Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» որոշել է բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» փետրվարի 5-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է բոյկոտել ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունները և բողոքի ակցիաներ իրականացնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանի նախագահական հերթական ընտրությունները նշանակված էին 2018թ-ի հոկտեմբերի 17-ին և այդ մասին հայտարարվել էր ընդամենը 3 շաբաթ առաջ: Հոկտեմբերի 17-ն արդեն հայտարարվել էր որպես ոչ աշխատանքային օր, և հիմա հայտարարվում են արտահերթ ընտրություններ և այն էլ նախընտրական քարոզարշավն սկսվելուց ընդամենը 5 օր առաջ: Այս ընթացքում երկրում տեղի չեն ունեցել իրադարձություններ, որոնք առաջացնեին արտահերթ ընտրությունների պահանջ: Այսօր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» համակարգող մարմնի նիստում մենք քննարկեցինք արտահերթ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը, հնարավոր քաղաքական, իրավական, սոցիալական եւ բարոյական հետեւանքները: Մենք ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ ընտրությունները որակում ենք որպես ընտրությունների ինստիտուտի ծաղրանք, քանի որ դա վերացնում է այն ամենը, ինչ փոքր ի շատե պահպանվել էր այդ ինստիտուտից»,- նշել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին:

Հասանլին հիշեցրել է նաև, որ նախորդ` 2013 թ. նախագահական ընտրություններում ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը եզրակացրել էր, որ ընտրատեղամասերի 58 տոկոսում, որտեղ դիտորդները ներկա էին գտնվել, արձանագրվել էին կեղծիքներ:

«Մենք վստահ ենք, որ ապրիլի 11-ին նշանակված ընտրությունները նույնպես անցնելու են ընտրակեղծիքներով: Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները ևս մեկ քայլ կդառնան ադրբեջանական ժողովրդի ընտրությունների միջոցով իրենց իշխանությունը ձեւավորելու հնարավորությունից զրկելու ճանապարհին»,-հավելել է Հասանլին:

«Մենք որոշել ենք բոյկոտել այս ֆարսը, որը կոչվում է նախագահական ընտրություններ: Մենք դիմելու ենք ժողովրդին դիմակայելու այս իշխանություններին՝ օգտագործելով բոլոր իրավական եւ քաղաքական միջոցները», - եզրափակել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

22.02.2018 «Ադրբեջանից արդեն ինքնասպանության հոտ է գալիս». փորձագետները նշում են ինքնասպանությունների թվի աճի հիմնական պատճառները Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Արցախում զինծառայող է զոհվել Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամերը պետք է ունենան խաղաղ լուծումներ Իրանում պարսկերենը կատարելագործած հայաստանցի ասպիրանտներն ու ուսանողները գոհ են վերադարձել երկշաբաթյա կուրսից Լիբանանը Հայաստանի կողքին է իր ժողովրդի խաղաղության իրավունքները պաշտպանելիս. նախագահ Աուն Թուրքիայի առաջընթացի մասին ԵՄ զեկույցը քննադատական բնույթ է ունենալու. Յոհաննես Հան Ադրբեջանը «Կոռուպցիայի ընկալման վարկանիշում» շարունակում է մնալ վերջին տեղերում ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Հայաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի դիրքորոշումը Ադրբեջանը իր վրա է վերցրել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանության շարունակումը. Լարիսա Ալավերդյան Իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձը. Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը Սումգայիթում հայերի ջարդերից 30 տարի անց Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոխվել. ՀՀ ԱԳ փոխնախարար Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին Հայաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի դիրքորոշումը 21.02.2018 Հայաստանը և համանախագահները բազմիցս ընդգծել են գագաթաժողովների հանձնառությունները հարգելու անհրաժեշտությունը. Նալբանդյան ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը Խոջալու. հեկեկացող սուտն ընդդեմ Չինգիզ Մուստաֆաևի ճշմարտության Արցախի նախագահն ընդունել է ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության գործունեության արդյունքների ամփոփման նիստին 20.02.2018 Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում Սեր, պատերազմ, ազատություն. ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորն Էրդողանն է. Բասքըն Օրան Որո՞նք են Իսրայելի` հայերի Ցեղասպանությունը չճանաչելու պատճառները Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր. ՀՀ Նախագահի ուղերձը շարժման 30-ամյակին Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել 19.02.2018 Էրդողանը սպառնում է բոլորին անխտիր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը Եվրախորհրդարանում պատգամավորները կրկին կխոսեն Արցախի մասին Արցախի ԱԳՆ-ն կարևորում է առաջնագծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահի նստավայրում պարգևատրում է տեղի ունեցել Մասիս Մայիլյանը վստահ է` Արցախի հետ ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը. Արցախի ԱԳՆ Կոնստանտին Կոսաչովը բարձր է գնահատում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենում Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է Անջեյ Կասպշիկի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնում
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան