Արցախյան ազատամարտ. Պատմում է Յաշա Խաչիյանը

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Յաշա Խաչիյանը։

«Առաջին վաշտի» հեղինակությունը կարճ ժամանակում այնքան բարձրացավ, որ շուտով մենք ստպված էինք մերժել զինվորագրվել ցանկացող տղաներին։ 170 մարդ էինք։ Այլևս տեղ չկար։

Այդ 170 տղաներից յուրաքանչյուրն էլ կարծես հատուկ էր ընտրված։ Ամեն մեկը մի աշխարհ էր։ Հիմա էլ, երբ հավաքվում ենք, իսկ մենք տարին երեք անգամ՝ Ասկոլկայի ծննդյան ու մահվան օրերին, ինչպես նաև մայիսի 9-ին պարտադիր հավաքվում ենք, նույն մտերիմ մարդիկն ենք, իրար հետ պարզ ու հարազատ։ Որպես մարդու, Ասկոլկայի մաքրությանը ոչ ոք չէր հասնի։ Գուցե այդ է պատճառը, որ իր շուրջը հավաքվել էին իր պես մաքուր մարդիկ, գուցե պատահականությամբ է այդպես ստացվել կամ գուցե նախախնամությամբ, չգիտեմ։ Բայց մինչև հիմա էլ մեր վաշտի տղաների համերաշխությունը շատերին է զարմանք պատճառում։ Երկու գեներալ ենք տվել, մի քանի գնդապետեր, շատերս էլ՝ առողջության պատճառով դուրս ենք եկել բանակից, թե չէ՝ ավելի շատ գեներալներ, գնդապետեր կտայինք։

Գենոն՝ Հենրիխ Հակոբյանը, որ փաստորեն Ասկոլկայից առաջ ու հետո, ինչպես նաև նրա բացակայության ժամանակ հրամանատարություն էր անում, նրա պես մաքուր-մաքուր տղա էր։ Հիշում եմ, երբ Ջաբրայիլից մեծ թվով անասուն էինք քշել-բերել, Գենոն կազմակերպեց, տարան Հայաստան ծախեցին ու երեք մեշոկ փող բերեցին։ Երեք մեշոկ փող ու երեք բլոկ «Camel» սիգարետ։ Էն հին փողն էր դեռ։ Ուղիղ երեք մեշոկ։ Մինչև հաշվեցին-պրծան, հոգիները դուրս էր եկել։ Գումարը հավասարապես բաժանվեց վաշտի մեջ, բոլոր զոհվածների ընտանիքներին, վիրավորներին, բոլոր-բոլորին։ Երբ մտա իր մոտ ու տեսա ծխախոտը, մի ամբողջ բլոկ ինձ վերցրի։ Դուրս էր եկել, գոռում էր հետևիցս, ասում էր՝ տարավ ծխախոտը, տարավ․․․ Ես էլ ասում եմ՝ էդպես էլ գրիր՝ երկու տուփը բաժանեցինք վաշտի մեջ, մեկն էլ՝ Յաշան տարավ․․․

Հաճախ էինք իրար հետ կատակում, իրար վրա, ինքներս մեզ վրա ծիծաղում։ Մի անգամ, երբ Ասկոլկան իմացավ, որ ես վարսավիր եմ, ասաց․ «Յաշա, էս անգամ մազերս դու պիտի կտրես, բայց հենց սկզբից եմ ասում, քեզ խելոք ես պահում, առանց քո խենթությունների»։
Այնքան կոլորիտով մարդ էր, որ նրա հետ ամեն մի գործողություն իրադարձություն էր դառնում։ Տղաները շրջան կազմած մեզ էին հետևում։ Անընդհատ էն էր ասում, որ խելոք մնամ։ Դե բայց, Յաշան Յաշա չէր լինի, եթե մի քյալագ չանեի։ Մազերը առջևից սիրուն, կոկիկ կտրեցի, բայց հետևի կողմից մի մազափունջ թողեցի։ Տղաները նայում, ծիծաղում էին։ Ինքն էլ բարկանում էր։ Բայց գլխի չէր ընկնում, ինչ եմ անում։ Ասում էր․ Յաշա, որ իմանամ գլխիս քյալագ ես եկել, ձեռքիցս չես պրծնի։

Երբ արդեն վերջացրի, ձեռքը գլխովը տարավ ու․․․ մի բարկանալ բարկացավ, մի հարձակվել հարձակվեց վրաս, որ հազիվ հասցրեցի մկրատս թողնել-փախչել։ Երեխեքի պես վազում էինք իրար հետևից։ Տղաները ձեռքից ընկել էին, այնքան էին ծիծաղել մեզ վրա։ Երանի էն օրերին․․․

Հետո, երբ արդեն հանգիստ զրուցում էինք, ասաց Յաշա, օրինակ, ինչո՞ւ էդպես արեցիր։ Ասում եմ, էդպես եմ արել, որ տղերքը մի քիչ ծիծաղեն։ Ինչքան ժամանակ է՝ ամբողջ օրը տխուր-տխուր ենք։

․․․Շուշիի ազատագրումից հետո էր, Կամո անունով մի երիտասարդ եկավ ու միացավ մեր վաշտին։ Ինձ վրա էր եկել։ Այսօրվա պես հիշում եմ, Շուշիիում էինք։ Նրա հայրը ձին նստած եկավ, գտավ մեզ։ Հպարտություն, անհանգստություն, խնդրանք ու հորդոր պարունակող մի ձայնով ասաց ինձ․ «Յաշա՛, մատա՛ղ, որդուս քեզ եմ հանձնում, տիրություն արա»։

Օրերն անցնում-գլորվում էին։ Կամոն մեզ հետ, մեզ հավասար կռվում էր։ Նրա հոր խոսքն ու իմ տված խոստումը մոռացվել էր իրար հաջորդող ճակատամարտերի խառնարանում։
Մի անգամ սակայն, ես դժբախտություն ունեցա հիշելու նրա խոսքը։

1992թ աշունն էր։ Լևոնարխում 15 հոգով շրջափակման մեջ ընկանք։ Կամոն էլ էր մեզ հետ։ Հարթավայրը, որն իր թակարդի մեջ առավ մեզ ընկած էր երկու բլուրների արանքում։ Չորս կողմից աշխատում էին մեզ վրա, կրակե օղակը գնալով սեղմվում էր մեր շուրջը։ Չորս կրակակետերից միայն մեկն էր հնարավոր թվում ճեղքել։ Մեր դասակի հրամանատարը Միշիկն էր՝ գեներալ Միքայել Արզումանյանը։ Բայց նա ծանր վիրավորվեց, ու այլևս չէր կարող առաջնորդել մեզ, չնայած, առանձնապես առաջնորդելու տեղ էլ չկար։ Ուղակի հրաշքով էր կենդանի մնացել, գնդակը ողնաշարից միլիմետրերի հեռավորությամբ էր անցել։ Հրամանատարությունը ինձ հանձնեց։ Ասաց, չեմ կարող, դու տես ինչ եք անում։ Որոշեցի մեր ջլատված ուժերով մի վերջին անգամ գրոհել չորս կրակակետերից համեմատաբար թույլ թվացող կրակակետն ու վիրավորներին վերցնելով՝ դուրս պրծնել։ Իսկ վիրավորները վեցն էին։ 15 հոգուց վեցը զոհվել, վեցը վիրավորվել էինք։ Կրակի հերթական տարափից հետո թշնամին երևի մեզ ոչնչացրած էր համարում, որովհետև մի մեքենա շարժվեց դեպի մեզ։ Մեքենայի վրա գնդացիր էր տեղադրված։ Երբ մեքենան բավականաչափ մոտեցավ, մի կրակոցով վերացրի գնդացրորդին։ Հանկարծակիի գալով՝ մեքենան պտույտ կատարեց ու հետ վերադարձավ։ Այդ ընթացքում տղաները դուրս եկան։ Բոլորը գնացին, մնացինք ես ու Միշիկը։ Նրան տանողը ես էի, ամենածանր վիրավորն ինքն էր։ Այլևս չէր կարող, չէր ուզում գալ։ Ասում էր՝ թող ինձ ու գնա․․․ Ցավից բացի մեզ նաև անտանելի ծարավն էր տանջում։ Դա դժոխային մի մղձավանջ էր, որի ավարտը չէր երևում։ Գժվելու բան է, թե մարդ ինչեր կարող է հաղթահարել, ինչերի դիմանալ։ Միշիկին կյանքի հետ կապող թելերը գնալով կտրվում էին։ Նրան չկորցնելու կենսական պահանջը, որը շատ շոշափելի էի զգում, ինձ ուժ էր տալիս, անընդհատ առաջ մղում։ Աչքերիս առաջ հայտնվում էին մերթ մայրս ու հայրս, մերթ էլ Ասկոլկան՝ իր այն ցավատանջ հայացքով, որին մենք ականատես էինք լինում մեզնից որևէ մեկին կորցնելու դեպքում։ Ժամանակի ու տարածության ծավալն ու արժեքը կախված են այն հանգամանքներից, որում դու հայտնվել ես։ Մենք մեր մարմնով, մեր արյամբ, մեր բոլոր նյարդերով չափել ենք այն տարածությունը, որ բաժանում էր մեզ մերոնցից։ Գերմարդկային ճիգերի գործադրումով՝ մենք դուրս եկանք շրջափակումից ու ողջ-ողջ տուն հասանք․․․

Դա աներևակայելի մի հաջողություն էր։

Վեց զոհ, վեց վիրավոր ունեցանք։ Կամոն զոհվածների շարքումն էր, ես՝ վիրավորների։ Օղակից դուրս գալն այնքան վտանգավոր ու անիրական մտահղացում էր, որ մենք չէինք կարող զոհերին վերցնել մեզ հետ։ Դա ֆիզիկապես էլ էր անհնար։ 15 հոգուց վեցին կորցրել էինք, վեցն էլ վիրավոր էինք, ընդամենը երեք հոգի էին անվնաս մնացել։ Վիրավորներից միայն ես էի ոտքի վրա, մյուս հինգի վիճակը ծանր էր։ Մենք ուրիշ ելք չունեինք, չէինք կարող վերցնել, հանել զոհերին։ Բացի այդ, ոչ մի երաշխիք չկար, որ մենք տեղ կհասնենք, կփրկվենք։ Սստիպված էինք մեր զոհերին թողնել մարտադաշտում, որ հետո, նոր ուժերով վերադառնանք նրանց հետևից։ Դա ծանր, բայց այլընտրանք չունեցող որոշում էր։

Այն օրը, երբ Ասկոլկան մեզ մոտ եկավ, ես առաջին անգամ նրա աչքերում արտասուք տեսա։ Ճիշտ է, ուրախ էր, որ մեզ ողջ էր գտնում, բայց իրեն մեղավոր էր զգում։ Ասում էր․ «Յաշա, շատ ուժեղ էր օղակը, չկարողացա մոտենալ, չկարողացա օգնության հասնել»։ Նա Մեծ Հրամանատար էր առաջին հերթին նրանով, որ ամենավտանգավոր տեղերն անձամբ էր առաջնորդում իր տղաներին։ Երբեք մենակ չէր թողնում։ Ահա թե ինչու մեր անհաջողության, մեր կորուստների համար իրեն էր մեղավոր զգում։

Հաջորդ երեք օրը աչքս ոչ մի րոպե չփակվեց։ Ուժերի գերլարումից առաջացած հոգնությունն ու մարմինս մաշող ցավը դեռ կարելի էր տանել, բայց Կամոյի հոր խոսքերն անընդհատ հնչում, կտոր-կտոր էր անում սիրտս։ Այդ երեք օրերի ընթացքում անիծյալ հարթավայրի ու այն վերահսկող բարձունքների համար համառ պայքար էր գնում։ Մի օր մեր ձեռքումն էր, մի օր թշնամու։ Բայց տղաների մարմինները հանել էր պետք և ես անընդհատ դրա վրա էի մտածում, հաշվումներ անում։ Բացվող ամեն նոր օրը ծանրացնում էր մեր գործը։ Պետք էր շտապել, որովհետև ամառ էր, որովհետև անտառ էր․․․

Վեց զոհը հանելու համար մեզ 20 մարդ էր պետք։ Բայց մենք գործը պիտի 15 հոգով գլուխ բերեինք։ Երրորդ օրն էր արդեն, երբ որոշեցի այլևս չսպասել։ Ինչ գնով էլ լինի, պետք էր մտնել հարթավայրը։

Արդեն պիտի շարժվեինք, երբ Կամոյի հայրը, հորեղբայրն ու քեռին եկան մեզ մոտ ու ստիպեցին իրենց էլ տանել մեզ հետ։ Մեր ոչ մի փաստարկը համոզիչ չեղավ ու մենք ստիպված էինք մեր մարդկանցից երեքին թողնել ու իրենց վերցնել։ Բայց երբ տեղ հասանք, երեքի աչքերում էլ վախ տեսա։ Հասկացա, որ մեզ ոչնչով չեն օգնելու։ Ճիշտն ասած, նեղանալու էլ չի, չկռված մարդու համար պիտի որ ծանր լիներ միանգամից մարտադաշտ մտնելը, այն էլ՝ այդքան ծանր հանգամանքներում։ Մի կողմից հասկանում էի նրանց, մյուս կողմից էլ կատաղությունից պայթում էի։ Չգիտեի, ինչ անել։ Չէ որ 15-ից 12-ն էինք մնացել, մինչդեռ այդ գործի համար, ինչպես ասացի, 20 մարդ էր պետք։

Հրետանավորներին խնդրել էի՝ լուսաբացին մեկ-երկու արկ գցել բարձունքը, հուսալով, որ թշնամին մի առ ժամանակ գլուխը չի բարձրացնի դեպի ձորակը, որով բարձրանում էինք, ինչպես կենդանաի նշանակետ։ Բայց որքան մեծ էր մեր զարմանքը, երբ տեղ հասնելով նրանց դիրքը դատարկ գտանք։ Հրետանու կրակից հետո դիրքը թողել, փախել էին։ Ես այդ մասին նույնիսկ երազել չէի կարող։ Մեզ դա է փրկել, որովհետև մենք կույրի պես էինք բարձրանում։ Մի հոգի էլ լիներ այնտեղ, կարող էր մեր հարցերը շատ հանգիստ լուծել։ Բայց Աստված պահեց մեզ․․․

․․․Երբ քաղաք եկանք, Կամոյի հայրը չգիտեր ինչ անել մեզ համար։ Գրկել էր ինձ, բաց չէր թողնում։ Այնքան շնորհակալ էր մեզնից։

...Նրա որդու մարմինը ձեռքի դաջվածքից ճանաչեցինք․․․ Գլուխը կտրել-տարել էին ․․․

Ինչքան երկար պատմեցի․․․ Չեմ սիրում խոսել պատերազմի մասին։ Ոչ մեկի հետ։ Ոչ ընտանիքում, ոչ ընկերներիս հետ այդ մասին չեմ խոսում։ Ով գիտի՝ արդեն գիտի, ի՞նչ պատմեմ, ով չգիտի՝ չգիտի, ի՞նչի պատմեմ։ Դա մե՛ր կյանքն էր, դա, իսկապես, մի ողջ կյանք էր․․․

Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները 12.06.2018 Բակո Սահակյանն ընդունել է Մոնթե Մելքոնյանի հարազատներին Առաջնագծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ (տեսանյութ) Արցախի նախագահը խորհրդականին ազատել է պաշտոնից Բակո Սահակյանն իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Տոնոյանը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիրը Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի 2017-ի բյուջեի կատարման մասին օրենքը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը խոստացել է 4 տարում լուծել քրդական հարցը Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ ստորագրեցին գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ 11.06.2018 Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի հաջորդ ընտրություններին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քանիդիլին նույնպես «արժանացնել» Աֆրինի ճակատագրին Բելառուսն այնուամենայնիվ Ադրբեջանին մատակարարել է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը Ադրբեջանը Վրաստանում ներդրումներ իրականացնող երկրների ցանկում զիջել է առաջնորդի դերը Ադրբեջանում քաղաքական ճնշումներն ու հետապնդումները ողջ թափով շարունակվում են ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են Բելառուս Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Դեռ շատ երիտասարդ ես, գլխիդ փորձանք կբերես. Էրդողանը դիմել է Ավստրիայի վարչապետին Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին 9.06.2018 Հայաստանն Իրանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացի 4 դատապարտյալի Ցորենի արտին Ալիևի մոտենալու համար դաշտն ասֆալտապատել են Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան, նրա առողջական վիճակը կայուն ծանր է Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ ոստիկանապետին Նախարար Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին Պուտինը պատրաստակամություն է հայտնել կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ Շփման գծում վերադասավորումները լինում են առավել հաճախ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը շփման գծում խախտել է 200 անգամ Ադրբեջանական կողմի խնդրանքը ՀՀ զինված ուժերին 8.06.2018 Ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից. Արցախի ԱԳՆ Ադրբեջանն ապրիլից զորամիավորումներ է կուտակել շփման գծում, որոնք հետ չի քաշել. Դավիթ Բաբայան Իտալական տարբեր ընկերություններ հետաքրքրված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ՀՀ վարչապետի որոշմամբ արդարադատության փոխնախարարներ են նշանակվել
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան