«CNN Greece»-ը վավերագրական ֆիլմ է պատրաստել Արցախի ու նրա ինքնորոշման պայքարի մասին

«CNN Greece»-ը վավերագրական ֆիլմ է պատրաստել, որը նվիրված է Արցախին ու նրա պայքարի պատմությանը, գրում է Այսօր-ը։

Ֆիլմի հեղինակը պատերազմական թեմաներ լուսաբանող հայտնի հույն լրագրող Մարիա Կարչիլակին է, ով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային ՀԿ-ի աջակցությամբ այս տարվա սեպտեմբերին այցելել է Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ:

Նրա նկարահանած ֆիլմը առաջին փաստավավերագրական նյութն է Արցախի պատերազմի վերաբերյալ, որը երբևէ ցուցադրվել է հունական մեդիադաշտում:

Ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, աշխարհագրությունն ու բնակչությունը, ժամանակին Ադրբեջանի կազմում հայտնվելու հանգամանքներն ու ինքնորոշման պայքարի ուղին։ Ֆիլմի հերոսներն են տեղի բնակիչներ, Արցախի հունական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր պատմում ու բնութագրում են արցախյան հակամարտության էություն ու դրա կարգավորման գործընթացը։

«Տարածաշրջանում կան զինված ուժեր, որոնց միջև առկա հակամարտությունը ցանկացած փոքրիկ միջադեպից կարող է վերածվել լայնածավալ մարտական գործողության․ մենք դա գիտակցում ու նախապատրաստվում ենք», - նշում է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ Մարիա Կարչիլակիին ներկայացնելով ռազմաճակատում տիրող դրությունը:

Մեկնելով առաջնագիծ և ծանոթանալով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ, տեսնելով Մարտակերտում ու Թալիշում քառօրյա պատերազմի թողած հետքերը` հեղինակը նշում է. «Զինվորները շատ երիտասարդ են՝ ծնված 90-ականների պատերազմից հետո մի երկրում, որն իրենք անվանում են Արցախ, որն արտահայտում է տարածաշրջանի հայկականության հիմքերը: Սովետական անվանումը, որը նշանակում է «Լեռնային սև այգի», ունի ռուսական, թուրքական և պարսկական ծագում: Այդ երիտասարդները մեծացել են մի երկրում, որն իրեն հռչակել է անկախ, սակայն ՄԱԿ-ի անդամ որևէ երկիր մինչ օրս չի ճանաչել այդ անկախությունը: Նրանք ապրում են պատերազմով, բայց առաջ են շարժվում խաղաղությամբ»:

Թալիշում հեղինակը հիշատակում է ադրբեջանցի զինվորականների բարբարոսությունը ծեր ամուսինների նկատմամբ, նշում, որ այդ դեպքերից հետո գյուղը լքվել է: Այցելելով ավերված դպրոց ու Խալափյանների տուն՝ Մարիա Կարչիլակին հիշատակում է հայկական լրատվամիջոցների հրապարակումները ադրբեջանցի զավթիչների վանդալիզմի մասին և անդրադարձել արցախցիների հոգեբանության ու երկրի քաղաքական իրադրության վրա ապրիլյան պատերազմի թողած հետևանքներին.

Ֆիլմում ներկայանում են նաև Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «Halo Trust» առաքելության մասնակիցները, ովքեր պատմում են իրենց առաքելության, վտանգավոր աշխատանքի մասին և ցույց են տալիս այն մահաբեր ականները, որոնց պայթյունը կարող է վերջույթների կորստի պատճառ դառնալ, իսկ երեխաների համար լինել մահացու։

«Շատերին հետաքրքիր է, թե ինչո՞ւ մենք ուղղակի չենք ուղենշում վտանգավոր ականապատ տարածքները, և տեղի բնակիչները ինչո՞ւ ուղղակի չեն խուսափում այդ տեղանքից: Նման դեպքերում ես ասում եմ, որ արցախցիներն ուղղակի ստիպված են մուտք գործել այդ վտանգավոր տարածքները, քանզի այլ ելք չունեն։ Այստեղ չկան զարգացած տնտեսական ենթակառուցվածքներ, մարդիկ ունեն աշխատանքի խնդիր, և հողի ամեն քառակուսի մետրը օգտագործվում է, պետք է մարդկանց, ահա թե ինչու են նրանք ստիպված լինում մուտք գործել ականապատված տարածքներ», - նշում է «Halo Trust» առաքելության անդամ Լոս Անջելեսից ժամանած, ազգությամբ հայ Ամասիա Զաքարյանը։

Ֆիլմի հեղինակները Շուշիում բացահայտել են նաև տեղացի մի քանի հույն ընտանիքների, որոնք կազմում են Արցախի սակավամարդ հունական համայնքը։ Շուշիի բնակիչ, արմատներով հույն Նինա Ավանեսյանը պատմում է, որ ինքը և՛ հայերին, և՛ հույներին հավասարաչափ սիրում ու գնահատում է՝ անկեղծորեն խոստովանելով, որ կշեռքի ոչ մի նժար ծանրություն չունի մյուսի նկատմամբ։

«Այն ժամանակ պատերազմ էր, եղբայրս էլ պատերազմում էր, մայրս չէր կարող երեխաներին կիսել՝ մեկին տանել, մյուսին թողնել», - պատմում է Ավանեսյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է մնացել Շուշիում և չի հեռացել Արցախից։

«Ցավոք շատ քչացել է հունական համայնքը։ Մինչև վերջին երկու տարին համայնքը ղեկավարում էր հայրս, հետո ես եմ ղեկավարում։ Հիմա էլ զտարյուն հույն միայն պապս է մնացել ամբողջ Ղարաբաղում։ Ներկայում մոտ 20 ընտանիք է գրանցված՝ հունահայ, խառը ընտանիքներ», - պատմում է Արցախի հունական համայնքի ղեկավար Սոֆիա Իվանիդիսը և շարունակում․ - «Ոչ միայն ես, այլև բոլոր ղարաբաղցիները, եթե բարձրաձայնենք, կասենք՝ մեր արդար պահանջը լսեք ու ականջ դրեք։ Պատմական փաստեր են, որ խեղաթյուրել չի կարելի։ Մենք եղել ենք Հայաստանի մասնկիը, մենք հայ ենք, մեր քարերն էլ են հայ,մեր լռակյաց քարերն էլ են հայերեն խոսում, պարզապես թող աշխարհը ճանաչի մեր անկախությունը ու թողնի, որ հանգիստ արարենք»։

Ֆիլմում հեղինակն անդրադարձ է կատարում զինված հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, նշում, որ այն վերապահված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ միաժամանակ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղն ուղղակիորեն չի մասնակցում բանակցային սեղանի քննարկումներին։

«Այդ մասին բազմիցս պաշտոնական հայտարարություներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության պատասխանատուները, ողջունելի է նաև, որ Մինսկի խմբի համանախագահներն էլ են իրենց մեջ այդ կարծիքը կրում, որովհետև այս տարիների ընթացքում հնարավորություն ունեցել են այս հակամարտության խորքերը թափանցելու ու եկել են այն տրամաբանական եզրակացությանը, որ իրականում առանց Արցախի Հանրապետության մասնակցության այս խնդիրը չի կարող լուծվել», - նշում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հեղինակի հետ բացառիկ հարցազրույցում։

«Ադրբեջանը չի քննարկում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու տարբերակը և մեղադրում է հայաստանին իր տարածքի մի մասը գրավելու մեջ՝ ոտնահարելով ՄԱԿ-ի բանաձևերը», - նշում է հեղինակը և ապա ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ քննարկում հարցի իրավական կողմը և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած հայտնի բանաձևերին, որոնք ադրբեջանական կողմը հաճախ է հիշատակում.

«Անվտանգության խորհրդի բանաձևերի բովանդակությունը չի կարելի մեկնաբանել դրանց ընդունման կոնտեքստից առանձին։ Բանաձևն ընդունվել է մի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակաբար ուժ էր գործադրում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։ Դրա առաջին պահանջն է՝ բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, ինչը երբեք տեղի չունեցավ․ Ադրբեջանը շարունակեց գրոհել՝ ձգտելով ստիպել տեղի հայ բնակչությանը լքել այն հողերը, որտեղ նրանք հազարամյակներ շարունակ ապրել են։ Արցախցիները, բնականաբար, դա չարեցին։ Բանաձևի երկրորդ պահանջը վերաբերում է Լեռնային ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը ցրելուն, բայց դա էլ հնարավոր չէր իրագործել, քանի որ Ադրբեջանը շարունակում էր ուժ կիրառել։ Ուստի այս բանաձևերն ավարտվեցին հրադադարի մասին համաձայնությամբ, որը ստորագրվեց երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև։ Սա է իրականությունը»։

Վիգեն Սարգսյանը նաև խոսել է այն հետևությունների մասին, որոնք արել է հայկական կողմը 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո. «Շատ կարևոր է հիշել, որ ռազմական գործում ցանկացած վարժանք ունի ուսուցողական բաղադրիչ և եզրակացություն անելու հիմքեր։ Ակնհայտորեն 2016թ-ի ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունը բազմաթիվ խնդիրներ վեր հանեց թե՛ հակառակորդի սպառազինության հնարավորությունների, թե՛ դրանց դիմագրավելու համար անհրաժեշտ միջոցների, և թե սահմանի պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»։

Պատասխանելով հակամարտության լուծման խնդրում Եվրամիության դերակատարության մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանը նշում է, որ Եվրոպական տարբեր ծրագրերում ու համագործակցային ձևաչափերում Հայաստանի ներգրավվածությունը բավականին խորը հիմքեր ու պատմություն ունի. «Մենք ակտիվորեն ներգրավված ենք ԵՄ-ի հետ համագործակցային բազմաթիվ ծրագրերում՝ Արևելյան գործընկերություն և ոչ միայն։ Զարգացած են բազմակողմանի հարաբերություններ ԵՄ անդամ շատ երկրների հետ։ Կարծում եմ շատ կարևոր է, որ ԵՄ-ն ամբողջական պատկերացում ունենա իրավիճակի մասին ու լիովին հասկանա իրավիճակի նրբությունները։ Ուստի շատ կարևոր է, որ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը ժամանի Արցախ ու հանգամանորեն ներկայացնի անդամ պետություններին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում։ Եվրոպական միությունն ունի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման դրական օրինակներ և այդ փորձի նկատմամբ դրական վերաբերմունք տարածելու մեծ ներուժ ունի»։

Ֆիլմի վերջին մասում հեղինակը զրուցում է Դավիթի ՝ հայկական արմատներով հույն երիտասարդի հետ, ով ծնվել ու մեծացել է Հունաստանում, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով որոշել է ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան: նա պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, թե ինչպես էին մարդիկ աջակցում ու օգնություն ուղարկում Ղարաբաղում գտնվող զինվորներին ու մարդկանց: Նա խոսում է պատերազմի վետերանների ու քառօրյայի ժամանակ նրանց ունեցած մեծ ներդրման մասին: Ապա Դավիթի ընկերը՝ Հայկ Միրզոյանը, պատմում է շփման գծում իր ունեցած փորձառության և իր ընկերոջը կորցնելու մասին: Ըստ Հայկի՝ դա նրան ստիպեց խորանալ երաժշտության մեջ ու ավելի լուրջ զբաղվել այդ գործով:

21.05.2018 Վիգեն Սարգսյանը համաձայն չէ ԱԽ քարտուղարի՝ «Ազգ-բանակ»-ի հետ կապված դիտարկումների հետ ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը որոշել է թողնել պաշտոնը Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Պետք է այնպես անենք, որ ո'չ գիտությունը, ո'չ էլ երկրի պաշտպանողականությունը չտուժեն. ԿԳ նախարարը՝ տարկետման մասին «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու համար օրենսդրական փոփոխություններ են պետք. ԿԲ նախագահ Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Ոստիկանապետը նոր նշանակումներ է արել Ուրախ կլինեմ, եթե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ արվի. ԱԺ նախագահ Արմեն Սարգսյանն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը պատրաստակամ են ընդլայնելու երկկողմ համագործակցությունը Նախատեսվում է ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափ Վազգեն Մանուկյանը մի շարք ոլորտային առաջարկներ է ներկայացրել վարչապետին ԿԳ նախարարը կոչ է արել զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց Մանե Թանդիլյանն առաջարկում է երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկել ՀՀ նախագահը լիահույս է՝ սփյուռքահայերն իրենց ներուժը կներդնեն Հայաստանի վերակառուցման համար Սամվել Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել ՀՀ վճռաբեկ դատարանի մոտ Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Պետք է ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ. Մանե Թանդիլյանը՝ կուտակայինի մասին Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է. ՀՀ վարչապետի խոսքը՝ Լոս Անջելեսից Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում 19.05.2018 ԱԱԾ տնօրենը խոստանում է բացահայտել խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ՀՀ ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարին և տվել հանձնարարականներ Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Ադրբեջանը առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները Թանգարանային գիշերը Մայր Աթոռում կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները ԿԳ նախարարը թիվ 189 դպրոցում դրամահավաքության վերաբերյալ փաստերը ուղարկելու է ոստիկանություն 18.05.2018 Տարածքային կառավարման և զարգացման նախարարը ձևավորել է արագ արձագանքման աշխատանքային խումբ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը. վարչապետ Փաշինյանն ընդունել է բանկի տարածաշրջանային տնօրենին ԴԱՀԿ աշխատակիցները պետությանն ավելի քան 60 մլն դրամի վնաս են պատճառել ՊՆ-ում հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցեր են քննարկվել Նախագահական նստավայրում հյուրընկալված փոքրիկները պաղպաղակ են վայելել նախագահի հետ միասին Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են նախիջևանյան ուղղության սահմանագիծ Հակակոռուպցիոն նոր մարմնի հիմքում լինելու է միջազգային փորձը. արդարադատության նախարար Կոռուպցիայի դեմ պայքարն այսուհետ թևակոխում է առավել թիրախավորված ու վճռական փուլ. Արտակ Զեյնալյան Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԴԱՀԿ ծառայությունում հայտնաբերված խախտումները Փորձանմուշներ են վերցվել Արմավիրում թունավորվածների ընդունած սննդամթերքից և ջրից Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի առաջ երկու կարևոր խնդիր է դրել Արմավիրում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի մոտ կրկին բողոքի ակցիաներ են Աճեմօղլուն խոստացել է հարմար պահի այցելել Երևան ՀՀ պաշտպանության նախարարը Կասպշիկին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը Արմավիրի մարզում թունավորվածների առողջական վիճակը բավարար է 17.05.2018 ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի որակյալ բազմակի օգտագործման ներքնազգեստ Կդիտարկվեն բոլոր այն մեթոդները, որոնք կլինեն օրինական. Զեյնալյանը՝ ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների հարցի լուծման մասին
 
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան