Կիպրոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ արտգործնախարարին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 5-ին ընդունեց Կիպրոսի նորանշանակ դեսպան Լեոնիդաս Մարկիդեսին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով դեսպան Մարկիդեսին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները և հաջողություն մաղթեց նրա առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մարկիդեսը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Կիպրոսի միջև օրինակելի համագործակցությունն առաջ մղելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի, քննարկեցին տուրիզմի, մշակույթի բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Էդվարդ Նալբանդյանն ու Լեոնիդաս Մարկիդեսն արժևորեցին կիպրահայ համայնքի դերակատարությունը ինչպես Կիպրոսի զարգացման գործում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունների տեսանկյունից։

Երկուստեք կարևորվեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հեռանկարներ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի շուրջ։

Հայաստանի արտգործնախարարն ու Կիպրոսի դեսպանն անդրադարձան այս տարի հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպման օրակարգում էին նաև կիպրական հիմնահարցի կարգավորման ու ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող հարցերը և երկու երկրների փոխադարձ աջակցությունը այդ ուղղություններով՝ միջազգային հանրության հետ համատեղ գործադրվող ջանքերին:

 
19.04.2018 ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվում է զինկոմիսարիատների ղեկավար կազմի եռօրյա ուսումնական հավաք Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել ՀՀ նախագահի հրամանագրերով երեք նախարարներ են նշանակվել Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի օգնականների է նշանակել Արցախի նախագահն ԱԺ նիստում ներկայացրել է 2018 թվականի ծրագրերը Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Թուրքիայում յոթերորդ անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը 18.04.2018 Էրդողանը նախագահական ընտրություններում կին մրցակից կունենա. Աքշեները կառաջադրի իր թեկնածությունը Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարար Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ նորանշանակ փոխվարչապետներին Ռոբերտ Քոչարյանը զանգահարել է Սերժ Սարգսյանին և շնորհավորել նրան Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Ադրբեջանի Միլլի մեջլիսում տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը Արցախում ՊԲ զինծառայողն ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել 17.04.2018 Հայկական ոսկու որոնման ուղեցույց՝ թուրքական հեռուստաեթերում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Արցախի նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի զենիթային հրթիռահրետանային համալիրների ուսումնասիրման աշխատանքներին ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի զենիթային հրթիռահրետանային համալիրների ուսումնասիրման աշխատանքներին ՀՀ զինված ուժերի մարզիկները մասնակցում են ԱՊՀ բանակների առաջնությանը ԱԳՆ խոսնակը հերքում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն մարդկանց ներխուժման լուրը Սերժ Սարգսյանը խոսել է ԼՂ խնդրի լուծման հարցում աշխարհաքաղաքական զարգացումների վտանգների մասին Ալիևն Արցախի հարցում կկոշտացնի դիրքորոշումը ԵԱՀԿ-ն Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ դիտարկում կանցկացնի 16.04.2018 Ռուսաստանը Եվրոպայի մաս է և պետք է լինի ԵԽԽՎ-ում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ ֆորս մաժորային իրավիճակի բացակայության դեպքում այս տարի կշարունակվի տնտեսական աճը Արցախի նախագահն Ալեք Կարապետյանին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով Արցախի նախագահն ընդունել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին Սերժ Սարգսյանն արդարացված է համարում ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը Սերժ Սարգսյանն ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունը դրական է համարում Հայաստանի ակտիվ զարգացման տեսանկյունից ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Մարաղայի կոտորածների վերաբերյալ Մոգերինին կոչ է արել միջազգային հանրակցությանը լուծել Սիրիայի հումանիտար ճգնաժամը ՀՀ-ում խորհրդարանական համակարգը թույլ կտա ավելի արագ տեմպերով զարգացնել երկրի տնտեսությունը. Սերժ Սարգսյան 14.04.2018 ՌԴ-ն հրապարակել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացված բանաձևի նախագիծը Արևմուտքի բոլոր հրթիռները Սիրիայում խոցել են նախատեսված թիրախները. պենտագոն Թուրք ոստիկանները ցրել են ԱՄՆ դեսպանատան մոտ Սիրիայի վրա հարձակման դեմ կազմակերպված ցույցը ԱՄՆ և Ռուսաստանը տարբերվող տեղեկություններ են հայտնում Սիրիայի հրթիռակոծությունների մասին Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է. հայազգի պատգամավոր Ադրբեջանը առաջնագծում հաստոցավոր ավտոմատ նռնականետ է կիրառել Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և դաշնակիցների ներխուժումը Սիրիա ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ. Սիրիայի ՀՕՊ-ը հրթիռների զգալի մասը ոչնչացրել է Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել Սիրիայի դեմ հարձակումների ժամանակ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու կոչ է անում. Պուտինը՝ հարձակման մասին Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի Շահումյանցիների կարոտը եւ վերադարձի սպասումը. «Շահումյան. Մարտականչը «Եղնիկներ»» ֆիլմը ներկայացվեց հանրությանը
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան