Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը միտված է ժողովրդավարության ոտնահարմանը

 

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական Ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին անդրադարձել է Իլհամ Ալիևի վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը և քննադատել այն:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ընդդիմադիր գործչի հաղորդմամբ` այդ քայլով Իլհամ Ալիևը ցանկանում է 4-րդ

անգամ նախագահ ընտրվել, ինչը միանգամայն անընդունելի է ընդդիմության համար:

«Փաստացի հայր և որդի Ալիևները արդեն 45 տարի ղեկավարում են երկիրը, ինչը հակասում է հանրապետության սկզբունքներին: Իլհամ Ալիևը գիտեր, որ ընդդիմությունը պատրաստվում է երկարաժամկետ քարոզարշավ իրականացնել ըհնտրակեղծիքների դեմ, և արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի ընդդիմությանը զրկի բողոք արտահայտելու, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների պահանջ ձևավորելու հնարավորությունից»,-նշել է Ալի Քերիմլին:

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլին նույնպես նշել է, որ Իլհամ Ալիևը այս քայլին գնացել է, որպեսզի ևս 7 տարով երկարաձգի իր իշխանությունը:

«Իլհամ Ալիևն այս քայլով ցանկանում է կրճատել ընտրություններին պատրաստվելու ընդդիմության ժամանակը»,-ասել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդը:

Արիֆ Գաջիլին նշել է նաև, որ այս հապճեպ որոշումը նպատակ ունի ուժեղացնելու Ադրբեջանում առկա ներքին հակասությունները:

 

22.05.2018 Ոլորտի ներկայացուցիչները կրթական համակարգի առաջնահերթ լուծելի խնդիրներն են մատնանշում Լեռնագոգ համայնքում ջրալցման հետևանքով վնասվել է ավելի քան չորս տասնյակ տուն ԱԺ նոր պատգամավորները երդմամբ ստանձնեցին պարտականությունները Տևական և ամուր կարգավորման հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ բանակցելն է. ԱԳՆ մամուլի խոսնակ Պարզվում են Ավանում տեղի ունեցած բռնությունների մասնակիցները ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի հարցը քննարկման փուլում է ՊԵԿ նախագահի տեղակալներն ազատվել են աշխատանքից Ես որևէ բանից չեմ վախենում. Միհրան Պողոսյանը՝ իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալի գործի վերաբացման մասին Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Փաշինյանը շնորհավորել է Ազնավուրին Առողջապահության նախարարը հորդորում է ԱԺ-ում մեկնարկել է քառօրյա նիստը Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Մարգար Եսայանը Էրդողանի կուսակցության ցուցակով կրկին կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին 21.05.2018 Վիգեն Սարգսյանը համաձայն չէ ԱԽ քարտուղարի՝ «Ազգ-բանակ»-ի հետ կապված դիտարկումների հետ ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը որոշել է թողնել պաշտոնը Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Պետք է այնպես անենք, որ ո'չ գիտությունը, ո'չ էլ երկրի պաշտպանողականությունը չտուժեն. ԿԳ նախարարը՝ տարկետման մասին «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու համար օրենսդրական փոփոխություններ են պետք. ԿԲ նախագահ Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Ոստիկանապետը նոր նշանակումներ է արել Ուրախ կլինեմ, եթե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ արվի. ԱԺ նախագահ Արմեն Սարգսյանն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը պատրաստակամ են ընդլայնելու երկկողմ համագործակցությունը Նախատեսվում է ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափ Վազգեն Մանուկյանը մի շարք ոլորտային առաջարկներ է ներկայացրել վարչապետին ԿԳ նախարարը կոչ է արել զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Մանե Թանդիլյանն առաջարկում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկել ՀՀ նախագահը լիահույս է՝ սփյուռքահայերն իրենց ներուժը կներդնեն Հայաստանի վերակառուցման համար Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Պետք է ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ. Մանե Թանդիլյանը՝ կուտակայինի մասին Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է. ՀՀ վարչապետի խոսքը՝ Լոս Անջելեսից Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում 19.05.2018 ԱԱԾ տնօրենը խոստանում է բացահայտել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ՀՀ ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարին և տվել հանձնարարականներ Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Ադրբեջանը առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները Թանգարանային գիշերը Մայր Աթոռում կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները ԿԳ նախարարը թիվ 189 դպրոցում դրամահավաքության վերաբերյալ փաստերը ուղարկելու է ոստիկանություն 18.05.2018 Տարածքային կառավարման և զարգացման նախարարը ձևավորել է արագ արձագանքման աշխատանքային խումբ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը. վարչապետ Փաշինյանն ընդունել է բանկի տարածաշրջանային տնօրենին ԴԱՀԿ աշխատակիցները պետությանն ավելի քան 60 մլն դրամի վնաս են պատճառել ՊՆ-ում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցեր են քննարկվել Նախագահական նստավայրում հյուրընկալված փոքրիկները պաղպաղակ են վայելել նախագահի հետ միասին Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան