Ինչպես են հայերը «օկուպացրել» Զանգելանը

Հավատարիմ մնալով ավելի վաղ տված խոստմանս` շարունակում եմ պարբերաբար կիսվել ադրբեջանական քարոզչամեքենայի ապուշության հավաքածուի հատընտիր գլուխգործոցներով, որոնք ջերմեռանդորեն հավաքել եմ:

Ստորև ներկայացված մարգարիտը վերաբերում է անցած տարվա հոկտեմբերին և հանդիսանում է Ադրբեջանի Զանգելանի շրջանի հերոսական անկման 24-րդ տարելիցի կապակցությամբ կազմված ողբերգական հիշատակության պաշտոնական ամփոփագիրը:

Փորձենք այդ բոզբաշը տարբերակել տարրական մաթեմատիկական անգրագիտությունից, տրամաբանական բարբաջանքից և տարեթվերի անփույթ շարադրանքից` գումարած նաև անհեթեթությունը:

«1993թ. հոկտեմբերի 29-ին հայկական զինված ստորաբաժանումները օկուպացրին լեռնային-ղարաբաղյան տարածաշրջանին հարող վերջին` Զանգելանի շրջանը։ Այնուհետև. «Նախքան Զանգելանի շրջանի օկուպացումը, որը ներառում էր մեկ քաղաք, մեկ ավան և 83 գյուղ, այնտեղ գործող 9 նախադպրոցական հաստատություն, 19 տարրական դպրոց, 15՝ միջնակարգ, մեկ միջին մասնագիտական հաստատություն և մեկ երաժշտական դպրոց, 35 գրադարան, 8 մշակույթի տուն, 23 ակումբ և 22 կինոդահլիճ…»:

Կարծես մեջբերված ցանկում ոչ մի սխալ կամ կասկածելի բան չի էլ կարող լինել։ Մարդիկ տվյալներ են ներկայացնում՝ ջանալով նյութական կորուստների չափն ընդգծել թվերի կուտակման միջոցով։ Աստված նրանց հետ… Բայց ահա երկու պարբերություն հետո, չգիտես ինչու, նորից են ներկայացվում Զանգելանի շրջանի մասին տվյալները: Միայն թե՝ այս անգամ կախարդական ձևով գյուղերի և հաստատությունների թիվը սկսում է փոխվել:

«Շրջանի կազմի մեջ է մտնում նույնանուն քաղաքը, Մինջևան ավանն ու 81 գյուղ…»:
Ինչպես երևում է, երկու գյուղ, մինչև հաջորդ պարբերությանը հասնելը, հօդս են ցնդում:
Այնուհետև առաջին թվարկման մեջ նշված 9 նախադպրոցական հաստատությունները երկրորդ անգամ ներկայացված թվարկման մեջ կախարդական փայտիկի օգնությամբ 11 են դառնում:

Նույն հաջողությամբ, ամփոփագրի սկզբում ներկայացված ցանկը` «19 տարրական դպրոց, 15` միջնակարգ, մեկ միջին մասնագիտական հաստատություն և մեկ երաժշտական դպրոց», երկրորդ ցուցակում դարձել էին միասին «62 հանրակրթական դպրոցներ»:

Գրադարանների թվի աճը հարցում ևս փաստաթղթի հեղինակները առատաձեռն են գտնվել, հավանաբար` մտածելով, որ դրանց իրական թվի գրալրացումը միջազգային հանրության աչքում կընդգծի զանգելանցի խաշնարած-գրքամոլների ինտելեկտուալ բարձր մակարդակը: Փաստաթղթի հեղինակների թեթև ձեռքով առաջին պարբերության մեջ նշված գրդարանների թիվը` 35-ը, երկրորդ ցուցակում դարձել էր 50:

Դեռ լավ է, որ ակումբների և մշակույթի տների թիվը չի փոփոխվել: Երկրորդ թվարկման մեջ այսպիսի հանճարեղ արտահայտություն կա. «8 մշակույթի տուն»: Դրանից, հավանաբար, հետևում է, որ հեղինակները այս անգամ որոշել են ոչ թե տափակ ձևով ուռճացնել այդ «տների» թիվը, այլ փորձել են ավելի ճիշտ արտահայտվել` ընդլայնելով դրանց ֆունկցիոնալ նշանակությունը, թե ինչ: Երևում է` «մշակույթ»-ն իր ողջ և եզակի նշանակությամբ` շատ նեղ հասկացություն է և անընդունելի մեգամշակութային` Ադրբեջանի համար: Եվ, հետևաբար, այդ «մշակույթի տներ» այցելողներն այդտեղից դուրս են գալիս «մշակույթով արբեցած»:

Ինչևէ, վերադառնանք ամփոփագրին: Այնտեղ, ցավոք սրտի, մարտերի և Արաքսով խիզախ ասկյարների ծլկելու մասին ոչ մի ինֆորմացիա չկա: Ոչ մի ակնարկ չկա նաև այն մասին, թե ինչպես է Ալիևը Տեր-Պետրոսյանին աղաչել միջանցք տրամադրել Զանգելանից դեպի Նախիջևան, որպեսզի շրջափակման մեջ հայտնված 10 հազարանոց ադրբեջանական հորդան դուրս գա: Այդ մասին տարիներ անց իր հուշերում ներկայացրել է Անդրեյ Ստուպիշինը: Որևէ բան չի ասվում նաև դեպի իրանական կողմ այդ նույն հորդայի խուճապահար փախուստի մասին` բառացիորեն սեփական կանանց, երեխաների և ծնողների գլուխների վրայով: Եվ, բնականաբար, չի հիշատակվում նաև այն, թե ինչպես են իրանցի սահմանապահների հարկադրմամբ անձնազոհ ասկյարները լրիվ մերկ Արաքսից վազելով հասել մինչև Ժդանովի շրջանում տեղակայված իրենց առաջին պահակակետը:

Ադրբեջանցի քարոզիչները` զանգելանյան տխրալի ամփոփագրի հեղինակներն, այդ ամենի մասին լրիվ մոռացել էին, չնայած հետաքրքիր կլիներ լսել նրանց գնահատականն այդ հերոսական բիզիմդիրյան իրադարձություններին: Փոխարենն այդ փաստաթղթի ձևով ներկայացված խեղումը լրիվ անհեթեթություն է և վկայում է այն ստեղծողների մոտ տարածության և ժամանակի զգացողության կորստի մասին:

«Օկուպացիայից հետո ամբողջությամբ ավերվել է Բաքու-Մինջևան-Ղափան երկաթուղու Մինջանի կայանը: Երկաթուղու 41 կմ հատվածը, որն անցնում է Մեղրիի միջով, շրջափակման մեջ է հայտնվել»:

Ի գիտություն անգրագետ ադրբեջանցի քարոզիչների` նշված երկաթգիծը լրիվությամբ շրջափակվել էր հիշյալ իրադարձություններից երկու տարի առաջ, և ի պատասխան Հայաստանի շրջափակման` Նախիջևանի շրջափակումն իրականացվել է հենց Մեղրիից, այլ ոչ թե Զանգելանից:

Բայց, ինչո՞ւ եմ ես այսքան լրջացել: Խոստովանում են, մի քիչ խորացա… Չէ՞ որ խոսքն ընդամենը հավաքածուիս զվարճալի ապուշությունների մասին է, որոնք հավաքել եմ ոչ թե ճակատ կնճռոտելու, այլ զվարճանալու համար:

Բոգդան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Aysor.am

21.05.2018 ՀՀ նախագահը լիահույս է՝ սփյուռքահայերն իրենց ներուժը կներդնեն Հայաստանի վերակառուցման համար Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Պետք է ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ. Մանե Թանդիլյանը՝ կուտակայինի մասին Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է. ՀՀ վարչապետի խոսքը՝ Լոս Անջելեսից Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում 19.05.2018 ԱԱԾ տնօրենը խոստանում է բացահայտել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ՀՀ ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարին և տվել հանձնարարականներ Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Ադրբեջանը առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները Թանգարանային գիշերը Մայր Աթոռում կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները ԿԳ նախարարը թիվ 189 դպրոցում դրամահավաքության վերաբերյալ փաստերը ուղարկելու է ոստիկանություն 18.05.2018 Տարածքային կառավարման և զարգացման նախարարը ձևավորել է արագ արձագանքման աշխատանքային խումբ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը. վարչապետ Փաշինյանն ընդունել է բանկի տարածաշրջանային տնօրենին ԴԱՀԿ աշխատակիցները պետությանն ավելի քան 60 մլն դրամի վնաս են պատճառել ՊՆ-ում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցեր են քննարկվել Նախագահական նստավայրում հյուրընկալված փոքրիկները պաղպաղակ են վայելել նախագահի հետ միասին Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են նախիջևանյան ուղղության սահմանագիծ Հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը. արդարադատության նախարար Կոռուպցիայի դեմ պայքարն այսուհետ թևակոխում է առավել թիրախավորված ու վճռական փուլ. Արտակ Զեյնալյան Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԴԱՀԿ ծառայությունում հայտնաբերված խախտումները Փորձանմուշներ են վերցվել Արմավիրում թունավորվածների ընդունած սննդամթերքից և ջրից Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի առաջ երկու կարևոր խնդիր է դրել Արմավիրում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի մոտ կրկին բողոքի ակցիաներ են Աճեմօղլուն խոստացել է հարմար պահի այցելել Երևան ՀՀ պաշտպանության նախարարը Կասպշիկին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը Արմավիրի մարզում թունավորվածների առողջական վիճակը բավարար է 17.05.2018 ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի որակյալ բազմակի օգտագործման ներքնազգեստ Կդիտարկվեն բոլոր այն մեթոդները, որոնք կլինեն օրինական. Զեյնալյանը՝ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների հարցի լուծման մասին Կրթության և գիտության ոլորտում կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի որևէ գիտնական չարտագաղթի. ԿԳ նախարար ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների աջակիցները բացել են Արշակունյաց պողոտան Դեբեդ համայնքում բացվելիք ՍՄԱՐԹ ավանը կխթանի գյուղական համայնքների զարգացումը Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Ժամը 15։00-ից դադարեցնել անհնարազանդության գործողությունները. Նիկոլ Փաշինյանն այլ տարբերակ է առաջարկում Մենաշնորհային տնտեսության վերացումից հետո տնտեսական աճի բարձր ցուցանիշ է սպասվում Արա Բաբլոյանը Վալենտինա Մատվիենկոյին առաջարկել է հետաձգել Մուրմանսկում նախատեսված նիստը Վիճակագրական կոմիտեի նախագահը չի փոխվի Վատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան. վարչապետը՝ ճանապարհ փակող քաղաքացիների մասին Գյումրու ավագանին քննարկում է քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը ՊԵԿ-ը նոր նախագահ ունի Կառավարությունը քննարկում է եկամտահարկի նվազեցման հարցը Բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել, այդ ճանապարհով գնալու դեպքում կձախողենք. ՀՀ վարչապետ ՀՀ Սահմանադրության իմ ամենասիրած հոդվածը երրորդն է. Արտակ Զեյնալյան Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան