Հաղթական տանուլ տված պատերազմը. Ինչպես են Ադրբեջանում հորինում և տոնում «հաղթական» տարեթվերը

Հաղթական տարեթվերը տոնելը պետությունների և ժողովուրդների համար բնական և անհրաժեշտ բան է: Յուրաքանչյուր կայացած ժողովուրդ, մանրակրտկտորեն դասակարգելով իր պատմությունը, առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում նման տարեթվերի հանդեպ, քանի որ դրանք խորհրդանշում են ազգի կայացման գործընթացը, նրա ազատասիրությունն ու արժանիքները: Դրանք կարևոր հանգույցներ են հանդիսանում պատմական իրադարձությունների շղթայում:

Բայց ի՞նչ անել, երբ դրանք ուղղակի չկան: Ինչպե՞ս վարվել, եթե ժողովուրդը ռազմական հաղթանակների հետ կապված որևէ հիշողություն չունի:

Օրինակ` Ադրբեջանում այդ հարցն առանձնակի դժվարություն առաջ չի բերել: Կատարները քորելով` այնտեղ անմիջապես կռահեցին, որ եթե այդքան հայտնի տարեթվեր չկան, ապա կարելի է ուղղակի հորինել: Իսկ մեր մուլտիմշակութային-տոլեռանտ հարևանները երևակայության հարցում անգերազանցելի են:

Հունվարի 5-ին և 6-ին Բաքվում և այդ նմանը չունեցող հանրապետության մյուս քաղաքներում մեծ շուքով նշեցին «Հորադիզի հաղթական օպերացիայի» 24-ամյակը: Ամեն ինչ տեղը տեղին սարքել էին. ղարաբաղյան պատերազմի վետերանների և երիտասարդ հայրենասերների երթը դեպի շեհիդների ծառուղի (բնակաբանար, Հեյդար և Զարիֆ Ալիևների գերեզմաններին պարտադիր ծաղիկներ դնելով) «Հորադիզի ռազմական փառքի» մասին հապճեպ ասված խոսքեր են, ականատեսների վկայություններ, անխուսափելի «բիզիմդիրի» մասին երդումներ, ֆիլմերի ցուցադրություն և լրատվամիջոցներում 1994թ. հունվարին գրոհող խիզախ ասկյարներից խուճապահար փախչող հայերի աղետալի կորուստների մասին» լրատվամիջոցներում տարածվող տեսություններ:

Առանձնապես տարբերվում էին, այսպես կոչված, ադրբեջանցի ռազմական փորձագետները, ովքեր լրագրողների հետ կիսվում էին իրենց ծիածանագույն հիշողություններով: Որպես օրինակ, այդ իրադարձություններն այսպես է բնորոշել նախկինում պարտված սպա, իսկ հիմա հայտնի ստախոս, շաղակրատ Ուզեիր Ջաֆարովը. «… Գործողությունը դադարեցվել է երկրի ղեկավարության որոշմամբ: Եթե դա տեղի չունենար, հակառակորդին կարելի կլիներ ջախջախիչ հարված հասցնել, որը կազդեր պատերազմի ելքի վրա»:

Դատելով մեջբերումից` Ջաֆարովն այնքան է հեռուն գնացել, որ ջանալով թաքցնել «Հորադիզի գործողության» իրական հետևանքները` պատահաբար նրա կիսատ մնալու մեջ մեղադրել է իշխանությանը, այսինքն` անմիջապես Հեյդար Անմեղին, որի պատժամիջոցների պատճառով էլ հենց ստորագրվել է բիշքեքյան զինադադարը:

Ի տարբերություն իր խելագար գործընկերոջ` մեկ այլ` «բիզիմդիրի» ոչ պակաս հայտնի վարպետ, պահեստազորի գնդապետ Շահիր Ռամալդանովն ավելի զգուշավոր է գտնվել «հորադիզյան արշավում» Ալիևի քաղաքական դերի մեկնաբանման տեսանկյունից, բայց ոչ ավելի զուսպ` նրա ռազմավարական նշանակության գնահատման հարցում: Նա ընդհանրապես անցել էքաղաքավարության և զսպվածության բոլոր սահմանները:

«1993թ.հանգուցյալ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո ժողովուրդն ու զինվորները սկսեցին հավատալ հաղթանակին (երևում է` հավատը չի կորել Ալիևի կողմից հայերին ամբողջ հինգ շրջան հանձնելուց հետո անգամ,-հեղ.): Հեյդար Ալիևի կարգադրությամբ հարձակողական գործողություն է սկսվել: Մեզ հաջողվել է 25-30 կմ հետապնդել թշնամուն: (Իսկ հիմա `ուշադրություն). Հայկական կողմը, զգալի կորուստներ տալով, ստիպված էր ստորագրել Բիշքեքյան արձանագրությունը»:

Ռամալդանովի կողմից այդ իրադարձությունների լևիտանյան ոճով շարադրանքն ամեն ինչից անտեղյակ լսողին և առաջին հերթին` զոմբիացված «բիզիմդիրշիկներին» կարող է ներշնչել, որ, այսպես կոչված, «Հորադիզի գործողությունը» հավասարազոր է բեռլինյանին, և որ հայ հրամանատարներին Վերմախտի գերմանացի գեներալների պես հանում էին բունկերներից անվերապահ կապիտուլյացիան ստորագրելու համար:

Չէ՞ որ ամբողջ գործողությունը հորինված էր հայկական պաշտպանությունը ճեղքելու և Մեղրի, հետո նաև Նախիջևան դուրս գալու նպատակով: Չէ՞ այդ ծրագիրն իրագործելու համար Ֆիզուլու ուղղությամբ կենտրոնացված էին հալումաշ եղած ադրբեջանական բանակի մնացուկներն ու փողոցներից հավաքված 18-ից մինչև 60 տարեկան տղամարդիկ: Չէ՞ որ հույսները դրել էին Սուրբ Ծննդի օրը հայերին հանկարծակիի բերելու վրա: Եվ սխալվել էին, քանի որ լայնամասշտաբ գրոհի երկրորդ օրն իսկ գրոհը կասեցվել է նախկին սահմանից 15 կմ հեռավորության վրա: Չէ՞ որ գործողությունը, որը հետին ամսաթվով ստացել է «հորադիզյան» անվանումը, անհավատալի զոհերի և տեխնիկայի կորուստների գնով հաջողվել է հատել միայն Հորադիզ կայանն ու մի քանի ավերված գյուղեր: Եվ Բիշքեքյան զինադադարը խնդրել են միայն ու միայն Ադրբեջանի իշխանությունները, քանի որ 1994թ. գարնանը հայկական հրամանատարությունը պատրաստ էր հասնելու ընդհուպ մինչև Իրանի սահման` թալիշաբնակ շրջաններ: Իսկ ադրբեջանական բանակն այդ ժամանակ ուժասպառ եղած ձիու պես շնչահեղձ էր լինում կես ճանապարհին:

Ինչևէ, ամեն մեկը գրում է իր պատմությունը: Ինչ որ մեկի հաղթանակները ձեռք են բերվում տառապանքի ու արյան գնով, ինչ-որ մեկինն էլ` թանաքով:

Ադրբեջանի դեպքում էլ հակառակորդը կապիտուլյացիայի է ենթարկում` շարունակելով իշխել «օկուպացված տարածքների» վրա, իսկ ջաֆարովները ռամալդանովների հետ իրենց կրծքին կրում են մի փութ կրծքանշան` հաղթական տանուլ տված պատերազմի համար:

Բոգդան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Aysor.am

21.05.2018 ՀՀ նախագահը լիահույս է՝ սփյուռքահայերն իրենց ներուժը կներդնեն Հայաստանի վերակառուցման համար Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Պետք է ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ. Մանե Թանդիլյանը՝ կուտակայինի մասին Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է. ՀՀ վարչապետի խոսքը՝ Լոս Անջելեսից Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում 19.05.2018 ԱԱԾ տնօրենը խոստանում է բացահայտել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ՀՀ ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարին և տվել հանձնարարականներ Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Ադրբեջանը առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները Թանգարանային գիշերը Մայր Աթոռում կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները ԿԳ նախարարը թիվ 189 դպրոցում դրամահավաքության վերաբերյալ փաստերը ուղարկելու է ոստիկանություն 18.05.2018 Տարածքային կառավարման և զարգացման նախարարը ձևավորել է արագ արձագանքման աշխատանքային խումբ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը. վարչապետ Փաշինյանն ընդունել է բանկի տարածաշրջանային տնօրենին ԴԱՀԿ աշխատակիցները պետությանն ավելի քան 60 մլն դրամի վնաս են պատճառել ՊՆ-ում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցեր են քննարկվել Նախագահական նստավայրում հյուրընկալված փոքրիկները պաղպաղակ են վայելել նախագահի հետ միասին Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են նախիջևանյան ուղղության սահմանագիծ Հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը. արդարադատության նախարար Կոռուպցիայի դեմ պայքարն այսուհետ թևակոխում է առավել թիրախավորված ու վճռական փուլ. Արտակ Զեյնալյան Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԴԱՀԿ ծառայությունում հայտնաբերված խախտումները Փորձանմուշներ են վերցվել Արմավիրում թունավորվածների ընդունած սննդամթերքից և ջրից Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի առաջ երկու կարևոր խնդիր է դրել Արմավիրում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի մոտ կրկին բողոքի ակցիաներ են Աճեմօղլուն խոստացել է հարմար պահի այցելել Երևան ՀՀ պաշտպանության նախարարը Կասպշիկին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը Արմավիրի մարզում թունավորվածների առողջական վիճակը բավարար է 17.05.2018 ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի որակյալ բազմակի օգտագործման ներքնազգեստ Կդիտարկվեն բոլոր այն մեթոդները, որոնք կլինեն օրինական. Զեյնալյանը՝ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների հարցի լուծման մասին Կրթության և գիտության ոլորտում կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի որևէ գիտնական չարտագաղթի. ԿԳ նախարար ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների աջակիցները բացել են Արշակունյաց պողոտան Դեբեդ համայնքում բացվելիք ՍՄԱՐԹ ավանը կխթանի գյուղական համայնքների զարգացումը Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Ժամը 15։00-ից դադարեցնել անհնարազանդության գործողությունները. Նիկոլ Փաշինյանն այլ տարբերակ է առաջարկում Մենաշնորհային տնտեսության վերացումից հետո տնտեսական աճի բարձր ցուցանիշ է սպասվում Արա Բաբլոյանը Վալենտինա Մատվիենկոյին առաջարկել է հետաձգել Մուրմանսկում նախատեսված նիստը Վիճակագրական կոմիտեի նախագահը չի փոխվի Վատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան. վարչապետը՝ ճանապարհ փակող քաղաքացիների մասին Գյումրու ավագանին քննարկում է քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը ՊԵԿ-ը նոր նախագահ ունի Կառավարությունը քննարկում է եկամտահարկի նվազեցման հարցը Բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել, այդ ճանապարհով գնալու դեպքում կձախողենք. ՀՀ վարչապետ ՀՀ Սահմանադրության իմ ամենասիրած հոդվածը երրորդն է. Արտակ Զեյնալյան Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան