Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնացրել է Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրումները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծեց, որ Հայաստահի Հանրապետության Նախագահի ելույթը Մյունխենում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ջատագով առաջնորդի ելույթ էր։ «Պարոն Նախագահը մի քանի հստակ մեսիջներ հղեց։ Առաջին, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության ջատագով է․ մենք ամեն ինչ արել ենք և անելու ենք, որպեսզի մեր տարածաշրջանում չլինեն բաժանարար գծեր, այլ Հայաստանը իր ավանդը բերի խաղաղության և կայունության գործընթացին։ Բնականաբար, Նախագահը շատ հստակ անդրադարձ կատարեց թե հայ-թուրքական հարաբերություններին, թե Ադրբեջանի հետ կապված խնդիրներին։ Նախ առաջինը Նախագահը հստակ նշեց, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության պատճառով այսօր մենք ունենք փակ սահմաններ։ Բեռլինյան պատի քանդումից շուրջ 30 տարի անց դեռևս Եվրոպայում շարունակում են մնալ փակ սահմաններ։ Այս խնդիրը չի կարող այդպես անվերջ մնալ։ Թուրքիան չպետք է նախապայմաններով խոսի և վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Նախագահը նաև հստակ նշեց, որ Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի համար»,- նշեց Շարմազանովը։

ՀՀ ԱԺ փոխնախագահն ամենակարևոր մեսիջներից մեկն այն է համարում, որ Երևանը «վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որքան էլ որ զառանցանք են, սակայն երբ միջազգային կառույցները, եվրոպական կառույցները, անվտանգության պատասխանատու կառույցները համաշխարհային քաղաքականության մեջ դրան չեն արձագանքում, դա իսկապես շատ վտանգավոր է դառնում։ «Ես իմ ելույթներում էլ եմ ասել, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, և պատահական չէր, որ Ալիևի գործողությունները համեմատել եմ 20-րդ դարի 30-ական թվականներին Հիտլերի գործողությունների հետ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը։

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ արդեն հարց ու պատասխանի ժանանակ ՀՀ Նախագահը կրկին անդրադարձավ Ադրբեջանի նախագահի զառանցանքներին և հստակ նշեց, որ հայ ժողովուրդն առնվազն 5 հազար տարի ապրում է իր բնօրրանում, իսկ նման հայտարարություններն ուղղակի ծիծաղելի են: «Այս ելույթով պարոն Նախագահը տարածաշրջանային խնդիրներին ուշադրության սևեռման ազդակ հնչեցրեց միջազգային հանրությանը, որ մեր տարածաշրջանում կա երկու սպառնալիք՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Թուրքիան պակաս սպառնալիք չէ, որովհետև, սատարելով Ադրբեջանի ահաբեկչական, ագրեսորական քաղաքականությունն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Թուրքիան ագրեսորին թևեր է տալիս»,- մանրամասնեց Շարմազանովը:

Նա նկատեց, որ ՀՀ Նախագահը ևս մեկ անգամ հստակ շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը եղել է իրավական, օրինական, ազատության համար պայքար, իսկ այդ ազատության համար պայքարին Ադրբեջանը պատասխանել է պատերազմով։ «Պարոն Նախագահը ևս մեկ անգամ հստակ նշեց ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը և ընդգծեց, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, և դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ Նախագահը հստակ շեշտել է, որ Եվրասիական տնտեսական Միության և Եվրոպական Միության հարաբերություններում Հայաստանը փորձել է ազնիվ լինել իր գործընկերների հետ, և լավագույն օրինակն է մեկ միությունում լինելու և մեկ այլ միության հետ դրական հարաբերություններ ունենալու առումով։

Էդուարդ Շարմազանովը կարևորում է նաև ՀՀ Նախագահի հայտարարությունն այն մասին, որ ոչ ոք չի կարող հայ ժողովրդին շեղել իր ճանապարհից, քանի որ այդ ժողովուրդը առնվազն 5 հազար տարի ապրում է իր բնօրրանում: «Այդ ընթացքում շատ ու շատ կայսրություններ են եկել ու գնացել, կորել, սակայն Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակում է կանգուն մնալ և ապրել իր բնօրրանում»,- եզրափակեց Շարմազանովը:

18.06.2018 Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն կա, բայց իրավիճակը վերահսկելի է. փոխնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել Թուրքիայի նախագահը պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը 16.06.2018 Վարչապետ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր 15.06.2018 Արցախի ԱԱԾ նախկին պետը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցչի պաշտոնում 14.06.2018 Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը Ցանկանալով խելացի երևալ՝ ադրբեջանցի պատգամավորը հիմարի տպավորություն է թողել Հայաստանը շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը․ ՀՀ Նախագահ 13.06.2018 Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը Թուրքիայի արգործնախարարը հայտարարել է, որ ինքը նաև Ադրբեջանի արտգործնախարարն է Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող հարցեր Ադրբեջանն Արցախի հետ շփման գծից հետ չի քաշում դեռևս ապրիլից կուտակած մեծ քանակությամբ ստորաբաժանումները 12.06.2018 Բակո Սահակյանն ընդունել է Մոնթե Մելքոնյանի հարազատներին Առաջնագծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ (տեսանյութ) Արցախի նախագահը խորհրդականին ազատել է պաշտոնից Բակո Սահակյանն իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Տոնոյանը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիրը Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի 2017-ի բյուջեի կատարման մասին օրենքը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը խոստացել է 4 տարում լուծել քրդական հարցը Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ ստորագրեցին գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ 11.06.2018 Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի հաջորդ ընտրություններին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քանիդիլին նույնպես «արժանացնել» Աֆրինի ճակատագրին Բելառուսն այնուամենայնիվ Ադրբեջանին մատակարարել է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը Ադրբեջանը Վրաստանում ներդրումներ իրականացնող երկրների ցանկում զիջել է առաջնորդի դերը Ադրբեջանում քաղաքական ճնշումներն ու հետապնդումները ողջ թափով շարունակվում են ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են Բելառուս Ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Դեռ շատ երիտասարդ ես, գլխիդ փորձանք կբերես. Էրդողանը դիմել է Ավստրիայի վարչապետին Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին 9.06.2018 Հայաստանն Իրանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացի 4 դատապարտյալի Ցորենի արտին Ալիևի մոտենալու համար դաշտն ասֆալտապատել են Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան, նրա առողջական վիճակը կայուն ծանր է Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ ոստիկանապետին Նախարար Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին Պուտինը պատրաստակամություն է հայտնել կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ Շփման գծում վերադասավորումները լինում են առավել հաճախ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը շփման գծում խախտել է 200 անգամ Ադրբեջանական կողմի խնդրանքը ՀՀ զինված ուժերին 8.06.2018 Ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից. Արցախի ԱԳՆ Ադրբեջանն ապրիլից զորամիավորումներ է կուտակել շփման գծում, որոնք հետ չի քաշել. Դավիթ Բաբայան Իտալական տարբեր ընկերություններ հետաքրքրված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ՀՀ վարչապետի որոշմամբ արդարադատության փոխնախարարներ են նշանակվել
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան