Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն հունվարի կեսերին

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպման օրվա և վայրի մասին տեղեկատվություն այս պահին չի կարող տրամադրել: «Հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին, սակայն հստակ օրվա և վայրի մասին տեղեկատվություն արտաքին գործերի նախարարությունը չի կարող տրամադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Քոչարյանը:

Հարցին` հնարավո՞ր է, որ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում, Քոչարյանը պատասխանեց. «Այդպիսի բան այսօր դեռևս չի քննարկվում»:

Փոխնախարարը նաև շեշտեց, որ այս պահին շատ դժվար է խոսել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին: «Առաջընթացի մասին խոսելը դժվար է, որովհետև կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Այն իսպառ բացակայում է: Բոլորս տարբեր հայտարարությունների ականատես եղանք, որոնք համահունչ են Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներին առ այն, որ անհրաժեշտ է ներդնել այն մեխանիզմները, որոնց պայմաններում կձևավորվի այդ մթնոլորտը», - նկատեց նա:

Փոխնախարարի խոսքով՝ վերը նշված պայմաններից առաջնայիններից է զինադադարի ռեժիմի պահպանումը: Քոչարյանն ընդգծեց, որ հանդիպումներն առաջին հերթին հենց այս խնդրի լուծմանն են ուղղված, որը նաև կնվազեցնի շփման գծում լարվածությունը: «Էլի կորուստներ ունենք, էլի կրակոցներ կան, բայց այնուամենայնիվ նմանատիպ հանդիպումները նպաստում են, որպեսզի իջնի այդ լարվածության մակարդակը», - ասաց նա:

21.05.2018 ՀՀ նախագահը լիահույս է՝ սփյուռքահայերն իրենց ներուժը կներդնեն Հայաստանի վերակառուցման համար Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Պետք է ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ. Մանե Թանդիլյանը՝ կուտակայինի մասին Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է. ՀՀ վարչապետի խոսքը՝ Լոս Անջելեսից Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում 19.05.2018 ԱԱԾ տնօրենը խոստանում է բացահայտել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ՀՀ ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարին և տվել հանձնարարականներ Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Ադրբեջանը առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները Թանգարանային գիշերը Մայր Աթոռում կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները ԿԳ նախարարը թիվ 189 դպրոցում դրամահավաքության վերաբերյալ փաստերը ուղարկելու է ոստիկանություն 18.05.2018 Տարածքային կառավարման և զարգացման նախարարը ձևավորել է արագ արձագանքման աշխատանքային խումբ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը. վարչապետ Փաշինյանն ընդունել է բանկի տարածաշրջանային տնօրենին ԴԱՀԿ աշխատակիցները պետությանն ավելի քան 60 մլն դրամի վնաս են պատճառել ՊՆ-ում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցեր են քննարկվել Նախագահական նստավայրում հյուրընկալված փոքրիկները պաղպաղակ են վայելել նախագահի հետ միասին Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են նախիջևանյան ուղղության սահմանագիծ Հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը. արդարադատության նախարար Կոռուպցիայի դեմ պայքարն այսուհետ թևակոխում է առավել թիրախավորված ու վճռական փուլ. Արտակ Զեյնալյան Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԴԱՀԿ ծառայությունում հայտնաբերված խախտումները Փորձանմուշներ են վերցվել Արմավիրում թունավորվածների ընդունած սննդամթերքից և ջրից Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի առաջ երկու կարևոր խնդիր է դրել Արմավիրում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի մոտ կրկին բողոքի ակցիաներ են Աճեմօղլուն խոստացել է հարմար պահի այցելել Երևան ՀՀ պաշտպանության նախարարը Կասպշիկին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը Արմավիրի մարզում թունավորվածների առողջական վիճակը բավարար է 17.05.2018 ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի որակյալ բազմակի օգտագործման ներքնազգեստ Կդիտարկվեն բոլոր այն մեթոդները, որոնք կլինեն օրինական. Զեյնալյանը՝ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների հարցի լուծման մասին Կրթության և գիտության ոլորտում կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի որևէ գիտնական չարտագաղթի. ԿԳ նախարար ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների աջակիցները բացել են Արշակունյաց պողոտան Դեբեդ համայնքում բացվելիք ՍՄԱՐԹ ավանը կխթանի գյուղական համայնքների զարգացումը Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Ժամը 15։00-ից դադարեցնել անհնարազանդության գործողությունները. Նիկոլ Փաշինյանն այլ տարբերակ է առաջարկում Մենաշնորհային տնտեսության վերացումից հետո տնտեսական աճի բարձր ցուցանիշ է սպասվում Արա Բաբլոյանը Վալենտինա Մատվիենկոյին առաջարկել է հետաձգել Մուրմանսկում նախատեսված նիստը Վիճակագրական կոմիտեի նախագահը չի փոխվի Վատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան. վարչապետը՝ ճանապարհ փակող քաղաքացիների մասին Գյումրու ավագանին քննարկում է քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը ՊԵԿ-ը նոր նախագահ ունի Կառավարությունը քննարկում է եկամտահարկի նվազեցման հարցը Բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել, այդ ճանապարհով գնալու դեպքում կձախողենք. ՀՀ վարչապետ ՀՀ Սահմանադրության իմ ամենասիրած հոդվածը երրորդն է. Արտակ Զեյնալյան Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան