал в Telegram

«Սումգայիթի» մասին սուտը՝ «հրաշալի վեցնյակի» շուրթերից

Ռուս քաղաքագետ և քաղաքական գործիչ, նախկին թատերական ռեժիսոր Սերգեյ Կուրղինյանը հանդես է եկել «տեսապարզաբանմամբ»։

Ելույթի առիթը «Вестник Кавказа» ադրբեջանական կայքի հրապարակումն էր, որտեղ մեջբերվում են «սումգայիթի» մասին Կուրղինյանի արտահայտած մտքերը։ Ըստ էության, այդ իրադարձությունների մասին կուրղինյանական անհեթեթություններն անդրկովկասյան թուրքերը շատ վաղուց են տիրաժավորում։ Բայց, ինչպես երևում է, նա այդ ամենին միայն հիմա է սկսել ուշադրություն դարձնել. «Ես ոչ մեկին ոչ մի հարցազրույց չեմ տվել «սումգայիթի» մասին»,-վստահեցնում է ռուս քաղաքագետը՝ կատարվածն անվանելով «ծիծաղելի մանրուք»։ Միևնույն ժամանակ, խոստովանում է, որ ադրբեջանցիներն ամեն ինչ ճիշտ են մեջբերել. «Ես ստորագրում եմ յուրաքանչյուր տողի տակ։ Մեջբերման հետ կապված ոչ մի բողոք չունեմ»։

Արդյունքում այս անգամ նա մի քիչ ավելի քիչ է խոսել, բայց, ամեն դեպքում, հաստատել է ադրբեջանցիների վարկածը։ Եթե «սումգայիթի» մեղքը պարբերաբար փորձում են բարդել ԱԱԾ-ի և ամենակարող հանցագործ Գրիգորյանի վրա, ապա ըստ Կուրղինյանի՝ «սումգայիթի» և դրանից հետո տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների մեղավորը խորհրդավոր «միջազգային մասնավոր կառույցն է, որը մոտ էր կենտրոնական հետախուզական վարչությանը», իսկ Սովետական միության կենտկոմի ԿՀ-ին և գլխավոր քարտուղար Գորբաչովին նա նախատում է ցուցաբերած «բավարար անտարբերության և շփոթվածության համար»։ «Այդ մասնավոր կառույցը ղեկավարում էր մեկը, ով, իհարկե, ենթարկվում էր Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ-ին)։ Դրանում ընդգրկված վարձու մարդիկ անմիջական կապ ունեին ԿՀՎ-ի հետ։ Բայց դա ԿՀՎ-ին անմիջապես ենթակա կառույցը չէր։ Դա այն էր, ինչը կոչվում է «վարձու»: Այս կառույցին հարում էին «Գորշ գայլերի» անդամները։ Նրանք հետագայում միավորվել էին տեղի ադրբեջանական ռադիկալ-ազգայնական ագենտուրայի հետ։ Հետո բանտերից դուրս եկան ռադիկալ տարրեր, և նրանց հնարավորություն ընձեռվեց մասնակցել դրան։ Հետո դրան միացան ազգայնականնները»։

Կուրղինյանն ու անդրկովակսյան թուրքերն իրենց առաջ տարբեր նպատակներ են դնում, բայց արդյունքն, ըստ էության նույնն է ստացվում՝ չհայտարարված պատվիրատուներ, անդեմ զոհեր, նույնքան անդեմ մարդասպաններ և, ամենակարևորը՝ փաստորեն, մեղավորների իսպառ բացակայություն։ Դիրքորոշումը որքան ցինիկ, նույնքան էլ սխալ է, քանի որ «սումգայիթի» մասին նյութերն այնքան շատ են, որ էլ անասելի. թե´ քրեական գործեր, թե´ ականտեսների վկայություններ, թե´ հրապարակումներ՝ ինչպես այդ տարիների, այնպես էլ հետո արված։ Դրանցում թե´ մարդասպանների, թե´ իրենց զոհերի ազգային պատկանելությունը նշված է առանց ակնարկների։

Ովքեր ծանոթ չեն Կուրղինյանի՝ «սումգայիթի» հետ կապված թեզիսներին, հետևյալ հղմամբ կարող են լսել նրա ելույթը, որից թուրքերը հետագայում նյութ են քաղել իրենց կրճատված տեսաերիզի համար։ Չնայած, ըստ էության, հանգիստ կարող էին ամբողջ տեսաերիզը բազմացնել. ցեղասպանության պատվիրատուներից և կազմակերպիչներից ուշադրություն շեղելու համար արժեր։ 2։16 րոպեից. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ երբ Սումգայիթում վայրագ ձևով սպանում էին հայերին, ծաղր ու ծանակի ենթարկում նրանց, որոշ ծիսակարգային գործողություններ արվեցին, բայց դրանց հեղինակներն ադրբեջանցիները չէին, դրանք արել են կողմնակի մարդիկ, որոնց վարձել էին միջազգային կառույցների ներկայացուցիչները։ Մենք այդ ներկայացուցիչներին անուն առ անուն գիտենք։ Այդ մարդիկ սպանել են հայերին, նրանք այդ գործի մեջ են ներքաշել ադրբեջանցիներին, հետո սպանել ադրբեջանցիներին, այդ գործի մեջ են ներքաշել նաև հայերին…»։

Անձամբ ես խոստովանության այդ պղտոր հոսքի մեջ տեսնում եմ լոկ պատասխանատվությունն անհայտ մեկի վրա անշնորհք, գարշելի ու կեղծ ձևով դնելու փորձ։ Միւնույն ժամանակ Կուրղինյանը 1988թ., իրոք, այցելել է Բաքու։ Ճիշտ է, դա սումգայիթիյան իրադարձությունների ժամանակ կամ դրանից անմիջապես հետո չէր, այլ ավելի ուշ՝ 1988թ. դեկտեմբերին, երբ բռնի ուժով ցրել էին Բաքվի Լենինի անվան հրապարակում հավաքված բազմահազարարանոց միտինգավորներին, ովքեր այդտեղ սկսել էին հավաքվել նոյեմբերի 17-ից՝ այսպես կոչված Թոփխանի իրադարձություններից անմիջապես հետ։

Խորհրդային միության Կենտկոմի ԿՀ վարչության միջազգային հարաբերությունների հարցերով այն ժամանակվա կառավարիչ Վյաչեսլավ Միխայլովի հանձնարարականով նա վերլուծաբանների խմբի հետ ուղարկվել էր Բաքու։ Նրանց կարճատև ողևորության արդյունքը եղավ «Բաքու» անվամբ հաշվետվությունը, որը նույն թվականի դեկտեմբերի 15-ին ներկայացվել է ԿՀ Քաղբյուրո։ Նրանում միջազգային կոնֆլիկտը մոսկվացի «մասնագետները» ներկայացրել էին որպես երկու «ստվերային տնտեսությունների» բախում՝ կրիմինալության ներգրավմամբ։ Կուրղինյանի և խմբի այդ աշխատանքը, կարծես թե, Քաղբյուրոյում հաջող են գնահատել, և արդյունքում թատերական ռեժիսորը մի անգամ չէ, որ հրապուրել է ԿՀ-ին և ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ որպես կոնֆլիկտային տարածաշրջանների հարցերով խորհրդական։

Կուրղինյանն այսօր, հավատարիմ մնալով իր թատերական էֆեկտներին, ջանք չի խնայում երկրպագուներին բացատրելու, թե ԽՍՀՄ իշխանություններն ինչպես պետք է վարվեին «սումգայիթից» հետո. «Պետք էր 300 ջարդարարի գնդակահարել ու վերջ։ Անհապաղ, անմիջապես, առանց խղճալու։ Նման կարգի բաները պետք է անմիջապես, սաղմնային վիճակում խեղդել, ու վերջ։ Դա միջազգային փորձից է հայտնի»։

Բայց և այնպես, քաղաքական թատրոնը, մեղմ ասած, կեղծիք է. 1988թ. հանձնարարականներում, որն արվել է «թարմ հետքերով», բացարձակապես ոչ մի պահանջ չկար ո´չ սումգայիթյան ջարդարարներին պատժելու, ո´չ էլ «սաղմնային վիճակում խեղդելու» մասին։

Դժվար չէ նկատել, որ այն ժամանակվա «անհետաձգելի միջոցառումները», որոնք կատարած այցից հետո առաջարկում էր Կուրղինյանը, Երևանի վրա վերահսկողություն հաստատելու ակնհայտ հակվածություն ունեին, և բնավ էլ չէի պահանջում պատժել ջարդարարներին։ Ավելին, մի քանի օր անցկացնելով Բաքվում և անգամ երկու հայերի սպանության (!,-Պանդուխտ) ու Խորհրդային բանակի 14 զինծառայողների վիրավորման ականատեսը դառնալով՝ Կուրղինյանը Բաքվի հյուրանոցի իր համարի պատուհանից (!,- Պ.) կարողացել է հետևել Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ արվող անկարգություններին։

Բայց վերադառնանք Կուրղինյանի ներկայիս «պարզաբանող» ելույթին՝ նրա եզրափակիչ մասին. «Երբ ամեն անգամ ինձ հարցնում են՝ ինչո՞ւ կոնկրետ մարդկանց անուններ չեք տալիս։ Բոլորը, ովքեր աշխատում են փակ ինֆորմացիայի հետ, շատ զգուշությամբ են նշում կոնկրետ մարդկանց, քանի որ ինֆորմացիան ունի գույն, հոտ, համ և այլն։ Նրանից կարելի է ինչ-որ բան հասկանալ կամ էլ ուղղակի սխալ մեկնաբանել աղբյուրը։ Իսկ երբ դա տեղի ունենա, կարող է մարդիկ տուժեն։ Դրա համար էլ Էթիկան պահանջում է, որ այդ մարդկանց անունները չնշվեն։ Դրանք կոնկրետ, լավ հայտնի մարդիկ են։ Նրանք հետագայում մասնավոր բիզնեսում խոշոր կառույցներ են ստեղծել։ Նրանց համակրում էր անդրկովկասյան հանրապետություններից մեկի ղեկավարությունը, բայց նախկինում, ոչ թե հիմա։ Ավելի պարզ ես չեմ խոսի։ Քանի որ կա, նախ և առաջ, էթիկա։ Երկրորդ՝ խելագարված հասարակության մեջ անիմաստ է ինչ-որ բան հիմնավորելը։ Հիմնավորումներն ընդունում են միայն մասնագետները, կամ էլ խելացի, առաջադեմ, հետաքրքրասեր դիլետանտները։ Մնացյալներն արդեն չեն ընդունում դրանք։ Դա կոչվում է «անքննադատ դիցաբանական մտածողություն»։

Դուք պատկերացնո՞ւմ եք այդ մարդու, եթե, իհարկե, կարելի է նրան այդպես անվանել, ցինիզմի աստիճանը։ Խոսել էթիկայից և այն մասին, որ ինֆորմացիայի պատճառով կարող են մարդիկ տուժել՝ այն դեպքում, երբ միլիոնավոր մարդիկ արդեն տուժել են, երբ խորտակված են արդեն հարյուր հազարավոր ճակատագրեր և դրա համար ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Խեղկատակն իր կարճ խելքով չի հասկանում անգամ այն, որ նման վարժություններով միայն ընդգծում է սեփական ստորությունը, վախկոտությունն ու ճշմարտության դեմ մեղանչելը։

2012թ. Կուրղինյանին «Արծաթե կրկնակոշիկ» հումորային մրցանակ են շնորհել՝ ամենակասկածելի նվաճումների համար։ Ի դեպ, այդ մրցանակը նա ստացել է խոսուն անվանուն ունեցող «Հրաշալի վեցնյակ» նոմինացիայում։

Ինձ մնում է հոդվածս ավարտել՝ մեջբերելով Ընկերոջս ու Ուսուցչից՝ Լևոն Մելիք-Շահնազարյանի խոսքը, ով մոսկովյան «հրաշալի վեցնյակին» բնութագրել է որպես «անհաջողակ կարիերիստ, ով Կրեմլի գործակալը դառնալու խաբուսիկ հնարավորության համար պատմություն է սարքում»։

«Իհարկե, ոչ զտարյուն Կուրղինյանից ոչ ոք չի կարող պահանջել հայ լինել կամ էլ հայկական կատեգորիաներով մտածել։ Այդ իրավունքը չի կարող ունենալ ոչ ոք՝ անգամ եթե Կուրղինյանը տասնքանի սերնդի հայ լիներ: Բայց մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ազգի պատկանող ռամիկից պահանջել հարգանքով վերաբերվել հայ ժողովրդին, մեր Հայրենիքին, մեր պետությանն ու պատմությանը»…

ՊԱՆԴՈՒԽՏ

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան