Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է Հայաստանում ավանդաբար անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը լայն հասարակությանը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին պարբերաբար իրազեկելու տեսանկյունից: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն և շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը խնդրել է իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին նրա պաշտոնավարման ժամկետի երկարաձգման առթիվ:

Զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները՝ 2011 թվականին, երբ Ռոուզ Գոթեմյոլերը ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր և դրանից հետո՝ ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից բացի հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է նաև Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում կառավարման նոր համակարգի անցնելու կապակցությամբ իրականացվող գործընթացներով:
Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այն վճռական ու հետևողական աջակցության համար, որ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործողություններին ակտիվ մասնակցությամբ՝ իր կարևոր ներդրումն ունենալով միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման մասին՝ նշելով, որ հաջողությամբ իրականացվել է չորս ծրագիր, և արդեն հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019թթ. հինգերորդ ծրագիրը:

 

18.02.2018 Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին 17.02.2018 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն 16.02.2018 ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ անհեթեթ հայտարարություններին Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից Էրդողանի ու Թիլերսոնի հանդիպումը շարունակվել է ավելի քան երեք ժամ Թուրքիայի վարչապետի այցը Գերմանիա ուղեկցվել է բողոքի ցույցերով Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի դատախազության կոլեգիայի նիստին 15.02.2018 ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի կոալիցիայի հարվածներից ռուսների զոհվելու մասին Բակո Սահակյանն ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության անդամների Ադրբեջանում բնակչության թվի աճն անկում է ապրել Ադրբեջանի զորամասերից մեկում զինվոր է մահացել Թուրքիայում պահանջում են փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Անկարայում ԱՄՆ դեսպանատան պողոտան կանվանակոչվի «Ձիթենու ճյուղ» 14.02.2018 Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին Էրդողանի եւ Ալիեւի պանթուրքիստական հայտարարություններն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանովը՝ Հունաստանի դեսպանին Նախագահ Սերժ Սարգսյանը Մալիի նախագահին հրավիրել է Երևանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Արցախը դարձավ հայ ժողովրդի պատվախնդրության և հաղթանակի խորհրդանիշը. Սերժ Սարգսյան Արժե՞ զարմանալ, որ Ալիևը Երևանն է ուզում... Ուզում ենք մեր պատրիարքին ընտրել. Գարո Փայլան Ռուս սահմանապահներն Արմավիրի մարզում թուրք սահմանախախտի են ձերբակալել Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում 13.02.2018 Միջազգային ավիացիոն կոմիտեն հայտնել է Ռուսաստանում Ան-148-ի վթարի նախնական պատճառը Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին կրկին մեղադրել է Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու մեջ Ծնկաչոք Մարդու դասերը Թուրքիայի նախագահը սպառնացել է Հունաստանին Մեր հայացքը ուղղված է միմիայն դեպի ապագան. Բակո Սահակյան Ադրբեջանցիները չհասկանալով… իրենց իջեցնում և մեզ բարձրացնում են, մենք բարձունքի վրա ենք. Ալեքսանդր Լապշին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի արարողությունը Մերկելը Թուրքիայի վարչապետի հետ կքննարկի կալանավորված գերմանացի լրագրողի հարցը 12.02.2018 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը խախտում է ժողովրդավարության սկզբունքները. միջազգային կենտրոն Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական նշանակություն ունեն Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցում. Ռադև Ադրբեջանական որոշ մասնավոր բանկեր փակվելու վտանգի տակ են. Moody’s Ինչպես Զաքիր Հասանովն Իլհամ Ալիևին փրկեց հայկական ՈՒԱԶ-իկից Նվիրվում է բոլոր «մատնված» քրդերի համար անհանգստացողներին Բուլղարիան կողմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և ԵՄ աջակցությամբ ԼՂ խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն, երբ Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական ակնկալիքներից Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի Թուրքիան կորցրել է հավատը ԱՄՆ նկատմամբ. Թուրքիայի արտգործնախարար Ադրբեջանը պատրաստ չէ հարևանի հետ հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով. ZDF-ի անդրադարձը Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ բողոքելու համար ձերբակալված քաղաքացիների թիվը հասել է 666-ի
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան