Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ. ընթացքում փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի. հիմնադրամի միջոցներից փոխհատուցում է ստացել մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած 10 զինծառայող և 27 զոհված զինծառայողի ընտանիք: Հիմնադրամը զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների փոխհատուցումը սկսել է 2017թ. հունվարի 1-ից:

Զոհված զինծառայողների ընտանիքները հիմնադրամից միանվագ ստացել են 10 միլիոն դրամ, իսկ ամսական կստանան 200-300 հազար դրամ փոխհատուցում: Մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում զոհված շարքային զինծառայողների ընտանիքները ամսական կստանան 200 հազար, պայմանագրային զինծառայողների ընտանիքները՝ 250 հազար, իսկ սպաների ընտանիքները՝ 300 հազար դրամ:

1-ին խմբի հաշմանդամ զինծառայողները հիմնադրամի միջոցներից միանվագ ստացել են 10 միլիոն դրամ, իսկ ամսական կստանան 200-250 հազար դրամ: 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողները միանվագ ստացել են 5 միլիոն դրամ, իսկ ամսական կստանան 100-150 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ 2017թ. ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքագրել է 5 միլիարդ 827 միլիոն 982 հազար 595 դրամ գումար, իսկ տարվա ընթացքում կատարված փոխհատուցումները կազմել են 388 միլիոն 500 հազար դրամ:

Տարվա ընթացքում բացի յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց պահվող 1000 դրամներից, հիմնադրամի հաշվին նվիրատվություններ են կատարվել: Ամենաշատ նվիրատվությունները կատարվել են Հայաստանից՝ 70 միլիոն 913 հազար 349 դրամ, Ֆրանսիայից՝ 7 միլիոն 279 հազար 500 դրամ, Կիպրոսից՝ 4 միլիոն 810 հազար դրամ, Ռուսաստանից՝ 2 միլիոն 850 հազար 219 դրամ, Կանադայից՝ 2 միլիոն 514 հազար 65 դրամ, Ռումինիայից՝ 1 միլիոն 83 հազար 499 դրամ, Շվեյցարիայից՝ 518 հազար 700 դրամ, Կատարից՝ 298 հազար 840 դրամ: Նվիրվատվություններ են կատարվել նաև ԱՄՆ-ից՝ 186 հազար 520 դրամ, Գերմանիայից, 152 հազար 600 դրամ, Դանիայից՝ 50 հազար դրամ, Կորեայից՝ 48 հազար 200 դրամ, Մեծ Բրիտանիայից՝ 29 հազար 280 դրամ, Սլովակիայից՝ 25 հազար դրամ, Հոլանդիայից՝ 11 հազար 400 դրամ, Ավստրիայից՝ 5 հազար դրամ, Շվեդիայից՝ 5000 դրամ, Օմանից՝ 1000 դրամ: Հիմնադրամին ևս 45 հազար 800 դրամի նվիրատվություն է արվել անհայտ երկրից: Ընդհանուր առմամբ՝ հիմնադրամին կատարվել է 90 միլիոն 827 հազար 972 դրամի նվիրաբերություն:

Հիմնադրամին 12 միլիոն դրամ նվիրաբերել է ՀՀ Նախագահի աշխատակազմը, 3 միլիոն 168 հազար 150 դրամ՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, 3 միլիոն դրամ ստացվել է անանուն նվիրատուից: Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը հիմնադրամին կատարել է 5 միլիոն 557 հազար 360 դրամի նվիրաբերություն, 5-ական միլիոն դրամի նվիրաբերություն են կատարել ««Ռոսգոստրախ Արմենիա» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունները:

19.05.2018 ԱԱԾ տնօրենը խոստանում է բացահայտել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ՀՀ ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարին և տվել հանձնարարականներ Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Ադրբեջանը առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները Թանգարանային գիշերը Մայր Աթոռում կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները ԿԳ նախարարը թիվ 189 դպրոցում դրամահավաքության վերաբերյալ փաստերը ուղարկելու է ոստիկանություն 18.05.2018 Տարածքային կառավարման և զարգացման նախարարը ձևավորել է արագ արձագանքման աշխատանքային խումբ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը. վարչապետ Փաշինյանն ընդունել է բանկի տարածաշրջանային տնօրենին ԴԱՀԿ աշխատակիցները պետությանն ավելի քան 60 մլն դրամի վնաս են պատճառել ՊՆ-ում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցեր են քննարկվել Նախագահական նստավայրում հյուրընկալված փոքրիկները պաղպաղակ են վայելել նախագահի հետ միասին Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են նախիջևանյան ուղղության սահմանագիծ Հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը. արդարադատության նախարար Կոռուպցիայի դեմ պայքարն այսուհետ թևակոխում է առավել թիրախավորված ու վճռական փուլ. Արտակ Զեյնալյան Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԴԱՀԿ ծառայությունում հայտնաբերված խախտումները Փորձանմուշներ են վերցվել Արմավիրում թունավորվածների ընդունած սննդամթերքից և ջրից Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի առաջ երկու կարևոր խնդիր է դրել Արմավիրում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի մոտ կրկին բողոքի ակցիաներ են Աճեմօղլուն խոստացել է հարմար պահի այցելել Երևան ՀՀ պաշտպանության նախարարը Կասպշիկին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը Արմավիրի մարզում թունավորվածների առողջական վիճակը բավարար է 17.05.2018 ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի որակյալ բազմակի օգտագործման ներքնազգեստ Կդիտարկվեն բոլոր այն մեթոդները, որոնք կլինեն օրինական. Զեյնալյանը՝ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների հարցի լուծման մասին Կրթության և գիտության ոլորտում կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի որևէ գիտնական չարտագաղթի. ԿԳ նախարար ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների աջակիցները բացել են Արշակունյաց պողոտան Դեբեդ համայնքում բացվելիք ՍՄԱՐԹ ավանը կխթանի գյուղական համայնքների զարգացումը Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Ժամը 15։00-ից դադարեցնել անհնարազանդության գործողությունները. Նիկոլ Փաշինյանն այլ տարբերակ է առաջարկում Մենաշնորհային տնտեսության վերացումից հետո տնտեսական աճի բարձր ցուցանիշ է սպասվում Արա Բաբլոյանը Վալենտինա Մատվիենկոյին առաջարկել է հետաձգել Մուրմանսկում նախատեսված նիստը Վիճակագրական կոմիտեի նախագահը չի փոխվի Վատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան. վարչապետը՝ ճանապարհ փակող քաղաքացիների մասին Գյումրու ավագանին քննարկում է քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը ՊԵԿ-ը նոր նախագահ ունի Կառավարությունը քննարկում է եկամտահարկի նվազեցման հարցը Բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել, այդ ճանապարհով գնալու դեպքում կձախողենք. ՀՀ վարչապետ ՀՀ Սահմանադրության իմ ամենասիրած հոդվածը երրորդն է. Արտակ Զեյնալյան Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ Կառավարության նիստի օրակարգում է ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը ՀՀ ԱԳՆ-ն անհանգստացած է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագիրն ընդգրկում է փոխադարձ առևտրի ծավալի 50 տոկոսը 16.05.2018 Դավիթ Տոնոյանը հանդիպել ու զրուցել է օրեր առաջ Արցախում վիրավորված զինվորի հետ Արցախն առաջին եռամսյակում արձանագրել է 16.1 տոկոս տնտեսական աճ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է զինկոմիսարիատների մասին որոշումները հետաձգել մինչև հունիսի 21-ը
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան