Подпишитесь на наш канал в Telegram

Ստեփանակերտում կայացել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N 3 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների համատեղ միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:

Նախ՝ դպրոցի բակում Արցախյան շարժմանը վերաբերող թեմայով աշակերտների նկարների ցուցահանդես է կազմակերպվել: Այնուհետև դպրոցականները կատարել են ազգագրական երգ ու պար. այն շարունակվել է դպրոցի դահլիճում՝ նաև հայրենասիրական բանաստեղծությունների արտասանությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ ընդհանրապես, շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարությունները նպատակ ունեն մեծարելու, հարգանքի տուրք մատուցելու արցախյան շարժման նվիրյալներին, ինչպես նաև հանուն այդ գաղափարների նահատակված հերոսներին:

Ն. Աղաբալյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմն ապացուցել է, որ մենք ունենք հայրենասեր հրաշալի սերունդ:

«Մեր աշակերտները պետք է իմանան մեր անցած ճանապարհի պատմությունը, հպարտանան մեր պատմությամբ, որ հետագայում իրենք շարունակեն իրենց պապերի ու հայրերի սկսած գործը: Նման միջոցառումները հայրենասիրության դասեր են, որոնք կրթական ու դաստիարակչական մեծ նշանակություն ունեն»,-ավելացրել է նախարարը: Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանն էլ իր խոսքում, կարևորելով ազգային գաղափարախոսության անկյունաքար համարվող ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ասել է, որ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ըստ արժանվույն կազմակերպեն Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարությունները: «Երեսուն տարի է անցել այն պատմական օրերից, երբ մեր ժողովուրդը հավատալով գորբոչովյան ժողովրդավարությանը բարձրաձայնել է Մայր Հայաստանին միավորվելու իր վաղեմի երազանքը: Հակառակ մեր ազնիվ պայքարի թշնամին այլ կերպ է պատասխանել:Նրանք մեզ պարտադրել են պատերազմ: Արցախցին պայքարի է ելել Մաշտոցի գիրը շուրթերին, Նարեկացու աղոթքը հոգում: Հայ ժողովուրդը բռունցքվել ու դարձել է ավելի ուժեղ, անզիջում և արցախական հողում ծածանելով հայոց հաղթանակած եռագույնը»,-մասնավորապես ասել է Կ. Մարգարյանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը,Արցախյան շարժման առաջամարտիկներ, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

Уважаемые друзья, информационно-аналитический портал Voskanapat.info нуждается в вашей поддержке. Помогите сделать его ещё лучше!
10.07.2018 Էրդողանը նշանակել է նոր կառավարության կազմը 7.07.2018 ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում Ադրբեջանը առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Իրանում ԻՊ ութ անդամ մահապատժի է ենթարկվել 6.07.2018 Ադրբեջանի սահմանապահները թմրանյութերի հերթական խոշոր չափաբաժինն են առգրավել 5.07.2018 ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շահարկման հերթական փորձն Ադրբեջանի կողմից ձեռնարկվում է ի շահ պատերազմի, և ոչ խաղաղության 4.07.2018 Բաքվի մետրոն շարունակում է չգործել հոսանքազրկման պատճառով Ալիևը Գյանջայի քաղաքապետի մահափորձի քրգործը վերցրել է իր անձնական վերահսկողության ներքո 3.07.2018 Բաքուն և ադրբեջանական այլ քաղաքներ հայտնվել են խավարում 2.07.2018 Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի է զինծառայողներին ապահովել ամեն ինչով. Գլխավոր շտաբի պետ 30.06.2018 Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Էրդողանը մտադիր է նոր կառավարության կազմում ներգրավել հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին. թուրքական ԶԼՄ-ներ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել 29.06.2018 Արցախը հակամարտության կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն Արցախում իրավիճակ է փոխվել 28.06.2018 Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» 27.06.2018 Բացատրեք այս վեհաժողովին՝ ինչու եք կրկին զինամթերք կուտակում սահմանին. Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակին 26.06.2018 Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար 25.06.2018 Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի Վոլոդինն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը Աթեշյանը, Շիրինօղլուն և Զեքիյանը շնորհավորել են Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ 23.06.2018 Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանական կողմը հունիսի 17-ին ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊԲ Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել 22.06.2018 ԼՂ կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան 21.06.2018 ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել 18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան