ԱՄՆ-ից Հայաստան ժամանած պաշտոնյաներն աջակցելու են հայ-ամերիկյան տնտեսական կապերի խթանմանը

Հայ-ամերիկյան առեւտրային պալատը եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը համախմբել են գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ առավել մանրամասն ներկայացնելու արտոնյալ ռեժիմով հայաստանյան ապրանքների ԱՄՆ արտահանման հնարավորությունները «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) միջոցով:
Համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանում Ամերիկյան առեւտրային պալատի (AmCham)-ի նախագահ Արա Հովսեփյանը՝ ընդգծելով, որ Ամերիկյան առեւտրային պալատը մշտապես սատարել է հայաստանյան գործարար համայնքին այս համակարգից օգտվելու հարցում:

«Այս համակարգը նպաստում է տնտեսական աճին՝ ապահովելով արտոնյալ ռեժիմով ապրանքների մուտքը 129 երկրներից դեպի Միացյալ Նահանգներ: Հայաստանն այդ երկրների շարքում է, 500-ից ավելի հայկական ապրանքատեսակ հենց այս ռեժիմով է կարող է մուտք գործել ԱՄՆ առանց մաքսային վճարների: Հայկական ընկերություններն օգտվում են այս համակարգով, եւ թե ինչքանով է հաջողվել, չեմ կարող ասել, բայց որ դրական շարժեր կան, գործընթացը գնում դա ակնհայտ է: Միացյալ Նահանգները ցանկանում է ավելի լուրջ մակարդակի բարձրացնել համագործակցությունը եւ խթանել տնտեսական կապերը: Մեր կողմից կարող եմ ասել, որ ամեն ինչ արվում է հայ գործարարներին ներկայացնելու այդ բոլոր հնարավորությունները»,-ասաց նա:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ Հայաստանի գործարարների եւ պաշտոնատար անձանց հետ քննարկումներ ունենալու, համակարգի հնարավորություններն ավելի ընդլայնված կերպով ներկայացնելու, Հայաստանից ԱՄՆ արտահանման ներուժի ընդլայնմանը նպաստելու համար հատուկ Հայաստան է ժամանել ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը:

«Որպես դեսպան ինձ համար թիվ մեկ գերակայությունը Հայաստանում հայ-ամերիկյան գործարար եւ առեւտրային կապերի խորացումն է, և, այդ իսկ պատճառով այսօրվա հանդիպումը շատ մեծ կարեւորություն ունի: Հայաստանում շատ առումներով առաջընթաց է եղել, սակայն այս ծրագիրն իսկապես կարեւոր է հայաստանյան գործարար համայնքի համար, կարող է էապես մեծացնել մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը: Հայաստանի արտահանումների 60 տոկոսը մտնում է Միացյալ Նահանգներ GSP ծրագրի միջոցով: Այդ ապրանքներից են ոսկերչական իրերը, ջեմը և այլ արտադրատեսակներ»,-ասաց դեսպանը:

Սա երկրորդ համաժողովն է Հայաստանում, որն անդրադարձ է կատարում GSP արտոնյալ առևտրային ռեժիմի հետ կապված հարցերին՝ շարունակելով այն քննարկումները, որ 2016թ. թեմայի շուրջ սկսել էր GSP ծրագրի տնօրեն Այմի Լարսենը: Արտոնյալ առևտրային ռեժիմի GSP ծրագիրը սահմանվել է Առևտրի մասին 1974թ. օրենքով և նպատակ ունի խթանել տնտեսական աճը զարգացող երկրներում: Ծրագրի ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝ Հայաստանից կարող է ԱՄՆ ներմուծվել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների: Քանի որ Հայաստանը ծրագրի շահառու է, հայաստանյան ապրանքների գերակշիռ մասը 2012-2016թթ. ԱՄՆ մուտք են գործել GSP արտոնյալ ռեժիմով: Ներկայումս GSP-ի շրջանակում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է 25 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում:

24.02.2018 Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի. Eurasianet Հայոց ցեղասպանության բանաձևերին Թուրքիայի արձագանքը սպասելի էր Բակո Սահակյանը և Վիգեն Սարգսյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր Արցախի հետ առաջնագծում ադրբեջանական զինուժն այս շաբաթ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ 23.02.2018 Նախորդ տարի Արցախում արձանագրվել է հանցագործությունների բացահայտման 98.4 տոկոս ցուցանիշ Շնորհավորում եմ, Հայրիկ ջան… Թուրքական զինված ուժերը կրակ են բացել Աֆրին ուղևորվող մարդասիրական ավտոշարասյան ուղղությամբ. կա մեկ զոհ Ադրբեջանը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու իր հանցագործությունների համար Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը սկսել է ազատվել իր համար անցանկալի գործիչներից Ինչպես հայ ռազմական թղթակիցը բացահայտեց Էրդողանի սուտն ու թուրքական լրատվամիջոցներին հասցրեց հիստերիայի Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան Ալիևը բարձրացրել է նախագահական թոշակը Արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ. Զատուլին Արցախի նախագահն ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ 22.02.2018 Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն «Ադրբեջանից արդեն ինքնասպանության հոտ է գալիս». փորձագետները նշում են ինքնասպանությունների թվի աճի հիմնական պատճառները Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Արցախում զինծառայող է զոհվել Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամերը պետք է ունենան խաղաղ լուծումներ Իրանում պարսկերենը կատարելագործած հայաստանցի ասպիրանտներն ու ուսանողները գոհ են վերադարձել երկշաբաթյա կուրսից Լիբանանը Հայաստանի կողքին է իր ժողովրդի խաղաղության իրավունքները պաշտպանելիս. նախագահ Աուն Թուրքիայի առաջընթացի մասին ԵՄ զեկույցը քննադատական բնույթ է ունենալու. Յոհաննես Հան Ադրբեջանը «Կոռուպցիայի ընկալման վարկանիշում» շարունակում է մնալ վերջին տեղերում ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Հայաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի դիրքորոշումը Ադրբեջանը իր վրա է վերցրել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանության շարունակումը. Լարիսա Ալավերդյան Իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձը. Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը Սումգայիթում հայերի ջարդերից 30 տարի անց Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոխվել. ՀՀ ԱԳ փոխնախարար Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին Հայաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի դիրքորոշումը 21.02.2018 Հայաստանը և համանախագահները բազմիցս ընդգծել են գագաթաժողովների հանձնառությունները հարգելու անհրաժեշտությունը. Նալբանդյան ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը Խոջալու. հեկեկացող սուտն ընդդեմ Չինգիզ Մուստաֆաևի ճշմարտության Արցախի նախագահն ընդունել է ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության գործունեության արդյունքների ամփոփման նիստին 20.02.2018 Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում Սեր, պատերազմ, ազատություն. ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորն Էրդողանն է. Բասքըն Օրան
Խնդիրն այլ է. Արցախին հարում են այսօր գերության մեջ գտնվող լայնածավալ հայկական հողեր, որոնց վրա ապրում է թշնամին և ամեն օր սպառնում Արցախի Հանրապետությանը։ Այս հանգամանքը ստիպում է Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին ապրել հոգևոր և ֆիզիկական ուժերի լրացուցիչ լարման պայմաններում։ Լևոն Մելիք-Շահնազարյան