Սիրիայում սատկել է ադրբեջանցի նշանավոր ահաբեկիչը

Սիրիայում շունչը փչել է բավականին հետաքրքրական անձ` ադրբեջանցի ահաբեկիչ Ռովշան Փաշաևը: Փաշաևը, ով ջիհադիստների շրջանում հայտնի է «Օմար» մականունով, ծնվել և ապրել է Արցախին սահմանակից Տերտեր քաղաքում: Անցած դարի 90-ականների սկզբին ապագա ոստիկանը մասնակցել է հայկական երկրորդ հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիային, բայց, չնայած դրան, հաջողվել էր ողջ մնալ:

2000-ականների սկզբին Փաշաևը համալրել է վահաբիստների շարքերը և կռվել Չեչնիայում` ընդդեմ ռուսական ուժերի: Չեչնիայից վերադառնալուց հետո, 2003թ. այլ մինչև վերջ չջախջախված ահաբեկիչների հետ Արցախի հանրապետության դեմ ահաբեկչական գործողության է սկսել նախապատրաստվել: Բայց, ի ուրախություն իրեն, նա և ահաբեկչական խմբավորման մյուս անդամներն անկանոն զինված խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են:
2005թ. բանտից ազատվելուց հետո Փաշաևն ուղևորվել է Աֆղանստան, որտեղ «Թալիբան» շարժման շարքերում կռվել է ՆԱՏՕ-ի ուժերի դեմ, որից հետո կրկին վերադարձել է տուն: 2011թ., երբ «ահաբեկչական ինտերնացիոնալը» պատերազմ է հրահրել Սիրիայում, Փաշաևը միացել է Թուրքիայի աջակցությունը ստացող «Ախրար աշ-Շամ» միության գրոհայիններին` զբաղվելով ահաբեկիչների ուսուցմամբ և նախատրաստմամբ:

2014թ. Խամա արվարձանի մարտերում Փաշաևը վիրավորվել և համարյա երկու տարի բուժվել է Սիրիայի` իսլամիստների կողմից վերահսկվող տարածքներում: 2017թ. դեկտեմբերի 25-ին Փաշաևին վիրահատել են Իդլիբի հիվանդանոցներից մեկում, ինչից հետո էլ ադրբեջանցի ահաբեկիչը մահացել է:

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր