Ֆրանսիա. Հայ Դատն ընդդեմ թուրքական մերժողականության

Նոյեմբերին Ֆրանսիայում երեք աղմկահարույց դատական գործընթացներ են տեղի ունեցել: Եվ եթե Ադրբեջանի տանուլ տված դատը, որը նախաձեռնել էր Ալիևյան ռեժիմը` սաստիկ վիրավորվելով ֆրանսիացի լրագրողներ Էլիզ Լյուսենի և Լորան Ռիշերի կողմից իրենց տրված «բռնապետ» բնորոշումից, լուսաբանվել է բավականին լայնորեն, ապա մյուս երկու դատական հայցերը` չնայած նրան, որ ուղղակի կապ ունեին Այ Դատի հետ, հայրենական գործընթացում գործնականորեն չեն լուսաբանվել: Այդուհանդերձ, երկու գործընթացներն էլ ուշադրության արժանի էին: Դրանցից մեկն անց է կացվել Ֆրանսիայում, երկրորդը` Փարիզի ամենամեծ արվարձանում` Նանտերում` Օ-դե-Սենի վարչական կենտրոնում:

***

Նանտերի դատավարության ժամանակ քննվել է երկու երիտասարդների` 25-ամյա Այ-Դատի` Դատ Թեմիրի (Թեմիրյան) և 22-ամյա Մայքլ (Դրո) Մոմջյանի գործը, ով 2015թ. մարտի 2-ին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին միջոցառումներից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, հայտարարելով «Թուրքիան ֆաշիստական պետություն է, որը հրաժարվում է ընդունել հայերի Ցեղասպանությունը» կարգախոսը` նռան հյութ է լցրել Ֆրանսիայում Թուրքիայի նախկին դեսպան Ակկի Ակիլիի վրա:

Դատարանը դեսպանի վրա հյութ է լցրած Դատ Թեմիրին դատապարտել է երեք, իսկ Մայլք Մոմջյանին, ով այդ գործողությունը նկարահանել ու դրել է ինտերնետում` մեկ ամսվա ազատազրկման: Երկուսն է առանց այն էլ մեղմ պատիժը կրել են պայմանական ու հետագայում չեն համարվի դատված:

Գործընթացի ժամանակ ապագա քաղաքագետ Դատ Թեմիրը դատական դահլիճը վերածել էր քաղաքական հարթակի` ցույց տալով թուրքական պետության մերժողական քաղաքականությունը` միևնույն ժամանակ հիշեցնելով Ցեղասպանության սարսափելի իրողությունների մասին: Նա դատարանին պատմել է, թե ինչ զգացողություններ է ունեցել` իմանալով Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրիչ որոշման` ապրիլի 24-ին` հայոց Ցեղասպանության պաշտոնական օրը, Գալլիբոլիի ճակատամարտում տարած հաղթանակը տոնելու մասին, որտեղ ֆրանսիական և բրիտանական զորքերը Դարդանելում դիմակայել են Օսմանյան կայսրության ուժերին. «Մեր նպատակն էր ինչ-որ էքստրաօրդինար բան ձեռնարկել, որը կպատմեր հայերի Ցեղասպանության և սեփական ընդդիմության ու փոքրամասնության հանդեպ թուրքական պետության քաղաքականության մասին»:

Հենց դրա համար էլ թիրախ է ընտրվել թուրքական պետության ներկայացուցիչը: ինչ վերաբերում է նռան հյութին, ապա ակցիայի երկրորդ մասնակցի` Մայքլ Մոմջյանի խոսքով, դա խորհրդանշում էր թուրքական պետության հանցագործություններն ու անպատժելիությունը:

*****

Երկրորդ դատական գործընթացը, որը կայացել է Ֆրանսիայի մայրաքաղաքի ուղղիչ դատարանում` նոյեմբերի 28-ին, ինչպես և նրա վճիռը, առանց չափազանցության, եվրոպական դատական գործընթացների համար աննախադեպ եղան` հաշվի առնելով այն, որ դատարանը քննում էր հայոց Ցեղասպանությունը համառորեն ժխտող մարդու հայցն ընդդեմ այդ Ցեղասպանության ժառանգների: Դա նույնն էր, ոնց որ մարդասպանը դատական գործ հարուցի իր ողջ մնացած զոհի հանդեպ` նեղսրտելով, որ նա ոչ միայն ողջ է մնացել, այլև համարձակվում է աշխարհին հիշեցնել իր հետ կատարվածի մասին:

2017թ. հոկտեմբերին ֆրանսիացի հետաքննող Մաքսիմ Գոենը, ով վաղուց աշխատում է թուրքական քարոզչության օգտին, դատի է տվել Nouvelles d’Arménie պարբերականի թողարկող խմբագիր Արա Թոռանյանին և Հայկական կազմակերպությունների համաձայնեցման խորհրդի համանախագահ, այդ պաբերականի հեղինակ Սամուել Թիլբյանին` նրանց մեղադրելով էլեկտրոնային լրատմավիջոցներում վարկաբեկման և հրապարակային զրպարտանքի մեջ:

Հայցվորը hայ լրագրողներից պահանջել է փոխհատուցում` յուրաքանչյուրից 5 հազար եվրոյի չափով, և, որպես ապացույց, ներկայացրել պարբերականի նյութերը` հրապարակված 2013-2014թթ., որտեղ նրան համեմատել են եվրոպական Հոլոքոսի հայտնի ժխտող Ռոբերտ Ֆորիսսոնի հետ: Պարբերականը Գոենին բնութագրել է նաև որպես ֆաշիստական թուրքական պետությանը ծառայող վարձկան` իր հնչեցրած խոսքերի համար, ըստ որի` Ցեղասպանության տարիներին տեղահանված հայերին, իբր, «հրաշալի կերակրել և ընդունել են և´ հարկադրված տեղահանության ժամանակ, և´ դրանից հետո»:

Փարիզի դատարանն արդարացի վճիռ կայացրեց պատասխանատուների համար` համարելով, որ այդ խոսքերը և բնորոշումները ոչ վարկաբեկում, ոչ էլ զրպարտանք են, այլ` սեփական կարծիքի արտահայտում: Եվ ըստ այդմ` Մաքսիմ Գոենի առաջադրած մեղադրանքը ոչ մի հիմնավորում չունի:

Բացի այդ, դատարանը մերժել է խայտառակված մերժողականին նաև քաղաքացիական բողոքարկման ժամանակ, որտեղ նա պատասխանատուներից նյութական փոխհատուցում է պահանջել:

Հայ լրագրողների իրավապաշտպան Անրի Լեկլերը դատավճռի հրապարակումից հետո, դուրս գալով դատարանի դահլիճից, հավաքված լրագրողներին մեծ բավականությամբ հայտարարել է, որ թեկուզ Ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում հանցագործություն չի համարվում, բայց դատարանն այն բնորոշել է որպես սուտ:

Անձամբ Առա Թոռանյանը դատավարությունից հետո հայտարարել է Ցեղասպանության ակտիվ հերքողներից մեկի հանդեպ տարած հաղթանակի մասին:

*****

Հայցը ներկայացնողը` թուրքերի վարձկան Մաքսիմ Գոենը, բոլորովին չի թաքցնում այն փաստը, որ, ի դեմս Անկարայում հիմնադրված և աշխարհով մեկ «այսպես կոչված` հայերի ցեղասպանության պնդումների» դեմ «նյութեր» տարածող AVIM վերլուծական կենտրոնի, համարվում է թուրքական պետության վարձու սիրեկանը: Այդ մասին նա պատմել է հոկտեմբերի 17-ին կայացած նախնական նստաշրջանի ժամանակ` հավելելով նաև, որ կենտրոնը թաքցնում է իր մեկնումների ծախսերը` վճարելով փաստաբանի ծառայությունների համար:

Եվ այստեղ արժե մի փոքր հետ գնալ` ցույց տալու համար մերժողական գործունեության և թուրքերի կողմից իրենց թշնամուն` Հայաստանը մանրազննին ուսումնասիրելու թուրքական մոտեցման ողջ լրջությունը:

Եվրասիական հետազոտությունների կենտրոնը (AVIM) ստեղծվել է 2009թ. Անկարայում գործող թուրքմենների մշակույթի և համագործակցության հիմնադրամի միջոցներով: Ինստիտուտի նպատակը համարվում է Կովկասում, Բալկաններում, Արևելյան Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և ԵՄ անդամ երկրներում Թուրքիայի դերի հետ կապված հետազոտությունների անցկացումը:

AVIM-ի կազմի մեջ է մտնում Եվրասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի շրջանակում 1999-2009թթ. Անկարայում գործող հայկական հետազոտությունների ինստիտուտը (ERAREN): AVIM—ը մասնակցում է նաև երկու ամսագրերի հրապարակումներում, որոնց թիրախը Հայաստանն է. Ermeni Arastirmalari (2001թ.-ից) և Հայկական հետազոտությունների ամփոփում ( 2002 թ-ից):

Ինստիտուտը պատրաստում և թողարկում է ամենօրյա տեղեկագրեր, որոնք պարունակում էին Հայաստանին, Իրաքին, Ասիային և Եվրոպային վերաբերող լուրեր և վերլուծություններ: Այդ տեղեկագիրն էլեկտրոնային փոստով ուղարկվում էր շուրջ 3 հազար բաժանորդների:

Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրենը Բուլղարիայում և Վատիկանում Թուրքիայի` թոշակի անցած դեսպան Օմեր Էնգին Լյուտենն է:

Ինստիտուտն ունի իր վեբ-կայքը` չորս տարբեր բաժիններով. Կովկասն ու Հայկական հարցը, Բալկաններ, Ասիա և Եվրոպա: Կովկասին և Հայաստանին նվիրված բաժնում ընդգրկված են Հայաստանին ու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հոդվածները: «Հայկական հարց» բաժնում կա ներդիր` «Թուրքիայի և Ադրբեջանի խնդիրները Հայաստանի հետ»:

Բայց ամենակարևորն այն է, որ դատավարությանը պատրաստվելով, Գոենն ու իր տերերը, համացանցից հեռացրել են թուրքամետ լրատվամիջոցներում Գոենի բոլոր հակահայկական հոդվածները, որոնք շովունիստական մտքեր և կոչեր էին պարունակում: Բայց պարզվում է, ամեն ինչ չէ, որ հեռացրել էին:

Վեց տարի առաջ` 2011թ. ապրիլի 12-ին (Ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին) Turkey News մերժողական ինտերնետ-հարթակում հրապարակվել էր Գոենի հոդվածy` «Պարծենկոտություն և ինտրիգներ. հայ ազգայնականների վերջին փորձերը Ֆրանսիայում» վերնագրով, որը նույնպես, ինչպես երևում է, դատական հայցի նախապատրաստական փուլում ամեն տեղից հեռացվել էր: Բայց պատահաբար, ավելի ճիշտ` անզգուշորեն, պահպանվել էր…ադրբեջանական «ԱՊԱ» պետական գործակալության ֆրանսիական տարբերակում: Նրանում Գոենը, ով այդ ժամանակ հանդես էր գալիս որպես Անկարայում հիմնադրված «Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության» գիտաշխատող, ազնվորեն գրում է.

«Արմատական փոփոխությունների համար միայն նրանց (հայերի,-Պանդուխտ) դեմ հետևողական պայքարը` վարկաբեկման համար հaրուցված հայցերով, անվանարկությամբ, ռասսայական ատելության սադրանքներով, մեզ թույլ կտա լուծելու «հայկական հարցը» (…)Հակաթուրքականության մասնագետները պետք է դուրս մնան խաղից»:

Բայց պարզվում է, որ Ֆրանսիական արդարադատության միջնորդությամբ հայ լրագրողների դեմ սկսված գրոհը սկզբից մինչև վերջ երկու ցեղասպան միավորումների` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ի սկզբանե պլանավորված համատեղ տեղեկատվա-իրավական դիվերսիա էր: Որ դա հենց դա է, որ կա, վկայում է անհերքելի փաստերի շղթան:

Նույն օրը, երբ Գոենը նախաձեռնեց Nouvelles d’Arménie-ի լրագրողների դեմ դատական գործընթացը, ամերիկյան News Blaze կայքում հրապարակվեց ևս մեկ` գործնականում ճիշտ նույն բովանդակությամբ նյութ` Վարուժան Կարապետյանի մասին` ոմն Նուրիտ Գրինգերի հեղինակությամբ, ով արդեն մի քանի անգամ աչքի է ընկել ալիևյան ռեժիմի արդարացման գործում: Բառացիորեն մի քանի վայրկյան անց այդ կայքի հղումը Twitter-ի իր էջում տեղադրել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը` Ադրբեջանի ԱԳ մամուլի խոսնակ Խիկմեթ Գաջիևը:

Եվս մի քանի օր անց` հոկտեմբերի 19-ին, Գաջիևը թվիթերյան իր էջում լրագրող Արա Թոռանյանի հասցեին զրպարտանք ու հարձակումներ պարունակող գրառում է արել:

Միաժամանակ հայ լրագրողների մասին ստահոդ լուրերը են սկսել հրապարակվել ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական մամուլում: Օրինակ` ադրբեջանական news.аz կայքն Արա Թոռանյանին ներկայացրել է որպես ԱՍԱԼԱ-ի նախկին ահաբեկիչ, ով հանձնված է արդարադատությանը»: Փարիզում տեղի ունեցած դատավարության մասին կայքի նյութում ասվում է, որ Թուրքիայի ընկերը` ֆրանսիացի պատմաբան Գոենը, հայց է հարուցել ԱՍԱԼԱ ահաբեկչական խմբավորման երկու անդամների դեմ, ովքեր ներկայումս ապրում են Ֆրանսիայում»:

Իսկ թուրքական Milliyet ապբերականն այդ օրերին նյութ է տպագրել` հետևյալ վերնագրով. «ԱՍԱԼԱ-ի նախկին ահաբեկիչը դատարանում է»: Իսկ Sabah թերթը հետևյալ վերնագրով հոդված է հրապարակել. «Ֆրանսիացի պատմաբանն անվանարկման պատճառով ԱՍԱԼԱ-ի հետ հայտնվել է իրավաբանական դաշտում»:

*****

Դե ինչ, կարելի է վստահորեն արձանագրել, որ անվանարկման համար բողոքը` տրված թուրքական մերժողականության ուղեղային կենտրոնում աշխատող մարդու կողմից, ֆրանսիական դատարանը քննել է ըստ էության, իսկ կայացրած վճիռը սառը ցնցուղ է եղել թուրքական երկու պետություններից Ցեղասպանությունը ժխտողների համար:

Բայց, ինչպես ցույց են տալիս Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Այ Դատի վրա հարձակվելու մերժողականների փորձերը` թուրքերի համար անսովոր` իրավական ճանապարհով, այլ ոչ թե կացինով, ընդունվում են և, անկասկած կշարունակվեն ընդունվել: Իսկ դա նշանակում է, որ հայ ժողովրդի արդարության համար պայքարողները պետք է պատրաստ լինեն նաև այդպիսի մարտահրավերների:

ՊԱՆԴՈՒԽՏ

18.02.2018 Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին 17.02.2018 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովում Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն 16.02.2018 ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Իլհամ Ալիևի «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ անհեթեթ հայտարարություններին Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր կարող է զրկվել մանդատից Էրդողանի ու Թիլերսոնի հանդիպումը շարունակվել է ավելի քան երեք ժամ Թուրքիայի վարչապետի այցը Գերմանիա ուղեկցվել է բողոքի ցույցերով Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի դատախազության կոլեգիայի նիստին 15.02.2018 ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի կոալիցիայի հարվածներից ռուսների զոհվելու մասին Բակո Սահակյանն ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության անդամների Ադրբեջանում բնակչության թվի աճն անկում է ապրել Ադրբեջանի զորամասերից մեկում զինվոր է մահացել Թուրքիայում պահանջում են փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Անկարայում ԱՄՆ դեսպանատան պողոտան կանվանակոչվի «Ձիթենու ճյուղ» 14.02.2018 Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին Էրդողանի եւ Ալիեւի պանթուրքիստական հայտարարություններն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանովը՝ Հունաստանի դեսպանին Նախագահ Սերժ Սարգսյանը Մալիի նախագահին հրավիրել է Երևանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Արցախը դարձավ հայ ժողովրդի պատվախնդրության և հաղթանակի խորհրդանիշը. Սերժ Սարգսյան Արժե՞ զարմանալ, որ Ալիևը Երևանն է ուզում... Ուզում ենք մեր պատրիարքին ընտրել. Գարո Փայլան Ռուս սահմանապահներն Արմավիրի մարզում թուրք սահմանախախտի են ձերբակալել Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում 13.02.2018 Միջազգային ավիացիոն կոմիտեն հայտնել է Ռուսաստանում Ան-148-ի վթարի նախնական պատճառը Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին կրկին մեղադրել է Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնելու մեջ Ծնկաչոք Մարդու դասերը Թուրքիայի նախագահը սպառնացել է Հունաստանին Մեր հայացքը ուղղված է միմիայն դեպի ապագան. Բակո Սահակյան Ադրբեջանցիները չհասկանալով… իրենց իջեցնում և մեզ բարձրացնում են, մենք բարձունքի վրա ենք. Ալեքսանդր Լապշին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի արարողությունը Մերկելը Թուրքիայի վարչապետի հետ կքննարկի կալանավորված գերմանացի լրագրողի հարցը 12.02.2018 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը խախտում է ժողովրդավարության սկզբունքները. միջազգային կենտրոն Հայաստանն ու Բուլղարիան ռազմավարական նշանակություն ունեն Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցում. Ռադև Ադրբեջանական որոշ մասնավոր բանկեր փակվելու վտանգի տակ են. Moody’s Ինչպես Զաքիր Հասանովն Իլհամ Ալիևին փրկեց հայկական ՈՒԱԶ-իկից Նվիրվում է բոլոր «մատնված» քրդերի համար անհանգստացողներին Բուլղարիան կողմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և ԵՄ աջակցությամբ ԼՂ խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն, երբ Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական ակնկալիքներից Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը մոտ ապագայում շահագործման կհանձնվի Թուրքիան կորցրել է հավատը ԱՄՆ նկատմամբ. Թուրքիայի արտգործնախարար Ադրբեջանը պատրաստ չէ հարևանի հետ հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհով. ZDF-ի անդրադարձը Թուրքիայում «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ բողոքելու համար ձերբակալված քաղաքացիների թիվը հասել է 666-ի
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան